Դեյվիդ Հերբերթ Լոուրենս
Դեյվիդ Հերբերթ Լոուրենս (սեպտեմբերի 11, 1885[1][2][3][…], Eastwood, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 2, 1930[4][1][2][…], Վանս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5]), անգլիացի գրող։ «Սպիտակ սիրամարգը» (1911), «Որդիներ ու սիրեկաններ» (1913), «Ծիածան» (1915) և այլ ռեալիստական վեպերում Լոուրենսը սոցիալական թշվառության պատճառը համարում է մարդու և բնության կապը խզող մեխանիկական քաղաքակրթությունը։ Նրան բնորոշ է հետաքրքրությունը անհատի «մասնավոր կեցության» նկատմամբ («Սիրահարված կանայք», 1920, «Կենգուրու», 1923)։
Դեյվիդ Հերբերթ Լոուրենս անգլ.՝ David Herbert Lawrence | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ David Herbert Richards Lawrence |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Eastwood, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մարտի 2, 1930[4][1][2][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Վանս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5] |
Գերեզման | D. H. Lawrence Ranch |
Գրական անուն | Lawrence H. Davison |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ, վիպասան, նկարիչ, սցենարիստ և գրական քննադատ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Նոթինգհեմի համալսարան, Նոթինգեմի բարձրագույն դպրոց և Լոնդոնի համալսարան |
Ժանրեր | Նովել, պոեզիա և էսսե |
Գրական ուղղություններ | Մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Որդիներ և սիրեկաններ, Ծիածանը, Սիրահարված կանայք և Լեդի Չատերլեյի սիրեկանը |
Պարգևներ | |
Ամուսին | Frieda Lawrence? |
Ներշնչվել է
| |
D. H. Lawrence Վիքիպահեստում |
Իր հայացքների պատճառով Լոուրենսն ունեցել է նաև թշնամիներ ու հաճախակի ենթարկվել քննադատության․ նրա ստեղծագործական աշխատանքը հաճախ ներկայացվել է խեղաթյուրված։ Իր կյանքի երկրորդ կեսը գրողն անցկացրել է աքսորի կամ, ինչպես ինքն է ասել, վայրի ուխտագնացության մեջ։ Իսկ մահանալիս նա վայելել է ոչ ավելին, քան պոռնոգրականության վարպետի համբավ, որն իր տաղանդի զգալի մասն ուղղակի վատնել է։
Կյանքի վաղ շրջանը
խմբագրելԴեյվիդ Լոուրենսը եղել է իր ծնողների՝ հանքափոր Բրինսլի Կոլիերիի և նախկին ուսուցչուհի Լիդիայի (օրիորդական ազգանունը՝ Բիըրդսոլ) չորրորդ երեխան։ Ընտանիքի ֆինանսական դժվարությունների պատճառով նրա մայրը ստիպված է լինում բանվորություն անել ժանյակների գործարանում։ Լոուրենսի մանկության վաղ տարիներն անցել են Նոթինգեմփշիր կոմսության Իսթվուդ քաղաքում։ Վիկտորիա փողոցի 8 հասցեում գտնվող տունը, ուր ծնվել է գրողը, այժմ ծառայում է որպես Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի տուն-թանգարան։
Վեպերը
խմբագրելԼոուրենսին թերևս մեծ համբավ են բերել "Որդիներ և սիրեկաններ", "Ծիածանը" և "Սիրահարված կանայք" վեպերը։ Իր այս գործերում հեղինակը փորձում է փնտրել և գտնել կյանք արդյունաբերական միջավայրի մեջ։ Նրան մշտապես հուզում է նման միջավայրում առկա հարաբերությունների բնույթը։ Իրատես լինելով հանդերձ՝ Լոուրենսն իր հերոսների մեջ մարմնավորում է անձի իր փիլիսոփայությունը։ Սեռական կյանքի խիստ պատկերավոր արտացոլումը նրա ստեղծագործություններում ցնցող ազդեցություն է ունեցել 20-րդ դարի գրականության մեջ․ դրա արմատներում ընկած են անձնական մտածողությունն ու գոյը։
Լոուրենսի ավելի ուշ շրջանի վեպերից են "Սբ․ Մոուրը", "Կույսը և գնչուն", "Փախուստի դիմած աքաղաղը"։
Նովելները
խմբագրելԼոուրենսի առավել հայտնի նովելներից են "Կապիտանի տիկնիկը", "Աղվեսը", "Զատիկը", "Քրիզանթեմի բույրը", "Արքայադուստրը", "Ճոճվող ձին շահողը", "Ծնունդ առնող երազներ" և "Կինը, որ փախավ ձիով" (գրողի մահից հետո "Կույսը և գնչուն" հրատարակվել է պատմվածքի տեսքով) գործերը։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես 1914թ․ լույս տեսած "Պրուսացի սպան և այլ պատմվածքներ" ժողովածուն։ "Կինը, որ փախավ և այլ պատմվածքներ" ժողովածուում հեղինակը զարգացնում է առաջնորդության թեման, որն արծարծվում է նաև այլ վեպերում, ինչպիսիք են, օրինակ, "Փետրազարդ օձը" և "Ֆեննին ու Էննին"։
Պոեզիան
խմբագրելԱրձակ գործերից բացի, Լոուրենսը հեղինակ է նաև 800 չափածո ստեղծագործություն․ դրանց մեծ մասը կարճ բանաստեղծություններ են։
Լոուրենսն այս ձևաչափում սկսել է ստեղծագործել 1904-ից․ նրա վաղ շրջանի բանաստեղծություններից երկուաը՝ "Հին երազներն" ու "Ծնունդ առնող երազները", հրատարակվել են The English Review պարբերականում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 David Herbert Lawrence (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Black M. H., J.E. Luebering Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Лоренс Дейвид Герберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118570358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 https://www.jstor.org/stable/j.ctt5vkx65
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Հերբերթ Լոուրենս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 668)։ |