Դեյր Էլ-Բահարի[1] (արաբ․՝ الدير البحري‎‎), հին կառույցների տարածք Լուքսորի (հնում Թեբե) շրջակայքում։ 1893-1966 թվականներին (ընդմիջումներով) պեղել են տարբեր երկրների (Շվեյցարիա, ԱՄՆ, Լեհաստան) գիտնականներ։ Պեղումներից հայտնաբերվել են՝ Մենտուհոտեպ 2-րդ փարավոնի (մ․ թ․ ա․ 21-րդ դար), Հատշեպսուտ թագուհու (մ․ թ․ ա․ 15-րդ դարի սկիզբ, ճարտարապետ Սենմուտ), Թութմոս 3 -րդ փարավոնի մասամբ վիմափոր հուշադամբան-տաճարներ։ Թեբեի մնացած հուշարձանների հետ միասին հսկվում են, որպես Համաշխարհային ժառանգություն։

Հատշեպսուտի տաճարի ընդհանուր տեսքը

Հաչեփսութ տաճար

խմբագրել
 
Հաչեփսութ տաճար

Հաչեփսութ թագուհու հոգեհանգստի տաճարը հնում կոչվել է Ջեսեր - Ջեսերու՝ «Սրբերից Սուրբը»։ Այն կառուցվել է 9 տարվա ընթացքում՝ թագուհու կառավարման 7 - րդ տարուց (մ.թ.ա. 1482 թվական) մինչև 16 - րդ տարին (մ.թ.ա. 1473 թվական)։ Տաճարի ճարտարապետն Սենմուտն էր և չնայած այն մեծ մասամբ նման է իր կողքին գտնվող Միջին թագավորության փարավոն Մենտուհոտեպ 2-րդի տաճարին, սակայն նրա փառահեղ շարասյունը մինչ այսօր ապշեցնում է։ Ժամանակին այս տաճարը շատ առումներով եզակի էր, ցուցադրելով ճարտարապետական ներդաշնակություն Աթենքի Պարթենոնի կառուցումից 1000 տարի առաջ։

Ջոսեր Ջոսերուն ուներ երեք խոշոր պատշգամբներից զարդարված և սիտակաձյուն կրաքարից պատրաստված սյուներ։ Պատշգամբները կենտրոնում բաժանվում են թեքամուտքերով, որոնք տանում են դեպի վեր՝ տաճարի սրբավայր։

 
Սրբավայրի մուտքը
 
Պատշգամբների երեք շարքերը

Տաճարի պատշգամբները զարդարված են թագուհու բազում վառ գրված օսիրիսական քառանկյուն հարթ որմնասյուններով, նրա ծնկաչոք ահռելի արձաններով և սֆինքսներով, որոնցից շատերը պահվում են Կահիրեի եգիպտական թանգարանի հավաքածուների և Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում։ Առաջին պատշգամբ տանում է երկար, բազմագույն ավազաքարից պատրաստված թագուհու սֆինքսներով ալլեան, որի շուրջը տնկված են Պունտից բերված զմռենիներ։ Սֆինքսները գտնվում են ճանապարհի երկու կողմում՝ մոտավորապես 40 մետր երկարությամբ, որը տաճարի ստորին պատժգամբից տանում է դեպի անապատի և Նեղոսի ափին ոռոգվող դաշտերի սահմանները, որտեղ կանգնեցված է հսկայական զարդարված սյուն։ Բացի թագուհուն նվիրված լինելուց Դեյր էլ-Բահարիի համալիրները նվիրված են Ամոն - Ռային՝ Հաչեփսութի աստվածացրած հորը՝ Թութմոս 1 - ին, հանդերձյալ աշխարհ ուղեկցող Անուբիսին և Հաթհորին՝ Իմենտետին, Արևմտյան Թեբեի մեռելաքաղաքի վրա տիրողին և մահացածների մեծ պաշտպանին։ Տաճարի հենց դիմաց տնկված է էկզոտիկ ծառերի և թփերի այգի, Տ - աձև լողավազաններով։

Տաճարի եզակի ռելիեֆը ունш կատարման ցնցող մակարդակ և հիմնականում պատմում 1 Հաչեփսութ թագուհու կառավարման տարիների իրադարձությունների մասին։ Այսպես, ստորին պատշգամբի սյունասրահում նկարված է թագուհու կոթողների տեղափոխումը Ասուանից դեպի Կառնակ և Վերին և Ստորին Եգիպտոսների միավորմանը նվիրված ծիսական դրվագներ։ Երկրորդ պատշգամբի ռելիեֆները պատմում են Հաչեփսութի ծնողների աստվածային միության՝ Ամոն աստծո և թագուհի Յահմեսի, ինչպես նաև նրա կառավարման 9 - րդ տարում դեպի Պունտ ռազմաառևտրական արշավի մասին։ Երկու երկրների միասնության մասին պատկերված է նաև երկրորդ և երրորդ պատշգամբները միացնող թաքամուտքի ճաղաշարի վրա։ Այս աստիճանների հիմքը զարդարված է կոբրայի քանդակային պատկերներով՝ Ուաջեթ ատվածուհու սիմվոլով, որի պոչը բարձրանում է վերև աստիճանների երկայնքով։ Օձի գլուխը մարմնավորելով Ստորին Եգիպտոսի հովանավոր Ուաջեթին, իր թևերով շրջապատում է Հորը՝ Վերին եգիպտոսի հովանավոր աստվածը։

 
Պատի գիր

Երկրորդ պատշգամբի ծայրերին ընկած են Անուբիսի և Հաթհորի սրբավայրերը։ Երկու սրբավայրերն էլ բաղկացած են 12 սյունազարդ հիպոոճային դահլիճներից, որոնք գտնվում են պատշգամբի վրա և դեպի ժայռի ներս գնացող տարածքներով։ Հաթհորի սրբավայրի սյունագլուխները զարդարված են աստվածուհու ոսկեզօծ կերպարանքներով՝ ուղղված դեպի արևելք և արևմուտք, սրբավայրի պատերին պատկերված է հենց Հաչեփսութը, ով խմում է Հաթհորի կովի աստվածային կաթը։ Վերին պատշգամբի տաճարները նվիրված են Եգիպտոսին կյանք տվող աստվածներին և իրեն՝ Հաչեփսութին։ Երրորդ պատշգամբի կենտրոնում գտնվում են Ռայի և Հաչեփսութի ծնողների՝ Թութմոս 1 - ի և Յահմես ի տաճարները։ Այս համալիրի կենտրոնում գտնվում է Սրբերից Սուրբը՝ Ամոն - Ռայի սրբավայրը, որը Դեյր էլ-Բահարիի տաճարի ամենագլխավորն է և ամենախոր մասում է գտնվում։

Հաչեփսութի սֆինքսի տեսքով, թագով հսկայական դիմանկարը պետք է տեսանելի լիներ Նեղոս գետով դեպի ներքև լողացող նավերի մակույկից՝ դա էր կառույցի հիմնական նպատակը, դրա համար վարյրը ընտրվել է հատուկ ժայռի տակ, որպեսզի դիմանկարը ամրացվի, որը Հաչեփսութի մահից հետո ավերվել է։

Զբոսաշրջիկների գնդակահարում Դեյր էլ-Բահարիում

խմբագրել

1997 թվականի նոյեմբերի 17 - ի առավոտյան մի խումբ ահաբեկիչներ Դեյր էլ-Բահարիի Հաչեփսութ տաճար այցելածների վար կրակ բացեցին։ Մահացավ 62 մարդ՝ 4 եգիպտացի և 58 օտարերկրացի զբոսաշրջիկ[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Дейр-эль-Бахри / Т. Х. Стародуб // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 434. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  2. Sönmez, S. F.; Apostolopoulos, Y.; Tarlow, P. (1999). «Tourism in crisis: Managing the effects of terrorism». Journal of Travel Research. 38 (1): 13–18. doi:10.1177/004728759903800104.
  3. Tarlow, P. E. (2006). "Tourism and Terrorism". In Wilks J, Pendergast D & Leggat P. (Eds) Tourism in turbulent times: Towards safe experiences for visitors (Advances in Tourism Research), Elsevier, Oxford, pp. 80–82.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյր էլ-Բահարի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 349