Դեռահասը (ֆիլմ, 1983)
«Դեռահասը» (ռուս.՝ «Подросток»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Տաշկովը Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։ Առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1983 թվականի նոյեմբերին[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Տաշկով |
Դերակատարներ | Անդրեյ Տաշկով, Օլեգ Բորիսով, Տատյանա Տաշկովա, Նատալյա Գունդարևա, Լարիսա Ուդովիչենկո և Եվգենիա Սիմոնովա |
Օպերատոր | Օլեգ Մարտինով |
Երաժշտություն | Բորիս Չայկովսկի |
Սյուժե
խմբագրել19-ամյա պատանի Արկադի Դոլգորուկին՝ ազնվական Անդրեյ Պետրովիչ Վերսիլովի անօրինական որդին, գիմնազիան ավարտելուց հետո ժամանելով մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, կանգ է առնում հարազատ մոր տանը։ Երիտասարդին թվում է, թե կյանքն ու ճակատագիրը նրան նեղացրել են. իր հոգեկան տառապանքների պատճառը նա տեսնում է իր սիրելիների՝ հիմնականում մոր և հոր արարքներում։ Նա անմիջապես ներքաշվում է մի շարք ինտրիգների և հոր հետ բարդ հարաբերությունների մեջ։
Սակայն ավելի ուշ պարզվում է, որ Արկադին դեռ շատ երիտասարդ է և քիչ գիտի, որ կարողանա դատել այլ մարդկանց։ Նրա կայացումը, բնավորության և աշխարհայացքի ձևավորումը տեղի են ունենում կրքերի, խաբեության, կեղծիքի և մեծահասակների աշխարհում շահի գերակայության ֆոնի վրա։ Ինչպես գրել է Դոստոևսկին. Արկադին «պատահական ընտանիքի զավակ» է։
Ֆիլմի տեսարանները նկարահանվել են Չերնիշևսկու նրբանցքում գտնվող Յու. Դ. Մոսկատինյովի նախկին տներում[2]։
Դերերում
խմբագրել- Անդրեյ Տաշկով – Արկադի Մակարովիչ Դոլգորուկի
- Օլեգ Բորիսով – Անդրեյ Պետրովիչ Վերսիլով
- Լարիսա Մալևանի – Սոֆյա Անդրեևնա Դոլգորուկայա
- Եվգենի Գերասիմով – իշխան Սերյոժա
- Մարինա Ֆեդինա – Լիզա Դոլգորուկայա
- Լեոնիդ Օբոլենսկի – ծեր իշխան Սոկոլսկի
- Տատյանա Տաշկովա – Կատերինա Նիկոլաևնա Ախմակովա
- Նատալյա Գունդարևա – Տատյանա Պավլովնա Պրուտկովա
- Օլեգ Գոլուբիցկի – Ստեբելկով
- Լարիսա Ուդովիչենկո – Աննա Անդրեևնա Վերսիլովա
- Իգոր Դոնսկոյ – Մակար Իվանովիչ
- Անատոլի Օմելչենկո – Լամբերտ
- Եվգենի Սիմոնովա – Ալֆոնսինա
- Բորիս Գալկին – Կրաֆտ
- Ալեքսանդր Խոտչենկով – Վասին
- Բորիս Նովիկով – Պյոտր Իպոլիտովիչ
- Էլլա Նեկրասովա – Դարյա Օնիսիմովնա
- Վիկտոր Գորդեև – Եֆիմ Զվերև
- Վլադիմիր Շիրյաև – Բարոն Ռ.
- Վիլնիս Բեկերիս – Բարոն Բյորինգ (հնչյունավորել է Վլադիմիր Ֆերապոնտովը)
- Նիկոլայ Զասուխին – Նիկոլայ Սեմյոնովիչ
- Սոֆյա Պավլովա – Մարյա Իվանովնա
- Յուրի Վասիլև – Անդրեյ Անդրեևիչ Վերսիլով
- Ալեքսանդր Վդովին – Ստեպան, Վոժժինսկու սպասավորը
- Նիկոլայ Սմորչկով – Վոժժինսկու սպասավորը
- Նատալյա Ստրիժենովա – Օլիմպիադա Ալեքսեևնա Ֆանարոտովա
- Աննա Ֆրոլովցևա – սպասուհի
- Մարգարիտա Ժարովա – բնակարանի տիրուհի
- Վերա Իվլևա – Մարյա
- Բորիս Շուվալով – Պետյա Տրիշատով
- Բորիս Կլյուև – Աֆերդով
- Վալերի Բարինով – Ալեքսանդր Սեմյոնովիչ, բժիշկ
- Լյուդմիլա Դմիտրիևա – տիկին պանսիոնում
- Վսեվոլոդ Շիլովսկի – Տուշար
- Վլադիմիր Ֆերապոնտով – բանտի պետ
- Ֆիլիմոն Սերգեև – էպիզոդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով
- Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Մարտինով
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Ֆիլիպով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Չայկովսկի
- Հնչյունային օպերատոր՝ Վյաչեսլավ Կարասյով
- Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
- Ֆիլմի տնօրենի տեղակալ՝ Սերգեյ Կագրամանով
- Տնօրեն՝ Ալլա Ժավորոնկովա[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Т. Бонч-Осмоловская Литературные эксперименты группы «УЛИПО» // НЛО. — 2002. — № 57. Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2016.
- ↑ Литературная энциклопедия терминов и понятий / А.Н. Николюкин. — Москва: НПК «Интелвак», 2003. — С. 1114.
- ↑ «Դեռահասը» ֆիլմը kinopoisk.ru կայքում