Դեսիդերիո «Դեսի» Ալբերտո Առնաս ի դե Աչա Երրորդ (իսպ.՝ Desiderio «Desi» Alberto Arnaz y de Acha III, մարտի 2, 1917(1917-03-02)[1], Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա - դեկտեմբերի 2, 1986(1986-12-02)[1], Del Mar, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կուբայական ծագմամբ ամերիկացի դերասան, երաժիշտ և հեռուստատեսային պրոդյուսեր[3]։ Նա մինչ որպես «Desi Arnaz» լատինական երաժշտական խմբի անդամ համաշխարհային համբավ ձեռք բերելը, արդեն հայտնի է եղել Ռիկի Ռիկարդոյի դերով «I Love Lucy» ամերիկյան սիթքոմում, որտեղ կանացի գլխավոր դերը կատարել է Լյուսիլ Բոլը, որի հետ նա այդ ժամանակ ամուսնացած էր։

Դեսի Առնաս
իսպ.՝ Desi Arnaz
Ծնվել էմարտի 2, 1917(1917-03-02)[1]
ԾննդավայրՍանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա
Մահացել էդեկտեմբերի 2, 1986(1986-12-02)[1] (69 տարեկան)
Մահվան վայրDel Mar, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունSaint Leo University? և Miami High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կուբա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կիթառահար, բենդ-լիդեր, դիրիժոր, երգիչ, թատրոնի դերասան, ջազ կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան
Ծնողներհայր՝ Desiderio Alberto Arnaz II?
Ամուսին(ներ)Լյուսիլ Բոլլ
Երեխա(ներ)Desi Arnaz, Jr.? և Lucie Arnaz?
Պարգևներ և մրցանակներ

Մանկություն

խմբագրել

Դեսի Առնասը ծնվել է 1917 թվականի մարտի 2-ին Սանտյագո դե Կուբայում։ Նրա հայրը՝ Դեսիդերիո Ալբերտո Առնաս Երկրորդը (մարտի 8, 1894 - մայիսի 31, 1973) պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետերից մեկն է եղել և ծառայել է նաև Կուբայի Ներկայացուցիչների պալատում։ Մայրը՝ Դոլորես դե Աչան (ապրիլի 2, 1896 - 24 հոկտեմբերի, 1988), Բակարդիի գործադիր տնօրեն Ալբերտո դե Աչայի դուստրն էր[4]։ Առնասն ինքն իր կենսագրության մեջ գրել է, որ իր ընտանիքը Սանտյագոյի ծոցում գտնվող մասնավոր կղզու շքեղ առանձնատուն, երեք ռանչո և մի հսկայական տուն ունի։ Ֆուլխենսիո Բատիստայի գլխավորությամբ 1933 թվականի Կուբայի հեղափոխությունից հետո, որի արդյունքում պաշտոնանկ էր եղել նախագահ Խերարդո Մաչադոն, ինչպես Մաչադոյի մյուս բոլոր աջակիցները, Ալբերտո Առնազը ձերբակալվել է։ Առնաս ընտանիքի ամբողջ ունեցվածքը բռնագրավվել է։ Սանտյագո դե Կուբայի նախկին քաղաքապետը վեց ամիս անցկացրել է բանտում, մինչ նրա կնոջ եղբայր Ալբերտո դե Աչան միջամտել է գործին։ Նա համոզել է կուբացիներին, որ իր հարազատի դիրքը միշտ չեզոք է եղել։ Դրանից հետո ընտանիքը փախել է Մայամի, որտեղ Դեսին սկսել է հաճախել Սուրբ Պատրիկի միջնակարգ կաթոլիկ դպրոց։ 1934 թվականի ամռանը նա սկսել է հաճախել պարապմունքների Սենթ Լիոյի համալսարանում՝ նպատակ ունենալով բարելավել իր անգլերենը[5]։

Կարիերա

խմբագրել

Երբ Դեսի Առնան տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, մտել է շոու բիզնես, որպեսզի ինչ-որ կերպ գումար վաստակի։ 1939 թվականին նա նկարահանվել է Բրոդվեյի «Չափից շատ աղջիկներ» մյուզիքլում։ Հաջորդ տարի նա մեկնել է Հոլիվուդ, որտեղ նկարահանվել է «RKO» մյուզիքլի կինո տարբերակում, որտեղ խաղացել է նաև նրա կինը` Լյուսիլ Բոլը։ Առնան նաև կիթառ է նվագել Խավիեր Կուգատի խմբում[6]։

40-ականներին Առնան նկարահանվել է մի քանի ֆիլմերում, մասնավորապես՝ «Բատաան»-ում (1943)։ Բայց ճգնաժամի պատճառով նրա կարիերան դադարեցվել է, որից հետո Առնասը պատրաստվել է մեկնել Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Բանակային ճամբարում վերապատրաստում անցնելիս Առնան լուրջ վնասել է ծունկը, ուստի ծառայությունը շարունակել է Սան Ֆերնանդո հովտի ռազմական հիվանդանոցում՝ որպես բուժեղբայր։ Նա երբևէ չի ամաչել իր համբավից (ի վերջո, այդ ժամանակ նա արդեն հայտնի դերասան էր), քանի որ ամեն ինչ արել է վիրավոր զինվորների կյանքը հեշտացնելու համար։ Երբ մի անգամ զինվորները մի բաժակ սառը կաթ էին խնդրել, Առնասը զվարճացրել էր նրանց՝ խաղալով ֆիլմերից փոքրիկ տեսարաններ և միաժամանակ կատարելով նրանց խնդրանքը։ Բանակից հեռացվելուց հետո նա կազմակերպել է նոր նվագախումբ, որը, փաստորեն, շատ պահանջված է եղել այդ դժվար ժամանակաշրջանում։ Նա Ջոն Մաչիայի հետ ելույթ է ունեցել Բիրմինգհեմի հիվանդանոցում գտնվող զինվորների համար, իսկ ավելի ուշ նվագախմբում դաշնամուր նվագելու համար հրավիրել է նաև իր մանկության ընկերոջը՝ երաժիշտ Մարկո Ռիսոյին։ Երբ Առնասը հեռուստատեսությամբ հայտնի է դարձել, այս նվագախմբին պահել է իր աշխատավարձով։ Նվագախումբը Ռիզոյի ղեկավարությամբ ձայնագրել է «I Love Lucy»-ի սաունդթրեքը[7]։

1951 թվականի հոկտեմբերի 15-ին կայացել է «Ես սիրում եմ Լյուսիին»[8] սերիալի պրեմիերան, որտեղ Առնասը խաղացել է իր՝ նվագախմբի կուբացի ղեկավար Էնրիկե «Ռիկի» Ռիկարդոյի դերը։ Սերիալի նրա խաղընկերը նրա կին Լյուսիլ Բոլն էր, որը խաղում էր Ռիկարդոյի կնոջ՝ Լյուսիի դերը։ Հեռուստատեսային պրոդյուսերները համոզել են Բոլին էկրանավորել այդ ժամանակաշրջանում սիրված «Իմ սիրելի ամուսինը» ռադիոհաղորդումը։ Իսկ Բոլն իր հերթին պնդել է, որ սերիալում իր ամուսնու դերը խաղա Առնասը, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել իրար հետ։

Ըստ նախնական ծրագրի՝ Առնասն ու Բոլը պետք է մարմնավորեին ամուսնացած զույգի՝ Լյուսիի և Լարի Լոպեսի կերպարները, որոնք հանրային կյանքից և շոու բիզնեսում ունեցած հաջողություններից հոգնել էին և հուսահատորեն փորձում էին փրկել իրենց ամուսնությունը։ Շուկայական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ծրագիրը հաջող չէր լինի, ուստի Ջես Օպենհայմերը փոխել է սյուժեն՝ ստեղծելով նվագախմբի երիտասարդ ղեկավար Ռիկի Ռիկարդոյին և Լյուսիին, որը սովորական տնային տնտեսուհի էր, որը առանց տաղանդ ունենալու երազում է բեմ բարձրանալ։ Հերոսի «Լարի Լոպես» անունը փոխվել է «Ռիկի Ռիկարդոյով», իրականում Վենսան Լոպես անունով ջազ նվագախմբի ղեկավար լինելու պատճառով։ Ռիկին հաճախ է այցելել «Տրոպիկանա ակումբ». երբ նա դարձել է վերջինիս ղեկավարը՝ այն վերանվանել է «Ակումբ Բաբալու»։

Սկզբնապես, Բոլիի և Առնասի` որպես ամուսնական զույգ խաղալու գաղափարը հակասությունների է բախվել։ Նրանց ասել էին, որ Դեսիի կուբայական առոգանությունն ու լատինական ոճն անընդունելի են ամերիկյան հանդիսատեսի համար։ 1950 թվականի ամռանը զույգը հաղթահարել է բոլոր առարկությունները` կազմակերպելով մի շարք հյուրախաղեր։ Իսպանացի ծաղրածու Պեպիտո Պերեսի օգնությամբ նրանք մշակել են մի ներկայացում, որով ելույթ են ունեցել բեմում և ռադիոյում։ Այս ներկայացման նյութի մեծ մասն օգտագործվել է «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալում[9]։ Պիլոտի հատվածները վերստեղծվել են սերիալի առաջին եթերաշրջանի 6-րդ սերիայում։

«Desilu Productions»

խմբագրել

Բոլի հետ միասին Առնասը հիմնել է «Desilu Productions»-ը։ Այդ ժամանակ հեռուստատեսային հաղորդումների մեծ մասը ուղիղ հեռարձակվում էր, քանի որ ամենամեծ շուկաները գտնվում էին Նյու Յորքում, իսկ մնացած երկրները միայն տեսագրում էին ժապավենների վրա։ Կինեմատոգրաֆիստ Կառլ Ֆրոյնդին և Առնասին են վերագրվում բազմապարփակ տեսախցիկների մշակումը, որոնք նրանք օգտագործել են հանդիսատեսի առջև, և որոնք հետագայում օգտագործվել են նաև սիթքոմերի նկարահանումներում։ Կինոժապավենի օգտագործումը թույլ է տվել, որ շատ երկրներ հաղորդումը հեռարձակեն բարձր որակով։ Առնասը մի անգամ ասել է, որ ամենաբարդն այն էր, որ հանդիսատեսին թույլ տային ձայնը լսել։ Ուստի նա և Ֆրյունդը ստեղծել են հատուկ համալիր, որը թույլ է տվել հանդիսատեսին նստել նկարահանման հրապարակում՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Ղեկավարությունը համարել է, որ այս ամենն օգտագործելը թանկ և ավելորդ գերակշռություն է, սակայն Առնասը համոզել է նրանց, որ «Desilu»-ն հոգալու է նկարահանման հետ կապված բոլոր անհարկի ծախսերը, այն պայմանով, որ ֆիրմային պատկանեն ֆիլմի բոլոր իրավունքները։ Առնասի աննախադեպ գործարքը համարվում է հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողված գործարքը։ Այս կանխատեսման արդյունքում «Desilu»-ն սերիալի կրկնություններից ստացել է հսկայական եկամուտ։

Սերիալի հանրաճանաչության պատճառով Առնասը «CBS» հեռուստառադիոընկերությանը թույլ է տվել ցուցադրել Լյուսիլ Բոլին իր երկրորդ հղիության ժամանակ։ Սակայն հեռուստաալիքի ղեկավարությունն հայտարարել է. «Մենք հեռուստատեսությամբ չենք կարող հղի կնոջ ցույց տալ»։ Առնասը խորհրդակցել է քահանայի, ռաբբիի և նույնիսկ նախարարի հետ, և նրանք բոլորն ասել են, որ ոչ մի վատ բան չկա հղի կնոջը ցույց տալու և «հղիություն» բառը օգտագործելու մեջ։ Արդյունքում, ղեկավարությունը հանձնվել է և թույլ է տվել, որ Լյուսիի հղիությունը ներառվի սյուժեի մեջ։ Բայց նա մնացել է անդրդվելի՝ հղիություն բառը եթերում օգտագործելու հարցում, ուստի Առնասն այդ բառը փոխարինել է «սպասել» բառով, որն արտասանվում էր «Spectin» (անգլերեն՝ «սպասում») իր կուբայական առոգանությամբ։ Հատկանշական է, որ երկու դրվագների անվանումներում էլ եղել է «հղիություն» բառը. «Լյուսին հղի է» (անգլ.՝ Lucy Is Enceinte, «Enceinte»` ֆրանսերեն «հղիություն» բառից) և «Հղի կանայք անկանխատեսելի են», չնայած այս դրվագը սերիալում երբեք չի ցուցադրվել[10]։

Բացի «Ես սիրում եմ Լյուսիին» սերիալից, Առնասը եղել է «Շոու Էնն Սոտերն» սիթքոմի, «Ուայթինգ աղջիկներ» ֆիլմի (գլխավոր դերերում՝ Մարգարեթ Ուայթինգ և Բարբարա Ուայթինգ), «Անձեռնամխելիները»-ի, «Շերիֆ Կոչիզ»-ի գործադիր պրոդյուսերը. թողարկել է նաև «Սիրելիս, ընդմիշտ» ֆիլմը, որում նա խաղացել է Բոլի հետ։

Առնասի և Բոլի ամուսնալուծությունից հետո «Desilu Productions»-ը որոշ ժամանակ շարունակել է գործել` արտադրելով իր սեփական շոուները, ինչպես նաև օգնելով այլ ստուդիաների։ «Desilu»-ի վերջին աշխատանքներից են «Էնդի Գրիֆիթի շոուն», «Դիկ վան Դայքի շոուն», «Լյուսիի շոուն» և «Աստղային ճանապարհ»-ը։ Այն բանից հետո, երբ Բոլը վաճառել է իր բաժնետոմսերը «Desilu Paramount» հեռուստատեսությանը, Առնասը հեռացել է՝ հիմնադրելու իր արտադրական ստուդիան։ «Desilu»-ի իր բաժնեմասից և նորաստեղծ «Desi Arnaz Productions-» ի հետ Առնասը եղել է «Սկեսուրը» սիթքոմի պրոդյուսերը՝ Միացյալ նկարիչների հեռուստատեսության և NBC-ի համար (համագործակցությունը տևել է երկու մրցաշրջան` 1967-1968 թվականներ)։ Առնասի ընկերությանը հաջողվել է գրավել ներկայիս «Desilu, Too» ընկերության հետաքրքրությունը։ «Desilu, Too»-ին «Lucille Ball Productions»-ին զուգահեռ նրանք աշխատել են «MPI Home Video»-ի հետ, որը վերահրատարակել է ոչ թե «CBS»-ին, այլ Բոլ/Առնասին պատկանղ նյութերը («Paramount Television»-ի իրավահաջորդ ընկերությունն է, որը մի ժամանակ հասցրել է գերազանցել «Desilu»-ին)։ Այս նյութերի մեջ է մտնում նաև «Ահա և Լյուսին» և վերոհիշյալ «Սկեսուրը» սիթքոմները, ինչպես նաև բազմաթիվ այլ գործեր, որոնք Բոլն ու Առնասը ստեղծել են իրարից անկախ[11]։

Հավատալիքներ

խմբագրել

Առնասը և Բոլը որոշել էին, որ իրենց ներկայացումները կմնան իրենց «սովորական լավ համին», ինչպես ասում էր Առնասը։ Նրանք խուսափում էին էթնիկական (ազգային, ռասայական կամ մշակութային խմբի հետ կապված) կատակներից, ինչպես նաև հումորից, որը հիմնված էր մարդու արատների և հոգեկան խանգարումների վրա։ Միակ բացառությունն այն էր, որ ծաղրում էին Ռիկի Ռիկարդոյի առոգանությունը, բայց դա թույլատրվում էր միայն նրա կնոջ՝ Լյուսիի հետ տեսարաններում[12]։

Առնասը հայրենասեր է եղել։ Իր հուշերում, խոսելով Միացյալ Նահանգների մասին, նա գրել է, որ ինքը չգիտի աշխարհում որևէ այլ երկիր, որտեղ լեզու չիմացող տասնվեցամյա տղան կարող է նման հաջողությունների հասնել։ «I Love Lucy»-ի իննամյա տևողությունը ներկայացնում է 1950-ականների տիպիկ ամերիկյան երազանքը։ Սկզբում ընտանիքն ապրում էր փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանում։ Ավելի ուշ Ռիկարդոն օգտվելով առիթից՝ ժամանակավորապես տեղափոխվեց Հոլիվուդի նորաձև շքեղ հյուրանոց։ Նյու Յորք վերադառնալուց անմիջապես հետո նրանք հնարավորություն ունեցան մեկնել Եվրոպա։ Վերջապես, զույգը տեղափոխվեց հարուստ Ուեստպորտ, Կոնեկտիկուտ նահանգ։

Անձնական կյանք

խմբագրել
 
Լյուսիլ Բոլի հետ, 1953 թվականին Լոս Անջելեսում

Դեսի Առնայի և Լյուսիլ Բոլի ամուսնությունը շատ բուռն է եղել։ Բոլը, վստահ լինելով մի քանի անգամ հարբած տուն եկած ամուսնու դավաճանության մեջ, 1944 թվականի սեպտեմբերին ամուսնալուծության է դիմել։ Այնուամենայնիվ, նա վերադարձել է Առնասի մոտ նույնիսկ ամուսնալուծությունից հետո։ 1951 թվականին նրանք ունեցել են մի դուստր, որին անվանակոչել են Լյուսի Առնաս, իսկ երկու տարի անց՝ 1953 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դեսի Առնաս կրտսերը[13]։

Առնասի ամուսնությունը Բոլի հետ աստիճանաբար վատթարացել է ալկոհոլի և դավաճանության հետ կապված աճող խնդիրների հետ։ Ինչպես ինքը` Առնասն է գրել իր կենսագրության մեջ, ընկերության ղեկավարության հետ կապված ճնշումները, ինչպես նաև օրեցօր նրա առողջության վատթարացումը (Առնասը տառապել է դիվերտիկուլիտով) հանգեցրել են այն փաստին, որ նա ստիպված էր սթրեսից ազատվելու միջոց փնտրել[14]։ 1960 թվականին Բոլը բաժանվել է նրանից։ Երբ Բոլը վերադարձել է հեռուստատեսություն, նա և Առնասը համաձայնության են եկել, համաձայն որի Բոլը գնելու էր «Desilu»-ն[15][16]։

1963 թվականի մարտի 2-ին Առնասն ամուսնացել է երկրորդ անգամ՝ Էդիթ Մակ Հիրշի հետ. ամուսնությունից հետո նրա հաջողությունները զգալիորեն «խամրել են»։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև Առնասի մահը՝ 1985 թվականը։

Չնայած ամուսնալուծությանը և երկրորդ ամուսնությանը՝ Առնասն ու Բոլը պահպանել են ընկերական հարաբերությունները և շատ մտերմացել են վերջին տասնամյակում։ ««Ես սիրում եմ Լյուսին»-ը երբեք պարզապես ֆիլմի անուն չի եղել»,- գրել է Առնասն իր կյանքի վերջին տարիներին։ Ընտանեկան արխիվից մի տեսանյութ, որը հետագայում ցուցադրվել է հեռուստատեսությամբ, ցույց է տվել, թե ինչպես են Առնասն ու Բոլը խաղում իրենց թոռ Սիմոնի հետ Դեսիի մահից անմիջապես առաջ[17]։

Վերջին տարիներ

խմբագրել
 
Դեսի Առնասը որդու` Դեսի կրտսերի հետ, 1974 թվական.

1970-ական թվականներին Առնասը վարել է մեկշաբաթյա շոու` հաղորդավար և պրոդյուսեր Մայք Դուգլասի հետ, որտեղ որպես հյուր հանդես է եկել նաև աստղ Վիվիան Վենսը։ Առնասը ղեկավարել է նաև «Kraft» երաժշտական շոուն, որը հեռարձակվել է «NBC»-ով. այստեղ մասնակցություն են ունեցել նաև նրա երեխաները և Վիվիան Վանսը։ Իր ինքնակենսագրական նյութն առավել ծավալուն դարձնելու համար 1976 թվականի փետրվարի 21-ին Առնասը իր որդու՝ Դեսի կրտսերի հետ հայտնվել է արպես «Saturday Night Live» հաղորդման հյուր։ Այս շոուն ներառում էր «Ես սիրում եմ Լյուսիին» և «Անձեռնամխելիները»–ի պարոդիան։ «Ես սիրում եմ Լյուսիին» պարոդիայում կային սերիաներ, որոնք երբեք չէին ցուցադրվի եթերում, օրինակ` «Ես սիրում եմ Լուիին», որտեղ Դեսին ապրում է Լուի Արմսթրոնգի հետ։ Նա արտասանել է նաև Լյուիս Քերոլի «Jabberwocky» բանաստեղծությունը՝ կուբայական առոգանությամբ։ Առնաս կրտսերը թմբուկ է նվագել «SNL»-ի հետ, կատարել է երգեր, որոնք ժամանակին նվագել են նրա «Babalu» և «Cuban Pete» նվագախմբերը՝ վերամշակված «I Love Lucy»-ի ոճով։

Առնասն ու նրա կինը մշտապես տեղափոխվել են Կալիֆոռնիա նահանգի Դել Մար քաղաք, որտեղ նա ապրել է իր կյանքի մնացած մասը` թոշակի անցնելուց հետո։ Նա զբաղվել է ձիաբուծությամբ, ֆիրմա է ունեցել Կորոնա քաղաքում, ինչպես նաև բուծել է զտարյուն ձիեր։ Նա մասնակցել է բարեգործական և շահույթ չհետապնդող կազմակերպություններին և պրոդյուսերական դասեր է դասավանդել Սան Դիեգոյի պետական համալսարանում։ Առնասը նկարահանվել է «Ես սիրում եմ Լյուսիին» ստեղծագործության համահեղինակներ Մեդելին Դեյվիսի և Բոբ Քերոլ կրտսերի «Ալիս» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը եղել է Լինդա Լավինը։

Երկար ժամանակ Առնասը հիվանդ է եղել, ինչպես նաև երկար տարիներ ծխել է, ինչի արդյունքում նրա մոտ թոքերի քաղցկեղ է առաջացել։ Այս ախտորոշումը նրան տվել են 1986 թվականին։ Մի քանի ամիս անց՝ 1986 թվականի դեկտեմբերի 2-ին, նա մահացել է 69 տարեկան հասակում։ Լյուսիլը զանգահարել էր նրան մահից երկու օր առաջ, այդ օրը նրանց ամուսնության 46-րդ տարեդարձն էր։ Նրանք փոխանակել էին ընդամենը մի քանի արտահայտություններ՝ հիմնականում «Ես քեզ սիրում եմ»։ Խոսակցության վերջում Լյուսիլն ասել է նրան. «Ամեն ինչ կարգին է, սիրելիս։ Ես կզանգեմ քեզ ավելի ուշ»։

Առնասին դիակիզել են, իսկ աճյունը` ցրել։ Նա մահացել է Լյուսիլ Բոլի` Քենեդիի կենտրոնի պատվո մրցանակը ստանալուց հինգ օր առաջ։ Նրա հարազատներից մնացել էին երկու երեխաները և մայրը՝ Դոլորեսը, որը մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 24-ին 92 տարեկան հասակում։

Հիշատակ

խմբագրել
  • 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդի փառքի ծառուղում դրվել են երկու աստղեր` ի պատիվ Դեսի Առնասի։ Մեկը կինոարդյունաբերության մեջ ներդրման համար` 6301, մյուսը` հեռուստատեսությունում՝` 6205: Երկուսն էլ գտնվում են Հոլիվուդյան բուլվարում։
  • Նյու Յորքի Ջեյմսթաունում կա թանգարան՝ նվիրված Լյուսիլ Բոլի և Դեսի Առնասի կյանքին և կարիերային։
  • Նյու Յորքի Սելորոն գյուղում է գտնվում Լյուսիլի և Դեսի հուշահամալիրի զբոսայգին։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել
Դերասան
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Ծանոթաքգրություն
1940 Չափից ավելի շատ աղջիկներ Too Many Girls Manuelito Lynch
1941 Հայրն ամուսնանում է Father Takes a Wife Carlos Bardez
1942 Չորս Ջեքեր և Ջիլեր Four Jacks and a Jill Steve Sarto/King Stephan VIII of Aregal
Ռազմածովային ուժերը գալիս են The Navy Comes Through Pat Tarriba
1943 Բատաան Bataan Felix Ramirez
1946 Կուբացի Փիթը Cuban Pete Desi Arnaz
1947 Ջիթրումբա Jitterumba կարճամետրաժ
1949 Արձակուրդ Հավանայում Holiday in Havana Carlos Estrada
1951-2013 Ռեդ Սկելտոնի շոուն (Սերիալ) The Red Skelton Show հյուր
1951-1957 Ես սիրում եմ Լյուսիին (սերիալ) I Love Lucy Ricky Ricardo
1953-1965 Տեղ ազատեք հայրիկի համար Make Room for Daddy Ricky Ricardo 1 էպիզոդ, 1959 թվական
1953 Երկար, երկար թրեյլեր The Long, Long Trailer Nicholas 'Nicky' Collini
1956 Ընդմիշտ, սիրելիս Forever, Darling Lorenzo Xavier Vega
Ես սիրում եմ Լյուսիին, Սուրբ Ծննդյան շոու I Love Lucy Christmas Show Ricky Ricardo
1957-1960 Լյուսի Դեսիի կատակերգական ժամը (սերիալ) The Lucy-Desi Comedy Hour Ricky Ricardo 13 էպիզոդ, 1957-1960 թվականներ
1959-1960 Կիրակնօրյա ցուցափեղկ (սերիալ) Sunday Showcase Ricky Ricardo 1 էպիզոդ, 1959 թվական
1962-1971 Վիրջինիան (սերիալ) The Virginian El Jefe 1 էպիզոդ 1970 թվական
1967-1975 Երկաթե կողմ (սերիալ) Ironside Dr. Juan Domingo 1 էպիզոդ, 1974 թվական
1976-1985 Ալիս (սերիալ) Alice Paco 1 էպիզոդ, 1978 թվական
1982 Արտիստների փախուստը The Escape Artist Mayor Leon Quiñones Դեսիդերիո Առնաս

Պրոդյուսեր

խմբագրել
Պրոդյուսեր
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Ծանոթագրություն
1951-1957 Ես սիրում եմ Լյուսիին (սերիալ) I Love Lucy Գործադիր պրոդյուսեր, պրոդյուսեր, համապրոդյուսեր (158 էպիզոդ, 1952-1957 թվականներ)
1956 Ընդմիշտ, սիրելիս Forever, Darling
Ես սիրում եմ Լյուսիին, Սուրբ Ծննդյան շոու I Love Lucy Christmas Show
1957-1960 Լյուսի Դեսիի կատակերգության ժամը (սերիալ) The Lucy-Desi Comedy Hour Գործադիր պրոդյուսեր (13 էպիզոդ, 1957-1960)
1958 Երիտասարդության շատրվան The Fountain of Youth Գործադիր պրոդյուսեր, կարճամետրաժ
1958-1960 Տեխասեցին (սերիալ) The Texan Գործադիր պրոդյուսեր
1958-1961 Էնն Սոտերնի շոուն (սերիալ) The Ann Sothern Show Գործադիր պրոդյուսեր (77 էպիզոդ, 1958-1961)
1962-1968 Լյուսիի շոուն (սերիալ) The Lucy Show Գործադիր պրոդյուսեր (3 էպիզոդ, 1962)
1966 Քերոլ Չենինգի շոուն The Carol Channing Show
1967 Սկեսուրը The Mothers-In-Law Գործադիր պրոդյուսեր, (56 էպիզոդ, 1967-1969)
1968 Աշխարհի եզրին Land’s End

Ռեժիսոր

խմբագրել
Ռեժիսոր
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1957-1960 Լյուսի Դեսիի կոժատակերգական ժամը (սերիալ) The Lucy-Desi Comedy Hour
1966 Քերոլ Չենինգի շոուն The Carol Channing Show
1968 Աշխարհի եզրին Land’s End

Սցենարիստ

խմբագրել
Սցենարիստ
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Ծանոթագրություն
1958-1962 Ուեսթինգհաուս Դեսիլու Փլեյհաուս (սերիալ) Westinghouse Desilu Playhouse 1 էպիզոդ, 1959 թվական, «Բալլադ վատ մարդու մասին»
1968 Աշխարհի եզրին Land’s End

Սաունդթրեք

խմբագրել
Սաունդթրեք
Տարի Ֆիլմ Երգ
1940 Չափից շատ աղջիկներ «Spic 'n' Spanish», «You’re Nearer», «Conga», «Cause We Got Cake»
1941 Հայրն ամուսնանում է «Perfidia», «Mi amor»
1942 Չորս Ջեքեր և Ջիլեր Boogie Woogie Conga
1946 Դեսի Առնեսը և նվագախումբը «Guadalajara», «Babalu (Babalú)», «Tabu (Tabú)», «Pin Marin»
1949 Արձակուրդ Հավանայում «Holiday In Havana», «The Arnaz Jam»
1952 Ես սիրում եմ Լյուսիին «Nobody Loves the Ump», «Forever, Darling», «The Lady in Red», «Similau»
1956 Հավերժ, սիրելիս «Forever, Darling»
1958 Լյուսի Դեսիի կատակերգության ժամը «The Bayamo»
2001 Ես սիրում եմ Լյուսիին, 50-ամյակի հատուկ թողարկում «California, Here I Come», «Babalu (Babalú)»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. https://walkoffame.com/desi-arnaz/
  3. Colin Larkin, ed. (1997). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 54. ISBN 1-85227-745-9.
  4. Gjelten, Tom. Bacardi and the Long Fight for Cuba: The Biography of a Cause. Viking Adult, 2008, p. 122 (footnote).
  5. Horgan, James J. (1990). Pioneer College: The Centennial History of Saint Leo College, Saint Leo Abbey, and Holy Name Priory. Saint Leo College Press. p. 463.
  6. «Here's What Happened to 'I Love Lucy' Star Desi Arnaz». 2019 թ․ նոյեմբերի 5.
  7. Horowitz, Susan (1997). Queens of Comedy: Lucille Ball, Phyllis Diller, Carol Burnett, Joan Rivers, and the New Generation of Funny Women. Taylor & Francis. ISBN 9782884492447.
  8. «Desi Arnaz & Lucille Ball: The Geniuses Who Shaped The Future Of Television». Entrepreneur. 2009 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  9. Spain, Tom (1991 թ․ հոկտեմբերի 17). «THE BEST OF 'BABALU'». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին – via www.washingtonpost.com.
  10. Billy Hathorn, "Roy Bean, Temple Houston, Bill Longley, Ranald Mackenzie, Buffalo Bill, Jr., and the Texas Rangers: Depictions of West Texans in Series Television, 1955 to 1967", West Texas Historical Review, Vol. 89 (2013), pp. 110–12
  11. Karol, Michael (2008). Lucy A to Z: The Lucille Ball Encyclopedia. iUniverse. էջ 60. ISBN 9780595752133. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Karol, Michael (2008). Lucy A to Z: The Lucille Ball Encyclopedia. iUniverse. էջ 16. ISBN 9780595752133. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Desilu: The Story of Lucille Ball and Desi Arnaz
  14. «Saturday Night Live | TV Guide». TVGuide.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  15. «The Paley Center for Media». The Paley Center for Media (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  16. jtranscripts, Author (2018 թ․ հոկտեմբերի 8). «SNL Transcripts: Desi Arnaz: 02/21/76». SNL Transcripts Tonight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  17. «Desi Arnaz Papers, 1947-1976 | Special Collections & University Archives». Scua2.sdsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսի Առնաս» հոդվածին։