Դերենիկ Աբրահամյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերենիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Նշանի Աբրահամյան (մայիսի 8, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2001, Մոսկվա, Ռուսաստան), հայ գիտնական։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1996)։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991)։ 1998 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների գիտական խորհրդատու, նույն կարգավիճակով մասնակցել է նաև Քլինթոնի (ԱՄՆ), Կուչմայի (Ուկրաինա), Ելցինի (ՌԴ) ընտրարշավներին։
Դերենիկ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1946[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 2, 2001 (55 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հոգեբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրել1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1984-1989 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հիմնախնդիրների հոգեբանության լաբորատորիայի տնօրեն, 1991-1993 թվականներին՝ ՌԴ սահմանադրական հանձնաժողովի գլխավոր մասնագետ, 1993-1997 թվականներին՝ ՌԴ ԿԸՀ նախագահի տեղակալ, միաժամանակ՝ ՌԴ ընտրական համակարգի լավարկման պետական ծրագրի նախաձեռնող և պատասխանատու քարտուղար, 1997 թվականից՝ ՌԴ սոցիալական ծառայությունների պետական ակադեմիային կից իմիջմեյքերության կենտրոնի տնօրեն, 1998 թվականին ՀՀ նախագահ, ընտրությունների գիտական խորհրդատու (նույն կարգավիճակով մասնակցել է նաև Քլինթոնի (ԱՄՆ), Կուչմայի (Ուկրաինա), Ելցինի (ՌԴ) ընտրարշավներին։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր[2]։
Աշխատությունները վերաբերում են քաղաքական հոգեբանությանը, ընտրական տեխնոլոգիաներին, մշակույթի ու սոցիալական ոլորտին և այլն[3]։
Անդամակցություն
խմբագրել- ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի սթրեսի կանխարգելման միջազգային կենտրոնի խորհրդի անդամ։
- Կ. Ս. Ստանիսլավսկու անվան բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ։
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Երկեր
խմբագրել- Об особенностях художественного творчества: Научно-методологическое пособие для преподавателей и аспирантов, Ер., 1979.
- Специфика художественного воображения и проблемы психологии личности, М., 1985.
- Художественная культура и духовный рост личности, Ереван, Издат. "Знание" АрмССР 19 с., 1988.
- Գեղարվեստական մշակույթը և անձի հոգևոր զարգացումը, 1988։
- Общепсихологические основы художественного творчества: (Теорет.-методол. аспекты пробл.), М. Б. и., 321,[1] с. 22 см, 1994.