Դերենիկ Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Աբրամի Գաբրիելյան (ապրիլի 17, 1944[1], Մատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ և ՀՀ մարզական գործիչ։
Դերենիկ Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- Ավարտել է Մատաղիսի միջնակարգ դպրոցը։
- 1983 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1981-1984 թթ. աշխատել է ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում որպես պետական մարզիչ, ապա վարչության պետ։
- 1988 թվականից Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի տնօրենն է։
- 2002 թվականից Եվրոպայի բռնցքամարտի ընկերակցության գործկոմի անդամ և մրցավարական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
- 2008 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։
Մարզական գործունեություն
խմբագրել- 1966-1969 թթ. - ՀԽՍՀ բռնցքամարտի քառակի չեմպիոն։
- 1988 թվականից - ԱԻԲԱ-ի միջազգային բարձրագույն կարգի մրցավար։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1990 թ. - ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ։
- 1999 թ. - ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող։
- Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։
- 1999 թ. - Մովսես Խորենացու մեդալ։
- 2001 թ. - Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշան։
- 2003 թ. - Միջազգային օլիմպիական կոմիտեի «Սպորտային գերազանցություն» մրցանակ։
- 2004 թ. - ՀՀ վարչապետի շնորհակալագիր[2]
- 2009 թ. - շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում[3]։
- 2010 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[4]։
- 2014 թ. - ՀՀ ԱԺ պատվո մեդալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2028
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին