Արտավազդ Սագոյան
Արտավազդ Արամի Սագոյան, (հունվարի 16 (29), 1904[1], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերծովակալ (27․1․1951)։ Ռազմածովային գիտությունների թեկնածու (1951), դոցենտ (1956)։
Արտավազդ Սագոյան | |
---|---|
հունվարի 16 (29), 1904[1] - հոկտեմբերի 17, 1971[1] (67 տարեկան) | |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | դերծովակալ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1927)[1] և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա (1941)[1] |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրելԾնվել է 1904 թվականին հայաբնակ Ախալցխայում։ 1921 թ. ավարտելով դպրոցը՝ 1922 թ. հոկտեմբերին ընդունվել է Բաթումի ռազմածովային ուսումնարանը։ Ուսումը շարունակելու նպատակով 1924-1927 թթ. սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանում։ Հետագայում Ա․ Սաղոյանը ծառայության է անցել Կասպիական ռազմական նավատորմի «Մարկին» և «Կարմիր Ադրբեջան» ռազմանավերի վրա։ 1930-1931 թթ. մասնակցել է Կարմիր բանակի ռազմածովային ուժերի հրամանատարների հատուկ դասընթացներին, որն ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Դվինա գետի ռազմական նավատորմի «Հարվածային» («Ударный») հրետանավակի վրա՝ որպես հրետանու հրամանատար։ 1932 թ. նա ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։
1933 թ. հունվարին Ա․ Սաղոյանը նշանակվել է Դվինա գետի ռազմական նավատորմի շտաբի գլխավոր հրետանավոր։ 1936-1941 թվականներին կապիտան-լեյտենանտ Արտավազդ Սաղոյանն սովորում է Կ.Ե. Վորոշիլովի անվան Ռազմածովային ակադեմիայում։ 1937 թ. մարտին նրան շնորհվում է 3-րդ կարգի կապիտանի, իսկ 1941 թ. փետրվարին՝ 2-րդ կարգի կապիտանի զինվորական կոչում։ Ակադեմիան ավարտելուց հետո Ա․ Սաղոյանը նշանակվում է Կարմիրդրոշ Բալթյան նավատորմի գլխավոր հրետանավոր, որը պաշտոնավարում է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը։
Գործունեություն
խմբագրելՀամաշխարհային պատերազմի տարիներ
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի սկզբին Ա. Սաղոյանը մասնակցում է Բալթիկ ծովի մարտերին, ղեկավարում է «Суровый» և «Статный» ականակիրների հրետանային գործողությունները Ֆիննական ծոցի հենակետերի պաշտպանության համար։ 1941 թ. հուլիսի 10-ից մինչև 1944 թ. օգոստոսի 9-ը Բալթյան նավատորմը մասնակցում է Լենինգրադի համար մղված մարտերին, որի համար նրան շնորհվում է 1-ին կարգի կապիտանի կոչում և պարգևատրվում Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով, հետագայում նաև՝ Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշանով։
1941 թ. օգոստոսի 5-ից սկսվեցին Տալլինի ռազմածովային հենակետի պաշտպանական մարտերը՝ իրականացնելով 2-րդ էսկադրայի հրետանու համագործակցության պլանը։ Կապիտան Ա. Սաղոյանի ղեկավարած հրետանին կարողացավ հետ մղել գերմանական վերջրյա և ստորջրյա գրոհները։ Ապա նա կազմակերպում է Տալլինից Բալթյան նավատորմի տեղափոխումը Կրոնշտադտ։ Հակառակորդի շրջափակումից դուրս բերված ռազմանավերը, դրանց անձնակազմերը մարտնչեցին Լենինգրադի հերոսական պաշտպանության ժամանակ, որը տևեց ավելի քան 900 օր։ Այդ գործողության ժամանակ Ա․ Սաղոյանը ծանր վիրավորովում է և տեղափոխվում է հոսպիտալ, սակայն կարողանում է նավատորմի մեծ մասը հասցնել Կրոնշտադտ։ Իր բացառիկ ու անձնուրաց ծառայությունների համար նա պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1941 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է ծառայության՝ շարունակելով ղեկավարել Բալթյան նավատորմի հրետանու գործողությունները։
Հ. Սվյազովը նշել է.
Բալթյան նավատորմի շտաբի պետ, դերծովակալ Ա.Ն. Պետրովը 1944 թ. սեպտեմբերի 16-ին նրան ներկայացրեց պարգևատրման՝ Կարմիր դրոշի շքանշանով։ Շտաբի պետը Ա.Ա. Սաղոյանի պարգևատրման թերթիկում նշել է.
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թ. նոյեմբերի 3-ի հրամանագրով Արտավազդ Սաղոյանը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։
Հետպատերազմյան տարիներ
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո Արտավազդ Սաղոյանը ծառայեց Բալթյան նավատորմում մինչև 1947 թ. դեկտեմբերի 11-ը։ Նա պարգևատրվեց Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1946 թ.), Լենինի (1947 թ.) շքանշաններով, նշանակվեց ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության բաժնի գլխավոր հրետանավոր։ 1951 թ. հունվարի 27-ին Արտավազդ Սաղոյանին շնորհվում է դերծովակալի կոչում։ 1951 թ. դեկտեմբեր – 1953 թ. ապրիլ ամիսներին դերծովակալ Ա. Սաղոյանը ԽՍՀՄ Ռազմածովային ուժերի երկրորդ ինստիտուտի (գտնվում էր Լենինգրադում) պետի տեղակալն էր։ 1953-1956 թվականներին դերծովակալը դասավանդել է Ա.Ն. Կռիլովի անվան ռազմածովային ակադեմիայի մարտավարական ամբիոնում։ 1954 թ. նա պաշտպանում է գիտական ատենախոսություն՝ ստանալով ռազմածովային գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1956 թ. նրան շնորհվում է դոցենտի կոչում։ Ա. Սաղոյանը հեղինակ էր 2 մենագրության, շուրջ 10 գիտական հոդվածների՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմածովային ուժերի հրետանու մարտական օգտագործման։ 1956 թ. ապրիլի 12-ին Ա. Սաղոյանը նշանակվում է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գիտատեխնիկական կոմիտեի 4-րդ բաժանմունքի անդամի պաշտոնում։ Նույն թվականին ռազմածովային նավատորմի հրետանու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվում է Կարմիր դրոշի երրորդ շքանշանով։
Արտավազդ Սաղոյանը նավատորմում ծառայեց մինչև 1959 թ. հոկտեմբերի 16-ը և պաշտոնաթող եղավ հիվանդության պատճառով։ Դրանից հետո մինչև իր մահը՝ 1971 թ. հոկտեմբերի 17-ը, ապրում էր Մոսկվայում։ Հայազգի ծովակալը թաղվել է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 109)։ |