Դերվիշ (նկար)
«Դերվիշ » (ադրբ.՝ Dərviş)[1], ադրբեջանցի նկարիչ, ադրբեջանական նոր գեղանկարչության հիմնադիրներից Միրզա Կադիմ Էրիվանիի նկարներից։ Նկարը հեղինակը վրձնել է 19-րդ դարի առաջին կեսերին։ Յուղաներկով հեղինակը վրձնել է ապակու վրա, որի չափերն են 21 × 13,2 սմ։ «Դերվիշ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարանում (Բաքու, Ադրբեջան)։
Դերվիշ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Միրզա Կադիմ Էրիվանի |
տարի | 19-րդ դար |
գտնվում է | Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան |
հավաքածու | Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան |
Ծանոթագրություններ |
Նկարագիր
խմբագրելԱդրբեջանի արվեստի ազգային թանգարանի գույքամատյանում այս ստեղծագործությունը սխալմամբ նշվել է այլ անվանումով՝ «Տղամարդ»։ Ներկա դրությամբ արդեն սխալը շտկված է և նկարը ցուցադրվում է «Դերվիշ» անվանումով։
Ստեղծագործությունում Միրզա Կադիմ Էրիվանին դերվիշին նկարել է ամբողջ հասակով մեկ կանաչ ֆոնին։ Դերվիշի իրանը պատկերված է դիմամասով, դեմքը նկարված է երեք քառորդով, իսկ ոտքերը՝ ամբողջ պրոֆիլով։ Հեղինակը դերվիշին նկարել է անմորուս և երիտասարդ, որի աջ այտին խալ կա։ Ըստ արվեստաբան Նատալիա Միկլաևսկու, դերվիշը նման է պարուհու, որին ավելի վաղ Էրիվանին պատկերել էր այլ ստեղծագործությունում։ Արվեստաբանը հավելում է, որ դերվիշի հայացքն արտահայտիչ է, իսկ աչքերը՝ չարաճճի։ Գլխավոր հերոսի սև մազերը հարթ սանրված են և թափվում են մինչև ուսերը։
Դերվիշը հանդերձավորված է կարմիր ջուբայով։ Օձիքը, կոշիկները, գոտին և սրածայր գդակը կանաչ գույնով է վրձնած։ Հագուստն ու վրայի աքսեսուարները ոսկեգույն են։ Դերվիշի աջ ձեռքին շերտավոր շարֆ է։ Այդ նույն ձեռով վերջինս բռնել է «տեբերզինը»։ Իսկ ձախ ձեռքով բռնել է կեշկուլը։ Այս առարկաները պարտադիր են եղել բոլոր դերվիշնորի համար։ Գլխարկի գագաթին արաբական տառերով գրված է «Ալլահ»։
Ինչպես նշում է Նատալիա Միկլաևսկին, Էրիվանիի այս ստեղծագործությունը կատարված է նույն տեխնիկայով, ինչպես որ «Պարուհին»։ Նկարի պահպանվածությունը գնահատվում է լավ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Azərbaycan qrafikası. XX əsrə qədər» (ադրբեջաներեն). Официальный сайт Национального музея искусств Азербайджана. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
Գրականություն
խմբագրել- Миклашевская Н. М. Художники XIX в. Мирза Кадым Эривани и Мир Мохсун Навваб / Под ред. Полевого В. М. — Искусство Азербайджана. — Баку, 1954. — Т. IV.