Դե լա Վիլլ թատրոն
Դե լա Վիլլ թատրոն (ֆր.՝ Théâtre de la Ville, քաղաքային թատրոն), Ֆրանսիայի պարի թատրոններից մեկը, որը հանդիսանում է Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկը։
Դե լա Վիլլ թատրոն ֆր.՝ Théâtre de la Ville | |
---|---|
Տեսակ | Թատրոն |
Երկիր | Ֆրանսիա |
Գտնվելու վայրը | Ֆրանսիա, Փարիզ, Փարիզի 4-րդ շրջան[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1862 |
Անվանված է | «Ազգերի թատրոն» «Սառա Բեռնարի անվան թատրոն» |
Ճարտարապետ | Գաբրիել Դավիու |
Théâtre de la Ville Վիքիպահեստում |
Թատրոնի պատմություն
խմբագրելԴե լա Վիլլ թատրոնը կառուղվել է 1862 թվականին, ֆրանսիացի ականավոր ճարտարապետ Գաբրիել Ժան Անտուան Դավիթ նախագծով Ժորժ Օսմանի համար, ով հայտնի է որպես բարոն Օսման։ Թատրոնը կառուցվել է Շատլե թատրոնի առջևում, Փարիզի հենց սրտում գտնվող համանուն հրապարակում։
1871 թվականին, երբ Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ Փարիզը շրջապատված էր գերմանացիների կողմից, թատորնը ավերվել էր։ Բայց արդեն երեք տարվա ընթացքում այն վերականգնվել է։
Տարբեր թվականներին թատրոնը փոխել են իր անվանումը։ 1898 թվականին այն ստացել է «Ազգերի թատրոն» անվանումը[2]։
1949 թվականին թատորնը կրեց Սառա Բեռնարի անունը, ով անձնվիրաբար աշխատել էր դրա վրա։
1968 թվականին թատրոնը հրաժարվել է սովորական թատերական բեմադրություններից և դարձել է պարարվեստի թատրոն, հրաժարվելով Սառա Բեռնարի անվան թատրոն անվանումից[3]։
Ժան Մերկյուրի (Jean Mercure) գլխավորությամբ, ով 1985 թվականին փոխարինել է Ժերար Վիոլետին (Gérard Violette), պարը կենտրոնական տեղ է զբաղեցրել թատրոնում։
1990 թվականին հեղինակություն է վայելել ֆրանսիական նոր պարի դպրոցը, որի ներկայաուցիչնեչը գրավել են հանդիսատեսին հրաշալի յուրօրինակ հումորով, անկանխատեսելի ճկունությամբ, անսովոր կերպարներով։ Այդ ժամանակ բելգիացի, անգլիացի, հոլանդացի պարուսույցներ և գերմանական ժամանակակից պարի Պին Բաուշ խմբի համագործակցության շնորհիվ՝ Դե լա Վիլլ թատրոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել Եվրոպայում։ Իր հաջողության ահմար թատրոնը մեծապես պարտական է «Վուպերտալի տիկինը» ներկայացմանը, որի պրեմիերան կայացել է Դե լա Վիլլ թատրոնում, որն ունի տեխնիկականն մեծ հնարավորություններ։
Անվանումներ
խմբագրելԱնվանում | Թարեթվեր |
---|---|
Théâtre-Lyrique | 1862-1871 |
Théâtre-Lyrique-Dramatique | 1874 |
Théâtre-Historique | 1875-1878 |
Théâtre des Nations | 1879-1898 |
Théâtre Sarah-Bernhardt | 1899-1940 |
Théâtre de la Cité | 1941-1947 |
Théâtre Sarah-Bernhardt | 1947-1957 |
Théâtre des Nations | 1957-1967 |
Théâtre de la Ville | 1968 թվականից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Base Mérimée
- ↑ Sur les traces de Sarah Bernhardt dans À Paris n º 30 printemps 2009, p.35
- ↑ Baptisé simplement "théâtre de la Ville" depuis son ouverture en 1968, le nom de Sarah Bernhardt figure à nouveau depuis peu sur la façade.
Գրականություն
խմբագրել- Jean Mercure, un théâtre de la ville par Paul-Louis Mignon, éditions Paris Bibliothèque, 2002.
- Théâtre de la Ville de Paris par Valentin Dufour et Gabriel Michel de La Rochemaillet, éditions Bibliobazaar, 2008.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դե լա Վիլլ թատրոն» հոդվածին։ |