Դիանա Գասպարյան
Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը[1]։
Դիանա Գասպարյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 թվականի հոկտեմբերի 21-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2011) | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | մարտի 22, 1988 (36 տարեկան) | |||
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԴիանա Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում[2]։ 1995-2004 թվականներին սովորել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան № 2 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացել է 2004-2011 թվականներին՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
Աշխատանք
խմբագրել2008-2009 թվականներին աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար։ 2009-2012 թվականներին աշխատել է Հայաստանի քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար։
2013-2014 թվականներին աշխատել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ։
2014-2016 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ։
2016-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ։
2015-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնում։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը և վերընտրվել Վաղարշապատի քաղաքապետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դիանա Գասպարյան. Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Համայնքի ղեկավար