«Դիդոնե և Էնեաս» (անգլ.՝ Dido and Aeneas) (Z. 626), անգլիացի երգահան Հենրի Պյորսելի օպերա երեք գործողությամբ։ Անգլերեն լիբրետտոյի հեղինակ Նամում Թեյթ՝ ըստ Վերգիլիոսի «Էնեական» պոեմի։ Առաջին անգամ կատարվել է Լոնդոնում, Ջոսիա Պրիստի դպրոցում 1688 ամռանից ոչ ուշ։

Դիդոնե և Էնեաս
անգլ.՝ Dido and Aeneas
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա
ԿոմպոզիտորՀենրի Պյորսել
Լիբրետտոյի
հեղինակ
Նամում Թեյթ
Սյուժեի աղբյուրՎերգիլիոս. «Էնեական» պոեմ
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներFirst Sailor?, First Witch/Enchantress?, Second Witch/Enchantress?, Sorceress/Sorcerer?, Second Woman?, Belinda?, Spirit?, Dido? և Aeneas?
Ստեղծման տարեթիվ1688
Առաջնախաղի տարեթիվ1688
Առաջնախաղի վայրԼոնդոն
Կատալոգի համար626
 Dido and Aeneas (opera) Վիքիպահեստում

«Դիդոնե և Էնեասը» Պյորսելի առաջին և միակ բեմական ստեղծագործությունն է, որն առավել համապատասխանում է որպես օպերա բնորոշվելուն։ Այն համարվում է անգլիական բարոկկո ոճի երաժշտության գլուխգործոցներից մեկը և այսօր էլ բեմադրվում է աշխարհի օպերային թատրոնների կողմից։

Հատված «Դիդոնե և Էնեաս» օպերայից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդոնե և Էնեաս» հոդվածին։