Դիլոֆոզավր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիլոֆոզավր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Dilophosaurus
|
Դիլոֆոզավր (լատին․՝ Dilophosaurus), գիշատիչ դինոզավրերի հետնորդներ, որոնք ապրել են յուրայի դարաշրջանի սկզբում (մոտավորապես 191-200 միլիոն տարի առաջ)։ Դիլոֆոզավրերը բացահայտվել են 1954 թվականին (ԱՄՆ, Արիզոնա), սակայն նկարագրվել են բացահայտվելուց ավելի քան 10 տարի հետո։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԴիլոֆոզավրի երկարությունը 6 մետր է, քաշը մոտավորապես կես տոննա։ Ավելի նշմարվող առանձնահատկությունը նրա երկու կլորավուն կատարն է գլխի վրա։ Տարբեր անհատների մոտ կատարները եղել են տարբեր ձևերի։ Հնարավոր է, որ դա դրսևորում է սեռական դիմորֆիզմով։ Դիլոֆոզավրերի ատամները եղել են երկար և սուր։ Վերին ծնոտի ոսկորները շատ թույլ են միացված։ Ենթադրվում է, որ ատամները և ծնոտը եղել են շատ թույլ, որպեսզի կարողանա պահել խոշոր որսը, և փորձում էր բավարարվել սատկած կենդանիներով։
Դիլոֆոզավր հանրահայտ մշակույթ
խմբագրելԴիլոֆոզավրը լայն ճանաչում է ստացել շնորհիվ Մայքլ Կրայտոնի «Յուրայի դարաշրջանի այգի» գրքի և նրա համանուն ֆիլմի։ Կրայտոնը բացահայտել է դիլոֆոզավրերի ծնոտի թուլության պատճառը։ Նա որսին հարվածում է իր թունավոր թքով, թքելով շատ մեծ տարածության վրա։ Ֆիլմում դիլոֆոզավրերին ներկայացնում են ոչ այնքան մեծ, առանձնացրել են մաշկային ծալքերով վզի վրա։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլոֆոզավր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլոֆոզավր» հոդվածին։ |