«Դիմակի Որդին» (անգլ.՝ Son of the Mask), 2005 թվականի ֆանտաստիկ կինոկատակերգություն, «Դիմակ» ֆիլմի շարունակությունը։ Ջիմ Քերրին հրաժարվեց մասնակցել, և սցենարիստները ստեղծեցին նոր հերոս և հրավիրեցին դերասան Ջեյմի Քենեդիին՝ գլխավոր դերում։ Նախորդ ֆիլմի վերջում դիմակ-դորի դերը, որն օգտագործվել էր որպես կամեո, այստեղ ընդլայնվեց։ Նաև այստեղ, հերոսը երբ դիմակ դարձավ, ստանում է պլաստիկ մազեր, որը Ջիմ Քերիի մազերի ոճն էր։ Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Դիմակ 2. Հաջորդ սերունդը»։

Դիմակի որդին
անգլ.՝ Son of the Mask
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրկինոկատակերգություն[1][2] և ֆենթեզի ֆիլմ[1][2]
Թեմամարդու հղիություն
ՀիմքԴիմակը
Թվական2005, մարտի 10, 2005[3] և փետրվարի 18, 2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼոուրենս Գութերման[1][4][5]
ՊրոդյուսերԲոբ էնգըլման
Սցենարի հեղինակԼենս Քեզեյ
ԴերակատարներՋեյմի Հարվի[2][4][6][…], Ալան Քամինգ[2][4][6][…], Թրեյլոր Հովարդ[2][6][5], Սթիվեն Ռայթ[6][5], Քել Փեն[6][5], Բոբ Հոսկինս[6][5], Բեն Սթեյն[6][5], Մագդա Շուբանսկի[6][5], Ռայան Ջոնսոն[6][5], Մերի Մաուսեր[7], Մեթ Փասմոր[7], Դեյմոն Հերրիման[7] և Լարրի Սեդար[7]
ՕպերատորԳրեգ Գարդիներ
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրFringe City? և Էջ Սիթի
Նկարահանման վայրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Գերմանիա
{{{2}}} Ավստրալիա
ԿինոընկերությունDark Horse Entertainment
Տևողություն86 րոպե
Բյուջե$ 84 000 000[8]
Շահույթ$ 57 552 641[8]
ՆախորդԴիմակը
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Անիմացիոն-նկարիչ Թիմ Ավարին գտնում է Լոկիի դիմակը։ Դիմակը օգնում է նրան իրականացնել իրականության երազանքները և հասնել լիակատար ազատության։ Դիմակի առաջին տեղադրումը օգնում է նրան Էլվի անունով մի որդի ունենալ, ով ժառանգել էր հնագույն արվեստի գերբնական հատկությունները։ Լոկիի հայրը՝ Օդին աստվածը պատվիրում է նրան, որ սպառնալիքի տակ գտնվող մահկանացու դիմաը վերցնի։ Գործը բարդացնում է ծնված երեխան։ Լոկին փորձում է վերցնել դիմակը, առաջին փորձը նրա մոտ չի ստացվում։

Կինը՝ Տանյան հեռանում է մի որոշ ժամանակ, և թողնում Թիմին որդու հետ։ Ստացվում է, որ Էլվիին չի սիրում իր հորը, նա ամեն կերպ փորձում էր հասցնել խելագարության, որպեսզի կարողանա իր ունակությունները իմի բերել։ Իսկ Թիմի շունը՝ Օթիսը չէր սիրում Էլվիին և ցանկանում է վերականգնել տերերի ուշադրությունը իրեն հանդեպ, և նա գիշերները դնում է դիմակը և փորձում ոչնչացնել նրան (երկու փորձերն էլ անհաջող էին)։ Բայց շուտով Թիմը կարողանում հաշտվել որդու հետ, երբ Էլվի փրկում է նրան Լոկիից։

Հետո Լոկին առևանգում է Էլվիին և պահանջում է դիմակի հետ փոխարինել։ Սակայն շուտով Լոկին և Էլվին այնքան ընկերացան, որ Լոկին երեխային չտվեց։ Սակայն Օթիսը վերցնում է դիմակը (Օթիսը իր ատամները մցնում է Լոկիի աճուկի մեջ), և Թիմը կրկին դնում է այն։ Շուտով Թիմ-Դիմակը և Լոկին սկսում են բռնցքամարտել, և Թիմը հաղթում է։ Էլվին կարող էր վերադառնալ Լոկիի մոտ, բայց Թիմը ցույց տվեց, որ սիրում է նրան, իսկ Էլվին վերջապես նրան հայր անվանեց։ Օդինը ստանում է դիմակը և Լոկին խուսափում է պատժից։

Թիմը հանդես է գալիս նոր անիմացիոն շարքով, որը հիմնված էր Օթիսի և Էլվիի միջև տարաձայնությունների վրա, որտեղ շունը և երեխան մրցում են հոր ուշադրության համար։ Իսկ Տանյան կրկին հղի էր։

Դերերում

խմբագրել

Կարծիքներ

խմբագրել

Քննադատները ֆիլմը չափազանց բացասական են գնահատել, հիմնականում Ջիմ Քերրիի բացակայության և էժան էփեկտների համար։ 7 առաջադրումներ և ստացել են մեկ մրցանակ՝ Ոսկե ազնվամորի։

Հետաքրքիր ֆաստեր

խմբագրել
  • Սկանդինավյան դիցաբանության մեջ Լոկին Օդինի որդին չէր, այլ նրա «կատակերգական նմանակը»։
  • Ֆիլմի բյուջեն 84 մլն դոլար էր, ինչը 4 անգամ ավելի էր քան առաջին «Դիմակինը»։ Սակայն մեղադրանքները գրեթե 6 անգամ պակաս էին (57,5 միլիոն դոլար, «Դիմակի» 357-ի դիմաց)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0362165/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/son-of-the-mask
  3. http://www.kinokalender.com/film4823_die-maske-2-die-naechste-generation.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47333.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.bbfc.co.uk/releases/son-mask-2004-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0362165/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 7,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 «Son of the Mask (2005)». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել