Դիմիտր Կոնստանտինով Կոսև (բուլղար․՝ Димитър Константинов Косев, հունվարի 5, 1904(1904-01-05), Գրոզդեն, Սունգուրլարեի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա - հոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար պատմաբան, Բուլղարական ԳԱ ակադեմիկոս (1961), գիտության վաստակավոր գործիչ (1969Բուլղարիայի կոմկուսի անդամ 1944 թվականից։

Դիմիտր Կոսև
Димитър Косев
Ծնվել էհունվարի 5, 1904(1904-01-05)
Գրոզդեն, Սունգուրլարեի համայնք, Բուրգասի մարզ, Բուլղարիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1996(1996-10-15)[1] (92 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Գեորգի Դիմիտրովի շքանշան
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն

1923 թվականի սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության մասնակից։ Հակաֆաշիստական գործունեության համար 1925 թվականին հեռակա դատապարտվել է մահվան։ 1950-1963 թվականներին՝ Բուլղարական ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1962-1968 թվականներին՝ Սոֆիայի համալսարանի ռեկտոր, 1968 թվականից՝ Բուլղարական ԳԱ պատմական և մանկավարժական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Կոսևի աշխատությունները հիմնականում վերաբերում են Բուլղարիայի նոր և նորագույն պատմությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 605