Դիմիտր Սավով Օվչարով (բուլղար․՝ Димитър Савов Овчаров, ապրիլի 28, 1931(1931-04-28)[1], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 23, 2013(2013-05-23), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի հնագետ և արվեստագետ, որն զբաղվել է միջնադարյան պատմության, հնագիտության, արվեստի ու մշակույթի ուսումնասիրությամբ։ Ղեկավարել է հնագիտական արշավախմբեր Պրեսլավում ու Պլիսկայում։

Դիմիտր Օվչարով
բուլղար․՝ Димитър Овчаров
Ծնվել էապրիլի 28, 1931(1931-04-28)[1]
Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էմայիսի 23, 2013(2013-05-23) (82 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհնագետ
Գործունեության ոլորտՄիջնադար[2]
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն
Ալմա մատերՍոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Սոֆիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[3]

Դիմիտր Օվչարովի որդին է հնագետ Նիկոլայ Օվչարովը, որը միջնադարյան պատմության մասնագետ է։

Կենսագրություն

խմբագրել

Դիմիտր Օվչարովը ծնվել է 1931 թվականի ապրիլի 28-ին Սոֆիա քաղաքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնում։ Համալսարանն ավարտել է 1956 թվականին։ 1956 թվականից մինչև 1959 թվականը Դիմիտր Օվչարովն աշխատել է Վելիկո Տիռնովոյի պատմության շրջանային թանգարանի «Վերածնունդ» բաժանմունքում։ 1960 թվականին դարձել է Տիրգովիշտե քաղաքում գտնվող շրջանային թանգարանի տնօրեն[4]։ Դիմիտր Օվչարովն ու նրա կինը՝ Մարիան, եղել են Տիրգովիշտեում թանգարանային գործի հիմնադիրները՝ թանգարանը դարձնելով մշակութային առանձին ինստիտուտ։ 1968-1974 թվականներին Դիմիտր Օվչարովը՝ որպես գիտական աշխատակից, աշխատել է Սոֆիայի Ռազմա-պատմական ազգային թանգարանում, իսկ 1974-2001 թվականներին եղել է ավագ գիտաշխատող Հնագիտական թանգարանում ու Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թանգարանում (1983-1993 թվականներին՝ միջնադարյան հնագիտության բաժնի ղեկավար)։ 20 տարի Դմիտրի Օվչարովը եղել է «Հնաբանություն» ամսագրի խմբագիր (1993-2001 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը)։ 2003 թվականից մինչև իր կյանքի վերջը Դիմիտր Օվչարովը եղել է «Паметници Реставрация Музеи» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ 1992-1993 թվականներին նա եղել է Հնագիտության ազգային ինստիտուտի տնօրեն։

Դիմիտր Օվչարովն զբաղվել է միջնադարյան պատմության, հնաբանության, արվեստի ու մշակույթի ուսումնասիրությամբ։ Ընդհանուր հնագիտություն, հին բուլղարական մշակույթ և կրոն, միջնադարյան արվեստ է դասավանդել Սոֆիայի համալսարանում, Սլավոնական համալսարանում, Նոր բուլղարական համալսարանում և Գեղարվեստի ազգային ակադեմիայում։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին Դիմիտր Օվչարովն ստացել է Տիրգովիշտեի պատվավոր քաղաքացու կոչում[5][6]։

Դիմիտր Օվչարովը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2013 թվականի մայիսի 23-ին, Սոֆիայում[7]։

Մատենագրություն

խմբագրել
  • Ранновизантийска култура по българските земи IV — VI век, 2008, ISBN 9789545167935
  • Fünfzehn Schätze aus bulgarischen Ländern, 2003, ISBN 9549308081
  • Кракра Пернишки в битка за България, 2005, ISBN 9549942805
  • Петнадесет съкровища от българските земи, 2003, ISBN 9549308049

Ծանոթագրություններ

խմբագրել