Դինարա Ասանովա
Դինարա Կուլդաշեվնա Ասանովա (ռուս.՝ Динара Кулдашевна Асанова, հոկտեմբերի 24, 1942, Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 1985[1], Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) , խորհրդային կինոռեժիսոր և դերասանուհի[2]։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ(1980), ԽՍՀՄ պետական մրցանակակիր (հետմահու, 1985)։
Դինարա Ասանովա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1942 |
Ծննդավայր | Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 4, 1985[1] (42 տարեկան) |
Մահվան վայր | Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1968) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0038361 |
Կենսագրություն
խմբագրելԴինարա Ասանովան ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 24-ին Ֆրունզեում (այժմ՝ Բիշքեկ, Ղրղզստան)։ Ազգությամբ ղրղըզ է։
Դպրոցն ավարտելուց հետո 1960-1962 թվականներին աշխատել է «Ղրղըզֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, նկարահանվել է «Տյան Շանի աղջիկը», «Ամեն մեկն իր ճանապարհն ունի» (ռուս.՝ «У каждого своя дорога») ֆիլմերում, այնուհետև աշխատել է Լ. Շեպիտկոյի խմբում «Տապ» ֆիլմի վրա։
1968 թվականին Դինարա Ասանովան ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ նրա դասախոսներն են եղել Մ. Ռոմը և Ա. Ստոլպերը, «ռեժիսորական գործ» մասնագիտության դիպլոմը նա պաշտպանել է 1970 թվականին՝ բեմադրելով «Ռուդոլֆիո» կարճամետրաժ կինոնկարը Վ. Գ. Ռասպուտինի պատմվածքի հիման վրա։
1973 թվականին դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
Ռեժիսորի դեբյուտային լիամետրաժ ֆիլմը՝ «Փայտփորիկի գլուխը չի ցավում», որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում և էկրան է բարձրացել 1974 թվականին, արժանացել է հանդիսատեսի և քննադատների ուշադրությանը։
Ռեժիսորի օգնության կինոյում իրենց աշխատանքն սկսել են Ելենա Ցիպլակովան, Օլգա Մաշնայան, Մարինա Լևտովան, Ասանովայի հետ համագործակցության շնորհիվ բացահայտվել է սցենարիստ և դերասան Վալերի Պրիյոմիխովի տաղանդը։
Դինարա Ասանովան հանկարծամահ է եղել 1985 թվականի ապրիլի 4-ին Մուրմանսկում՝ «Անծանոթուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ[3]։ Թաղվել է Բիշքեկում՝ Ալա Արչինի գերեզմանատանը[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1964 – Ամեն մեկն իր ճանապարհն ունի (ռուս.՝ У каждого своя дорога, վավերագրական, Ալգիմանտաս Վիդուգիրիսի հետ համատեղ)
- 1965 – ПСП (վավերագրական, Ալգիմանտաս Վիդուգիրիսի հետ համատեղ)
- 1969 – Ռուդոլֆիո (ռուս.՝ Рудольфио, կարճամետրաժ)
- 1975 – Փայտփորիկի գլուխը չի ցավում (ռուս.՝ Не болит голова у дятла)
- 1976 – Բանալի առանց փոխանցման իրավունքի (ռուս.՝ Ключ без права передачи)
- 1977 – Դժբախտություն (ռուս.՝ Беда)
- 1979 – Կինը հեռացել է (ռուս.՝ Жена ушла)
- 1980 – Անպետքը (ռուս.՝ Никудышная)
- 1981 – Ի՞նչ կընտրեիր դու (ռուս.՝ Что бы ты выбрал?)
- 1983 – Տղաները (ռուս.՝ Пацаны)
- 1984 – Երկպառակությունների երեխաները (ռուս.՝ Дети раздоров)
- 1984 – Լավ, թանկագին, սիրելի, միակ․․․ (ռուս.՝ Милый, дорогой, любимый, единственный…)
- 1985 — Անծանոթուհին (ռուս.՝ Незнакомка, անավարտ)
Դերասանուհի
խմբագրել- 1960 – Տյան Շանի աղջիկը (ռուս.՝ Девушка Тянь-Шаня)
- 1964 – Ամեն մեկն իր ճանապարհն ունի (ռուս.՝ У каждого своя дорога) – Անարա
- 1979 – Կինը հեռացել է (ռուս.՝ Жена ушла) – ծովափնյա սրճարանի հաճախորդ
Սցենարիստ
խմբագրելՀիշատակ
խմբագրել- Դինարա Ասանովայի հիշատակին է նվիրված «Գայթակղություն» ֆիլմը։
Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ
- 1984 – Արվեստի վարպետները։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Мастера искусств. Динара Асанова)
- 1985 – Ընկերներ (ռուս.՝ Товарищи)
- 1985 – Մինչև 16 ու ավելի մեծ (ռուս.՝ До 16 и старше, սյուժե)
- 1987 – Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում (ռուս.՝ Очень вас всех люблю, ռեժ.՝ Իգոր Ալիմպիև)
- 1988 – Դինարա (ռուս.՝ Динара, ռեժ.՝ Վիկտոր Տիտով)
- 1988 – Ի հիշատակ Դինարա Ասանովայի (ռուս.՝ Памяти Динары Асановой, ռեժ.՝ Օլեգ Սմիշլյաև)
- 1988 – Մինչև 16 ու ավելի մեծ (ռուս.՝ До 16 и старше…, սյուժե)
- 2003 – Կինոռեժիսոր։ Մասնագիտություն և ճակատագիր։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Кинорежиссёр. Профессия и судьба. Динара Асанова)
- 2006 – Ինչպես են հեռացել կուռքերը։ Դինարա Ասանովա (ռուս.՝ Как уходили кумиры. Динара Асанова)
- 2007 – Ես ժամանակ չունեմ ոչ ճշմարիտն ասելու համար։ Դինարա Ասանովա (ռուս.՝ У меня нет времени говорить неправду. Динара Асанова)
- 2009 – Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները։ Տղաները (ռուս.՝ Истории и легенды Ленфильма. Пацаны)
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ (1985 – հետմահու – «Пацаны» ֆիլմի համար, 1983),
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1977 – «Բանալի առանց փոխանցման իրավունքի» (ռուս.՝ «Ключ без права передачи») ֆիլմի համար, 1976),
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980),
- Դինարա Ասանովայի «Լավ, թանկագին, սիրելի, միակ...» ֆիլմը 1985 թվականին մասնակցել Է Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթին։
Ընտանիք
խմբագրել- Քույրը՝ Կլարա Ասանովա,
- Ամուսինը՝ Նիկոլայ Յուդին (1939-2008), նկարիչ-միստիկ,
- Որդին՝ Վլադիմիր (Անվար) Ասանով (ծնվ.՝ 2 սեպտեմբերի 1971 թվական), դերասան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов; Отв. ред С. Л. Кравец. — Т. 2: Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ «Дайджест Friends-Forum.com >> КИНО >> Кинорежиссёр Динара Асанова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Могилы знаменитостей». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Асанова Динара // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Гукасян Ф. Г. Динара Асанова. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1985. — 64 с.
- Динара Асанова. У меня нет времени говорить неправду / Составитель сборника Ф. Гукасян. — Л.: «Искусство». Ленинградское отделение, 1989. — 387 с. — ISBN 5-210-00444-9