Դինգլի (մալթ.՝ Ħad-Dingli), գյուղ Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հյուսիսային շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայից 13 կիլոմետր, մերձակա խոշոր բնակավայրից՝ Ռաբաթ քաղաքից՝ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը 250 մետր է, որը ամենաբարձր կետերից մեկն է Մալթայում։ Մերձակա ծովեզրյա ժայռերից ոչ միայն ծովային հոյակապ տեսարաններ են բացվում, և երևում է ոչ միայն հարևանությամբ գտնվող Ֆիլֆլա կղզին, այլ նաև՝ Բուսկետի պարտեզ-այգիները, Վերդալա պալատը... 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով Դինգլիի բնակչության թվաքանակը եղել է 3.608[3]:

Բնակավայր
Դինգլի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
ՀամայնքWestern Region (Punent)?[1]
Մակերես5,7 կմ²
ԲԾՄ250±1 մետր, 231 մետր
Բնակչություն3608 մարդ (մարտի 31, 2014)[2]
Փոստային դասիչDGL
Պաշտոնական կայքlocalgovernment.gov.mt/en/lc/Dingli/ և localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Dingli/Pages/default.aspx(անգլ.)(մալթ․)
Դինգլի (Մալթա)##
Դինգլի (Մալթա)

Ստուգաբանություն

խմբագրել

Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրը անվանակոչվել է Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) անգլիացի ասպետ սըր Թոմաս Դինգլիի պատվին, ով այդ վայրերում ընդարձակ կալվածքներ է ունեցել[4]։

Պատմություն

խմբագրել

Դինգլիի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են փյունիկյան, կարթագենյան և հինհռոմեական ժամանակների ժայռափոր գերեզմաններ, ինչպես նաև հինհռոմեական բաղնիքների ու այլ շինությունների մնացորդներ։

Ներկայիս Դինգլիի ու Բուսկետ Գարդենսի միջակայքում մինչև 16-րդ դարի սկիզբը գոյություն է ունեցել մի փոքրիկ գյուղակ՝ Ħal Tartarni անվանումով[5], որը դեռ 1436 թվականին ստացել է առանձին եկեղեցական ծխի կարգավիճակ՝ դառնալով Մալթայում այդպիսի կարգավիճակ ստացած առաջին տասը բնակավայրերից մեկը։ Այդ ժամանակներում այստեղ գործել է Սուրբ Դոմենիկա հին եկեղեցին, որը ներկայումս ավերակ է[6], բայց դեռ կանգուն է այդ նույն սրբին նվիրված մատուռը, որը կառուցվել է 1669 թվականին[7]։

Ժամանակի ընթացքում գյուղն աստիճանաբար տեղափոխվել է ներկայիս վայրը, իսկ նախկին գյուղատեղին միացվել է մշակվող գյուղատնտեսական տարածքներին[8]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://localgovernment.gov.mt/public-body/western-region-punent/
  2. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  3. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  4. «Rabat, Dingli, Siggiewi». malteseislands.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 23-ին.
  5. Ross, Victor (2003 թ․ օգոստոսի 26). «Hamlets in the 16th century». Times of Malta. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  6. Arena, Jessica (2020 թ․ հոկտեմբերի 5). «Medieval church threatened by planned Dingli road». Times of Malta. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. https://www.um.edu.mt/library/oar/bitstream/123456789/51549/1/Hal_Tartarni_ir_rahal_li_kien_qed_imut_2017.pdf
  8. Hahs, David Gene (2010). «Medieval Malta: Abandoned Villages, Chapels and Farmhouses». Electronic Theses, Treatises and Dissertations. Paper 4334. էջեր 62–65. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  9. Parish Church of the Assumption - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
  10. Chapel of Mary Magdalene - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
  11. Chapel of Sta. Domenica - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինգլի» հոդվածին։