Դիվանագետների արտաքսում
Դիվանագետների արտաքսում (ռուս.՝ Высылка дипломатов), օտարերկրյա երկրից դիվանագիտական ներկայացուցիչների արտաքսումը։ Պետք է տարբերել առանձին դիվանագետի Պերսոնա նոն գրատա[1] հայտարարվելը և որևէ պետությունից բոլոր դիվանագետների արտաքսումը իրարից[2]։
Առանձին դիվանագետների արտաքսում
խմբագրելՀամաձայն 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, պետությունը ցանկացած ժամանակ կարող է որոշել առանձին դիվանագետի կարգավիճակը, առանց հիմնավորելու իր որոշումը, տեղեկացնել ակրեդիտիվային պետությանը, որ դիվանագիտական ներկայացուցչյան ղեկավարը, կամ որևէ անդամը համարվում է persona non grata[3] կամ համարվում է անընդունելի։ Այդ դեպքում ակրեդիտիվային պետությունը պետք է համապատասխանաբար հետ կանչի տվյալ անձին կամ դադարեցնի նրա գործառույթը ներկայացուցչությունում։
Անձը կամ անձինք կարող են ճանաչվել persona non grata, տվյալ պետություն ժամանելուց անմիջապես հետո։ Եթե ակրադիտիվային պետությունը հրաժարվում է կամ չի կատարում պահանջը սահմանված ժամանակում, ապա այն պետությունը, որի տարածքում գտնվում է տվյալ անձը, կարող է հրաժարվել ճանաչել տվյալ անձին ներկայացուցչյան անդամ (այսինքն չի ընդունում նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը)[4]։
Առավել հաճախակի հանդիպող պատճառը, որի դեպքում դիվանագետին անվանում են persona non grata, կասկածն, որ դիվանագետը զբաղվում է լրտեսությամբ (այլ կերպ, հանդիսանում է հետախույզ դիվանագետի քողի ներքո)։ Մեկ այլ պառճառ կարող է լինել դիվանագետի որևէ քրեական հանցագործությունը։ Որպես կանոն, նախ դիվանագետին խորհուրդ են տալիս պարզապես չհեռանալ հերթական արձակուրդից։ Եթե նա չի արձագանքում, պատրաստում են պաշտոնական դիմում, որում նշվում է հավաքման վերջնաժամկետը, դա կարող է լինել ինչպես (մինչև շաբաթվա վերջ), այնպես էլ (24 ժամ)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ Արխիվացված 2021-01-17 Wayback Machine Armtown.com, Մայիսի 19, 2010
- ↑ «Մոլդովան արտաքսում է ՌԴ հինգ դիվանագետի, նախագահ Դոդոնը «վրդովված է կառավարության այդ քայլից»». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «the definition of persona non grata». Dictionary.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Венская конвенция о дипломатических сношениях