Դիտակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիտակ (այլ կիրառումներ)
Դիտակ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 15 կմ հյուսիս։
Գյուղ | ||
---|---|---|
Դիտակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1927 թ. | |
ԲԾՄ | 900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 734[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրել են շրջակա գյուղերից եկածները 1927 թվականին։ Գյուղի մոտ է գտնվում համանուն հնավայրը։ Այն վերաբերում է ուշ անտիկ ժամանակաշրջաններին։ Պեղումների ժամանակ բացվել են կիսակլոր աշտարակներով պարիսպների հետքեր, բնակելի շինությունների մնացորդներ։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 196 | 208 | 373 | 529 | 587 | 667 | 691 | 734[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի առկա 190 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 164 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 87 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 17 հա և 4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- Դիտակ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիտակ» հոդվածին։ |