Դիֆամացիա
Դիֆամացիա կամ զրպարտանք (լատին․՝ diffamatio - «վարկաբեկում, պատվի, բարի անվան արատավորում»), առաջին մոտավորությամբ, հաղորդակցության ցանկացած ձև, որը կարող է վնասել երրորդ կողմի հեղինակությանը։ Սա կարող է ներառել մարդու համար հասկանալի հաղորդակցության բոլոր եղանակները՝ ժեստեր, պատկերներ, նշաններ, բառեր։ Այն պարտադիր չէ, որ սահմանափակվի կեղծված պնդումներով, և կարող է տարածվել այնպիսի հասկացությունների վրա, որոնք ավելի վերացական են, քան հեղինակությունը, ինչպիսիք են արժանապատվությունը և պատիվը։ Որպեսզի հաղորդակցությունը դիֆամացիա համարվի, այն պետք է փոխանցվի մեկ ուրիշի, բացի զրպարտվածից։
Կախված հաղորդակցության միջոցի հիմնական կամ անցողիկ լինելուց՝ դիֆամացիան կարող է տարբերակվել գրավոր զրպարտության (libel - գրավոր, տպագիր, առցանց տեղադրած, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված) և բանավոր զրպարտության (slander - չարախոսում, առանց ձայնագրության) միջև։ Այն դիտարկվում է որպես քաղաքացիական սխալ (իրավախախտում, զանցանք), որպես քրեական հանցագործություն կամ երկուսն էլ։ Դիֆամացիայի և հարակից ակտերի ճշգրիտ սահմանումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարի եղանակները կարող են մեծապես տարբեր լինել երկրների և իրավասությունների միջև. օրինակ՝ արդյոք դրանք հանցագործություն են, թե ոչ, որքանով են վիրավորանքները և կարծիքները ներառված փաստերի պնդումների վրա, որքանով է ենթադրյալ փաստերի ապացուցումը գործուն պաշտպանություն[1][2][3][4]։
Դիֆիմացիան և դրա հետ կապված օրենքները կարող են ներառել մի շարք ակտեր (յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ կիրառելի ընդհանուր զրպարտությունից և վիրավորանքից սկսած, մինչև հատուկ սուբյեկտներին և սոցիալական կառույցներին վերաբերող մասնագիտացված դրույթներ)[3]31–33.
- Դիֆամացիա իրավունքի սուբյեկտի նկատմամբ ընդհանրապես
- Վիրավորանք իրավունքի սուբյեկտի նկատմամբ ընդհանրապես
- Գործողություններ պաշտոնատար անձի դեմ
- Գործողություններ պետական կառույցների (կառավարություն, նախարարություններ, պետական մարմիններ, բանակ) դեմ.
- Գործողություններ պետական խորհրդանիշների դեմ
- Գործողություններ հենց պետության դեմ
- Գործողություններ պետության ղեկավարների դեմ
- Գործողություններ կրոնների դեմ (աստվածանարգություն)
- Գործողություններ դատական կամ օրենսդիր մարմնի դեմ (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք)։
Դիֆամացիայի և զրպարտության միջև տարբերություն
խմբագրելԱռաջին հայացքից դիֆամացիան և զրպարտությունը նույնն են, սակայն դիֆամացիան ավելի լայն շրջանակներ ունի, քան զրպարտւթյունը։
Զրպարտության մեջ զրպարտված անձին խայտառակող փաստերի կամ տեղեկությունների միտումնավոր կեղծվածությունն է հանցանք համարվում, մինչդեռ դիֆամացիայի դեպքում անօրինական է համարվում ինքնին փաստի բացահայտումը կամ հրապարակումը, նույնիսկ եթե բացահայտողը համոզված է եղել հրապարակման իրական լինելու մեջ, երբեմն անգամ եթե նա կարող է ապացույցներ ներկայացնել դրանց ճշմարիտ լինելու մասին։
Հետևաբար, դիֆամացիայի դեպքում, եթե ամոթալի փաստերի բացահայտումն ինքնին քրեորեն պատժելի է ճանաչվում, ապա զրպարտության փաստի դիտարկում պետք չէ։ Եթե այս կամ այն օրենսգրքում կա դիֆամացիա հասկացությունը, ապա զրպարտությունը կարող է միայն որպես դիֆամացիան որակող պահ դիտարկվել։ Բայց նույնիսկ այս երկու հանցագործությունների նման համակցությունը հազվադեպ է և նույնիսկ անցանկալի։ Այն երկրներում (ինչպես, օրինակ, Ռուսաստանում), որտեղ քրեական օրենսգրքում միաժամանակ կայացվում են դիֆամացիայի և զրպարտության վերաբերյալ որոշումներ, դիֆամացիայի դատավճիռն ինքնին ստվեր է նետում մեղադրողի վրա, և հետևաբար այն հազվադեպ է կիրարկվում[5]։
Պատմություն
խմբագրելԴիֆամացիայի մասին օրենքը երկար պատմություն ունի, որը ձգվում է մինչև անտիկ շրջան։ Թեև զրպարտությունը ճանաչվել է որպես տարբեր ձևերով իրավախախտում՝ պատմական իրավական համակարգերում և տարբեր բարոյական և կրոնական փիլիսոփայություններում, ժամանակակից իրավական համակարգերում դիֆամացիայի մասին օրենքը հիմնականում ծագել է հռոմեական և վաղ անգլիական իրավունքից։
Հռոմեական իրավունքը ընդարձակ հնարավորություն էր տալիս մարդու բնույթը քննելու համար, միաժամանակ այն պաշտպանում էր նրան անհարկի վիրավորանքից և ցավից։ Բանավոր զրպարտությունը երկար ժամանակ սահմանափակվում էր դրամական տույժի համար քաղաքացիական հայցով, որը գնահատվում էր ըստ գործի նշանակության, և որն իր բնույթով թեև պատժիչ էր, բայց, անկասկած, գործնականում ներառում էր նաև փոխհատուցման տարր։ Բայց հետագայում քրեական օրենսդրությամբ կիրառվեց պաշտպանության նոր միջոց, որով զրպարտության բազմաթիվ տեսակներ պատժվում էին մեծ խստությամբ։ Միևնույն ժամանակ մեծ նշանակություն էր տրվում զրպարտչական գրքերի և գրությունների՝ libri կամ libelli famosi հրատարակմանը, որից էլ առաջացել է զրպարտություն բառի libel ժամանակակից օգտագործումը. և ավելի ուշ կայսրերի օրոք այս վերջին տերմինը սկսեց հատուկ կիրառվել անանուն մեղադրանքների կամ պասկվիլների (զրպարտչագիր) նկատմամբ, որոնց տարածումը համարվում էր հատուկ վտանգավոր և խստորեն պատժվում էին՝ անկախ նրանից, թե դրանցում պարունակվող տեղեկությունները ճշմարիտ էին, թե կեղծ։
Պրետորական էդիկտը, ծածկագրված մոտավորապես մ.թ. 130 թվականին, հայտարարում էր, որ գործ կարող է հարուցվել բարի բարքերին հակառակ որևէ մեկի վրա բղավելու համար[6]։ Տվյալ դեպքում իրավախախտումը անհարկի բղավոցն էր։ Ըստ Ուլփիանի[7]՝ ոչ բոլոր գոռգոռոցներն էին վիրավորանք։ Հենվելով Լաբեոյի փաստարկի վրա՝ նա պնդեց, որ վիրավորանքը կայանում է նրանում, որ բղավելը, որը հակասում է քաղաքի բարքերին («adversus bonos mores huius civitatis») մի բան, որը հարմար է վարկաբեկելու կամ արհամարհելու համար («quae... ad infamiam vel invidiam alicuius spectaret») դրան ենթարկված անձին[8]։ Ցանկացած գործողություն, որը նպատակաուղղված է մեկ այլ անձին վարկաբեկելուն, առաջացնում է actio injurarum[9]: Նման դեպքում հայտարարությունների ճշմարտացիությունը չէր արդարացնում դրանց հանրային և վիրավորական բնույթը, բայց նույնիսկ հրապարակային գործերում մեղադրյալը հնարավորություն ուներ հիմնավորելու իր գործողությունները՝ ապացուցելու համար իր պնդումների ճշմարտացիությունը[10]։
Երկրորդ գլխում ներառվել են զրպարտչական հայտարարություններ, որոնք արվել են գաղտնի, և այս դեպքում իրավախախտումը վերաբերում է հայտարարության բովանդակությանը, ոչ թե դրա հրապարակման ձևին։ Հետևաբար, ճշմարտությունը բավարար պաշտպանություն էր, քանի որ ոչ մի մարդ իրավունք չուներ իրավական պաշտպանություն պահանջել կեղծ համբավի համար։
Անգլո-սաքսոնական Անգլիայում, որի իրավական ավանդույթը ժամանակակից ընդհանուր իրավունքի իրավասությունների նախորդն է, զրպարտողը պատժվում էր լեզուն կտրելով[11]։ Պատմականորեն, մինչդեռ Անգլիայում սովորական մարդու դիֆամացիան հայտնի էր որպես զրպարտություն (libel կամ slander), անգլիական արիստոկրատիայի անդամի նկատմամբ դիֆամացիան կոչվում էր scandalum magnatum, բառացիորեն «մագնատների սկանդալ»[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և մարդու իրավունքների ժամանակակից միջազգային իրավունքի աճով, դիֆամացիայից իրավական պաշտպանության իրավունքը հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ- ICCPR ) 17-րդ հոդվածում, որտեղ ասվում է.
- Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, տան, նամակագրության նկատմամբ կամայական կամ անօրինական միջամտության, ինչպես նաև իր պատվի և հեղինակության վրա ապօրինի հարձակումների։
- Յուրաքանչյուրն ունի օրենքի պաշտպանության իրավունք նման միջամտություններից կամ հարձակումներից։
Սա ենթադրում է դիֆամացիայի դեմ իրավական պաշտպանության իրավունք. Այնուամենայնիվ, այս իրավունքը գործում է կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի հետ միասին` համաձայն ՔՔԻՄԴ-ի 19-րդ հոդվածի, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի[13]։ ՔՔԻՄԴ-ի 19-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքանով, որքանով դա անհրաժեշտ է «այլոց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար»[13]։ Հետևաբար, մարդու իրավունքների միջազգային իրավունքը նախատեսում է, որ թեև անհատը պետք է դիֆամացիայի համար իրավական պաշտպանության իրավունք ունենա, այդ իրավունքը պետք է հավասարակշռված լինի կարծիքի և արտահայտման ազատության հավասարապես պաշտպանված իրավունքի հետ[14]։ Ընդհանուր առմամբ, դիֆամացիայի մասին ներպետական օրենսդրությունը համարժեքորեն հավասարակշռում է անհատների՝ իրենց հեղինակությունը պաշտպանելու իրավունքը խոսքի և մամուլի ազատության հետ, որը ենթադրում է.
- ճշմարտության (այսինքն՝ ցույց տալով, որ զրպարտիչ հայտարարության բովանդակությունը ճշմարիտ է) պատշաճ պաշտպանության ապահովում,
- հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ ողջամիտ հրապարակումը որպես պատշաճ պաշտպանություն ճանաչել
- ապահովել, որ զրպարտությունը հնարավոր է դիտարկել միայն որպես իրավախախտում։
Եվրոպայի մեծ մասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը թույլատրում է խոսքի ազատության սահմանափակումներ, երբ դա անհրաժեշտ է՝ պաշտպանելու ուրիշների հեղինակությունը կամ իրավունքները[15]։ Բացի այդ, խոսքի ազատության և այլ իրավունքների սահմանափակումները, որոնք երաշխավորված են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ (ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԴ)) և մի շարք երկրների սահմանադրություններով ենթարկվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից ճանաչված երեք մասից բաղկացած չափանիշների որոշ տատանումների, որը պահանջում է, որ սահմանափակումները լինեն.
1) «նախատեսված օրենքով, որը պարզ և հասանելի է բոլորին»
2) «ապացուցված որպես անհրաժեշտ և օրինական՝ այլոց իրավունքները կամ հեղինակությունը պաշտպանելու համար»
3) «համաչափ և նվազագույն սահմանափակող՝ ենթադրյալ նպատակին հասնելու համար»[16]։
Այս չափանիշը նման է Կանադայի Գերագույն դատարանի կողմից կիրառվող Oakes Test-ին, որը կիրառում է Կանադայի Գերագույն դատարանի կողմից՝ գնահատելու համար, թե արդյոք սահմանադրական իրավունքների սահմանափակումները «ապացուցողականորեն արդարացված են ազատ և ժողովրդավարական հասարակությունում», համաձայն Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիայի 1-ին հոդվածի, «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» չափանիշը, որը կիրառվել է ՄԻԵԴ-ի կողմից, ՀԱՖ հետապարտհեյդյան Սահմանադրության 36-րդ հոդվածի[17] և 2010 թվականի Քենիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի[18] իրավունքների սահմանափակումները գնահատելու համար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Defamation». Legal Information Institute. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Defamation | Definition, Slander vs. Libel, & Facts». Encyclopædia Britannica. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Scott Griffen (Director of Press Freedom Programmes) (2017 թ․ մարտի 7). «Defamation and Insult Laws in the OSCE Region: A Comparative Study». www.osce.org (անգլերեն). Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Libel and Insult Laws: A matrix on where we stand and what we would like to achieve». www.osce.org (անգլերեն). Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «ЭСБЕ/Диффамация — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Digest 47. 10. 15. 2. Արխիվացված 7 Դեկտեմբեր 2009 Wayback Machine "qui, adversus bonos mores convicium cui fecisse cuiusve opera factum esse dicitur, quo adversus bonos mores convicium fieret, in eum iudicium dabo."
- ↑ «Ulpian | Roman Law, Digest & Institutes | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Digest 47. 10. 15. 3–6. Արխիվացված 7 Դեկտեմբեր 2009 Wayback Machine
- ↑ Digest 47. 10. 15. 25. Արխիվացված 7 Դեկտեմբեր 2009 Wayback Machine
- ↑ «Book 9, Title 36» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Gates, Jay Paul; Marafioti, Nicole (2014). Capital and Corporal Punishment in Anglo-Saxon England. էջ 150. ISBN 9781843839187.
- ↑ Lassiter, John C. (1978). «Defamation of Peers: The Rise and Decline of the Action for Scandalum Magnatum, 1497-1773». The American Journal of Legal History. 22 (3): 216–236. doi:10.2307/845182. JSTOR 845182.
- ↑ 13,0 13,1 Article 19 Global Campaign for Free Expression (2004 թ․ փետրվար). «Briefing Notes on International and Comparative Defamation Standards» (PDF). Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Article 19 Global Campaign for Free Expression (2021). «Response to the consultations of the UN Special Rapporteur on Freedom of Expression on her report on disinformation» (PDF). Office of the United Nations High Commissioner for Human Rights. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «European Convention on Human Rights and its Five Protocols». www.hri.org.
- ↑ Tjaco Van Den Hout (2013 թ․ փետրվարի 15). «Freedom of Expression and Defamation». Latvijas Ārpolitikas Institūts. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Chapter 2: Bill of Rights». Constitution of the Republic of South Africa, 1996, as amended. Government Printer. 1996 – via Wikisource.
- ↑ «The Constitution of Kenya» – via Wikisource.
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ defamation, slander, կամ libel Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- «Curlie - Society: Law: Legal Information: Defamation». curlie.org (անգլերեն). Open Directory Project. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 3-ին.