Դղյակ (վեպ)

Ֆրանց Կաֆկայի 1922 թվականի վեպ

«Դղյակ» (գերմ.՝ Das Schloss), անավարտ վեպ՝ գրված Ֆրանց Կաֆկայի կողմից։ Տպագրվել է Մյունխենում հեղինակի մահից հետո։

Դղյակ
գերմ.՝ Das Schloss
ՀեղինակՖրանց Կաֆկա
Տեսակգրական ստեղծագործություն և անավարտ վեպ
Ժանրփիլիսոփայական գեղարվեստական գրականություն և հակաուտոպիստական գրականություն
ԹեմաԲյուրոկրատիա, շատո, government administration? և Կարոտ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)K.?
Ստեղծման տարեթիվ1922
Երկիր Չեխոսլովակիա և  Ավստրիա
Հրատարակման տարեթիվ1926
ՎիքիքաղվածքԴղյակ
 Kafka - Das Schloß (1926) Վիքիպահեստում
Ֆրանց Կաֆկա

Սյուժե

խմբագրել

Վեպի հերոսը, ում հեղինակն անվանում է հապավումով՝ Կ., գալիս է Գյուղ, որը ղեկավարվում է Դղյակի կողմից։ Դղյակի կառավարչի տղային, ով փորձում է Կ.-ին հյուրանոցից դուրս հանել, նա ասում է, որ իրեն՝ որպես հողաչափ, վարձել են իշխանությունները, և որ շուտով գալու են իր օգնականները։ Սակայն պարզվում է, որ Դղյակ մտնել, առանց հատուկ թույլտվության, որը Կ.-ն չունի, հնարավոր չէ։ Շուտով գալիս են Արթուրն ու Երեմիասը, ովքեր հայտարարում են, թե Կ.-ի օգնականներն են, բայց Կ.-ն նրանցից ոչ մեկին չի ճանաչում։

Բանբեր Բարնաբասի և նրա քրոջ՝ Օլգայի օգնությամբ Կ.-ն հայտնվում է Դղյակի պարոնների համար նախատեսված հյուրանոցում։ Այնտեղ Կ.-ն ծանոթանում և մտերմանում է աշխատողներից մեկի՝ Ֆրիդայի հետ, ով կարևոր պաշտոն ունեցող պարոնի՝ Կլամմի, սիրուհին էր։ Ի վերջո Ֆրիդան դառնում է Կ.-ի հարսնացուն։

Կ.-ն այցելում է համայնքային ղեկավարին, ով հայտնում է, թե իրենք Դղյակից Կ.-ի ժամանման մասին հայտարության ստացումից անմիջապես հետո պատասխանել են, որ իրենց Գյուղին հողաչափ անհրաժեշտ չէ, բայց, հավանաբար, տեղի սխալմունք է տեղի ունեցել և նամակը նախատեսված վայր չի հասել, ինչի պատճառով ոչ ոք չի իմացել, որ Գյուղին հողաչափ անհրաժեշտ չէ։ Այսպիսով, Կ.-ն չի կարող աշխատել իր մասնագիտությամբ և ղեկավարը նրան առաջարկում է զբաղեցնել դպրոցի պահակի պաշտոնը։ Կ.-ն ստիպված համաձայնում է։

Կ. փորձում է խոսել Կլամմի հետ և նրան երկար սպասում է հյուրանոց մոտ, բայց Կլամմին հաջողվում է Կ.-ի համար աննկատ դուրս գալ։ Կլամմի քարտուղարը առաջարկում է Կ.-ին հարցաքննություն անցնել, բայց Կ.-ն հրաժարվում է։ Այդ ընթացքում Կ.-ին սկանդալով հեռացնում են դպրոցի պահակի պաշտոնից։ Սակայն նա չի համաձայնվում հեռացման հետ և ազատելով երկու օգնականներին էլ, մնում է Դղյակում։ Բարնաբասի քույրը՝ Օլգան, պատմում է Կ.-ին իրենց ընտանիքի պտամությունը (նրա հայրը կորցնում է աշխատանքն ու հեղինակությունը, երբ Օլգայի քույրը՝ Ամալյան, մերժում է պաշտոնյաներից մեկի անպարկեշտ առաջարկը)։

Ֆրիդան խանդում է Կ.-ին Օլգայի նկատմամբ։ Նա որոշում է վերադառնալ հյուրանոցի իր աշխատանքին և իր հետ է վերցնում Երեմիասին։ Այդ ընթացքում Կ.-ն իր մոտ է հրավիրում Կլամմի քարտուղար Էրլանգերին։ Նա խորհուրդ է տալիս նպաստել Ֆրիդայի հյուրանոց վերադառնալուն, քանի որ Կլամմը սովոր է նրան։

Պեպպին, ով ժամանակավորապես զբաղեցրել էր Ֆրիդայի պաշտոնը, առաջարկում է Կ.-ին իր և իր երկու ընկերուհիների հետ ապրել սպասավորների համար նախատեսված սենյակում։

Ձիապան Գերշտեկերը ախոռում աշխատանք է առաջարկում Կ.-ին, բացահայտ հույս ունենալով Կ.-ի օգնությամբ Էրլանգերից ինչ-որ բան ստանալ։ Գերշտեկերը Կ.-ին իր տուն է տանում։ Այստեղ պատմությունն ընդհատվում է։

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Մաքս Բրոդ

Կաֆկան սկսել է աշխատել վեպի վրա 1922 թվականի հունվարի 22-ին, երբ այցելել էր Շմինդլերուվ-Մլին առողջարանային քաղաք։ Վեպի առաջին գլուխները սկզբնական տարբերակում գրված են եղել առաջին դեմքով, հետո միայն վերափոխվել են հեղինակի անունից գրված վեպի։

Կաֆկան իր ընկեր Մաքս Բրոդին պատմել է, որ իր հերոսը մինչև կյանքի վերջ մնում է Գյուղում, և մահամերձ վիճակում նամակ է ստանում Դղյակից այն մասին, որ ինքը մինչ այդ Գյուղում ապօրինի կերպով է մնացել, բայց հիմա նրան տրվում է Դղյակում ապրելու և աշխատելու թույլտվություն[1]։

1922 թվականի սեպտեմբերի 11-ին Բրոդին ուղղված նամակում Կաֆկան գրում է, որ դադարեցնում է աշխատանքը վեպի վրա և այլևս չի պատրաստվում վերադառնալ դրան[2]։

Չնայած, որ Կաֆկան խնդրել էր Բրոդին ոչնչացնել բոլոր ձեռագրերը, Բրոդը չարեց դա, և 1926 թվականին «Դղյակը» հրատարակիչ Կուրտ Վոլֆի կողմից տպագրվել է Մյունխենում։

Վեպի հերոսները

խմբագրել
  • Կ. − հողաչափ, «30-ին մոտ մարդ»։

Գյուղի բնակիչները

խմբագրել
  • Գյուղապետ − բարեհամբույր, «մաքուր սափրված գիրուկ»,
  • Միցցի − գյուղապետի կինը, «լռակյաց կին, ավելի շատ նման ստվերի»։

Պանդոկապանի ընտանիքը («կամրջի մոտ» պանդոկ)

խմբագրել
  • Հանս − պանդոկապան, «կամրջի մոտ» պանդոկի տերը, նախկին ձիապան,
  • Գարդենա − պանդոկապանուհի («կամրջի մոտ» պանդոկ), Կլամմի նախկին սիրելին։

Բարնաբասի ընտանիքը

խմբագրել
  • Բարնաբաս − բանբեր
  • Օլգա − Բարնաբասի մեծ քույրը
  • Ամալյա − Բարնաբասի փոքր քույրը
  • Հայրը և մայրը

Այլ բնակիչներ

խմբագրել
  • Արթուր − Կ.-ի նոր օգնականը
  • Երեմիաս − Կ.-ի նոր օգնականը,
  • Ֆրիդա − Կ.-ի հարսնացուն, պանդոկի աշխատողներից, Կլամմի սիրուհին,
  • Ուսուցիչ − փոքրիկ, նեղ ուսերով մարդ,
  • Գիզզա − ուսուցչուհի,
  • Լազեման − կաշեգործ,
  • Օտտո Բրունսվիկ − կոշկակար, Լազեմանի փեսան,
  • Հանս − 4-րդ դասարանի աշակերտ, Օտտո Բրունսվիկի որդին,
  • Գերշտեկեր − ձիապան, «կարճահասակ, կաղ մարդ, հյուծված, կարմիր դեմքով»,
  • Շվարցեր − կրտսեր կառավարչի տղան, անպատասխան սիրում է ուսուցչուհուն, Երիտասարդը ուներ «դերասանի դեմք, նեղ աչքեր և հաստ հոնքեր»,
  • Պանդոկապան։

Դղյակի բնակիչները

խմբագրել
  • Կլամմ − X մասնաշենքի կառավարիչ,
  • Էրլենգար − Կլամմի առաջին քարտուղարներից,
  • Մոմ − Կլամիի քարտուղարը,
  • Գալանտեր − պաշտոնյա, ով Կ.-ի մոտ է ուղակել Արթուրին և Երեմիասին,
  • Ֆրից − կրտեր կառավարիչ,
  • Սորդինի − պաշտոնյա, իտալացի, Գյուղում հայտնի է որպես ակտիվ, գործունյա մարդ,
  • Սորտինի − այն պաշտոնյան, ում առաջարկը մերժել է Ամալյան,
  • Բյուրգել − ոմն Ֆրիդրիխի քարտուղարը, «փոքրիկ, գեղեցիկ պարոն»։

Հրատարակություն

խմբագրել

Բնագրի լեզվով

խմբագրել
    • Kafka F. Das Schloss. — Munchen, 1926.
      1-ին հրատարակությունը, իրականացվել է Մաքս Բրոդի կողմից։ Վերարտադրվել է ձեռագրի տեքստի մի մասը։
    • Kafka F. Das Schloss / Hrsg. von M. Pasley. — Frankfurt/Main, 1982.
      Հրապարակվել է 2 հատորով ձեռագրի ամբողջ տեքստը։

Բեմադրություն և էկրանավորում

խմբագրել

2008 թվականի հուլիսի դրությամբ կա «Դղյակի» 5 էկրանավորում։ Բացի դրանից Սթիվեն Սոդերբերգի «Կաֆկա» կենսագրական ֆիլմը ունի վեպի հետ սյուժետային կապ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Castle. New York, New York, Publisher’s note, 1968 (автор вступительной статьи — Alfred A. Knopf.)
  2. The Castle. Schocken Books, New York, New York, 1998. Translator’s Preface (автор — Mark Harman.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դղյակ (վեպ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դղյակ (վեպ)» հոդվածին։