Դմիտրի Իոսիֆով
Դմիտրի Իոսիֆով (ռուս.՝ Дми́трий Влади́мирович Ио́сифов, հոկտեմբերի 22, 1965[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ[2]։
Դմիտրի Իոսիֆով ռուս.՝ Дмитрий Владимирович Иосифов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Բելառուս և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Կենսագրություն
խմբագրելԴմիտրի Իոսիֆովը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 22-ին, Մինսկում, ճարտարագետի և կենսաբանի ընտանիքում։ Ավագ և կրտսեր եղբայրները` Անդրեյը (ծնվել է 1963 թվականին) և Նիկոլայը (ծնվել է 1977 թվական), այժմ աշխատում են որպես ծրագրավորողներ[3]։
9 տարեկան հասակում նրան նկատել է «Բելառուսֆիլմ» ստուդիայի ռեժիսորի օգնականը և հրավիրել է Բուրատինոյի դերը խաղալու «Բուրատինոյի արկածները» ֆիլմում, որը ճանաչում է բերել տղային (սկզբում Դմիտրիին լսել են Առլեկինի դերի համար)[4]։ Ֆիլմից հետո նկարահանվելու առաջարկներն սկսել են հաջորդել իրար[3]։
Դպրոցն ավարտելուց հետո Դմիտրին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Ալեքսեյ Բատալովի կուրսում։ Ինստիտուտն ավարտելուց հետո Իոսիֆովն ուղարկվել է Մինսկ, որտեղ աշխատել է Մինսկի կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Այդ ժամանակ նա շատ է նկարահանվել տարբեր կինոստուդիաներում, բայց ամենից շատ դերեր է խաղացել «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմերում։ Միևնույն ժամանակ ռեժիսորի վարպետություն է սովորել Բելառուսի գեղարվեստի պետական ակադեմիայի կինոյի ֆակուլտետում (Վ. Տուրովի արվեստանոց)[5]։
1990-ական թվականների վերջին վերադարձել է Մոսկվա, որտեղ սկսել է ռեժիսորի կարիերան։
2009 թվականի դրությամբ, նա նկարահանել էր մոտ 40 գովազդային հոլովակ (Tefal, Panasonic, Dilmah ֆիրմաներ)[4][6]։ 1998 թվականին եղել է «Փոքրիկ զվարճալի հաղորդում» հումորային սքետչ-շոուի ռեժիսորը, որը հեռարձակվում էր ՆՏՎ հեռուստաալիքի եթերում[7]։ 2002 թվականին, Կոնստանտին Էռնստի հրավերով, նա դարձել է «Առաջին ալիքի» «Վերջին հերոս» ռեալիթի շոուի երկրորդ սեզոնի ռեժիսորներից մեկը[8]։ 2 տարի անց նա ՏՆՏ հեռուստաընկերության համար նկարահանել է նաև «12 փոքրիկ սևամորթներ» ռեալիթի շոուն։
2005 թվականից հեռուստասերիալների և կինոնկարների ռեժիսոր է։
Ընտանիք
խմբագրելԿինը` Նատալյան, հագուստի դիզայներ է։ Ունեն երեք որդի` Անդրեյը (ծնվել է 1987 թվականի մայիսի 2-ին), Անտոնը (ծնվել է 1994 թվականին) և Արտյոմը (ծնվել է 2005 թվականին)։
2009 թվականից Անդրեյ Իոսիֆովը աշխատում է որպես օպերատոր տարբեր հեռուստասերիալներում[3]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասան
խմբագրել- 1975 թվական` Բուրատինոյի արկածները` Բուրատինո (հնչյունավորում է Տատյանա Կանաևան)/դահլիճի հանդիսատես
- 1977 թվական` Կարմիր Գլխարկի մասին` Գայլ
- 1979 թվական` Կապիտան Պոկիր-գլուխը` Ստեփան Կոմարով, կռվարար
- 1981 թվական` Վաճառված ծիծաղը` սպասավոր տղա
- 1981 թվական` Մեծ խոսակցություն` Կոստյա Ստեպչակ
- 1983 թվական` Ինչպես էի ես հրաշամանուկ` Սեմիգլազով, հանելուկների դպրոցական չեմպիոն
- 1984 թվական` Յուրկա` հրամանատարի որդին, շարքային Սիվովոլ
- 1986 թվական` Z մոլորակի ամառային տպավորությունները` «Աստղագնացներ» ռոք խմբի թմբկահար
- 1987 թվական` Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին` կախարդված ալեհեր արքայազն
- 1988 թվական` Դեպք օդանավակայանում` Տոլյա Բարիբին
- 1988 թվական` Առանց համազգեստի` դրվագային
- 1989 թվական` Պահակախումբ` ավագ սերժանտ Ժոխին
- 1990 թվական` «Սև կատցվի» դիմակի տակ` Իվան Գրոմով, հետախույզ
- 1994 թվական` Կրակահերթ` Պանտելեյ
- 2009 թվական` Անառակ երեխաները` Դմիտրի Կորոտկով, անհաջողակ սցենարիստ
- 2010 թվական` Գրոմոզեկա` տնօրեն
- 2018 թվական` «Մուխաբատ» գործողություն` բժիշկ Գորելով
Ռեժիսոր
խմբագրել- 1993 թվական` Նիկոլենկա (կարճամետրաժ)
- 1999 թվական` Ճանապարհորդություն դեպի բացարձակ մոգության աշխարհ (վավերագրական)
- 2005 թվական` Մահացու ուժ 6 («Զենքի եղբայրություն» և «Լավ հույսի կապոց» ֆիլմերը)[9]
- 2007 թվական` Վիճակվածը
- 2011 թվական` Գայլերի ամառը
- 2014 թվական` Հեռացող բնույթը
- 2016 թվական` Եկատերինա։ Թռիչք (2-րդ սեզոն)
- 2018 թվական` Եկատերինա։ Ինքնակոչները (3-րդ սեզոն)
- 2019 թվական` Դիվերսանտ։ Ղրիմ (3-րդ սեզոն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Дмитрий Иосифов. Скажите, как его зовут?». Караван историй. 2017-12.
- ↑ 3,0 3,1 3,2 «"Буратино" Дима Иосифов: Не хочу просто отрабатывать деньги». Собеседник. 2015 թ․ հուլիսի 2.
- ↑ 4,0 4,1 «Актер и режиссер Дмитрий Иосифов, сыгравший в детстве Буратино: «За время съёмок я сносил 50 длинных носов и 30 пар деревянных ботинок»». Факты и комментарии. 2005 թ․ հունվարի 5.
- ↑ «Последний Буратино». Огонёк. 2004 թ․ սեպտեմբերի 26.
- ↑ «Дмитрий Иосифов: «Деревянным мальчиком останусь до самой старости»». Я-газета. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Бывший «Том Сойер» Федя Стуков стал режиссером шоу «За стеклом», а «Гек Финн» Влад Галкин - звездой боевиков». Факты и комментарии. 2003 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Дмитрий Иосифов: «Уехал после того, как Лукашенко всем пообещал «чарку i шкварку»». Хартыя’97. 2008 թ․ հունվարի 18.
- ↑ «Новую «Убойную силу» снял БУ-РА-ТИ-НО! В понедельник Первый канал начинает показывать очередной сезон популярного сериала». Комсомольская правда. 2005 թ․ սեպտեմբերի 22.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դմիտրի Իոսիֆովը ruskino.ru կայքում Արխիվացված 2020-10-12 Wayback Machine
- Դմիտրի Իոսիֆովը tut.by կայքում Արխիվացված 2008-03-29 Wayback Machine
- Իոսիֆովը(չաշխատող հղում) detivkino.ru Արխիվացված 2016-02-20 Wayback Machine-ում