Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823(1823-03-13)[1] կամ մարտի 1 (13), 1823[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 7, 1889(1889-05-07)[1] կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), կոմս, ռուսական պետական գործիչ։

Դմիտրի Տոլստոյ
ռուս.՝ Дмитрий Андреевич Толстой
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1823(1823-03-13)[1] կամ մարտի 1 (13), 1823[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 7, 1889(1889-05-07)[1] (66 տարեկան) կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1] (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՌյազանի մարզ և Մակովո (գյուղ, Միխայլովսկի շրջան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ (1842)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պետական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրՌուսական կայսրության ռազմածովային նախարարություն
ԱմուսինSofia Dmitrievna Bibikova?
Ծնողներհայր՝ Q131693770?
Զբաղեցրած պաշտոններHigh Procurator?, Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ, Hofmeister?, president of the Russian Academy of Sciences?, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, minister of Public Instruction and Fine Arts? և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Լեոպոլդի շքանշան Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան Փրկիչի շքանշան Պիուս IX-ի շքանշան Վարդի շքանշան Իշխան Դանիլո I-ի շքանշան Պիոս IX‎-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
և Դեմիդովի մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[3]
ԵրեխաներSofia Dmitrievna Tolstaya?
 Dmitry Tolstoy Վիքիպահեստում

1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։

Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։

Գրականություն

խմբագրել
  • Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Տոլստոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 44