Դյորդ Սաբադ
Դյորդ Սաբադ (հունգ.՝ György Szabad, օգոստոսի 4, 1924[2], Արադ (Ռումինիա), Ռումինիա - հուլիսի 3, 2015[2], Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի պատմաբան և պետական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ (1990-1994)[4]։
Դյորդ Սաբադ հունգ.՝ György Szabad | ||
| ||
---|---|---|
3 օգոստոսի, 1990 թվական - 27 հունիսի, 1994 թվական | ||
Նախորդող | Արպադ Գյոնց | |
Հաջորդող | Զոլտան Գալ | |
Կուսակցություն՝ | Հունգարիայի ժողովրդավարական ֆորում[1] և Hungarian Democratic People's Party?[1] | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1950) | |
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 4, 1924[2] | |
Ծննդավայր | Արադ (Ռումինիա), Ռումինիա | |
Վախճանի օր | հուլիսի 3, 2015[2] (90 տարեկան) | |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[3] | |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց | |
Քաղաքացիություն | Հունգարիա | |
Պարգևներ | ||
Կենսագրություն
խմբագրելԴյորդ Սաբադը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 4-ին Ռումինիայի Արադ քաղաքում։ Numerus Clausus համակարգի պատճառով չկարողանալով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մինչև 1944 թվականն աշխատել է որպես այգեպանի օգնական, ապա ուղարկվել է հրեական աշխատանքային ճամբար, որտեղից փախել է նույն թվականի մարտին։ 1950 թվականին Դյորդ Սաբադն ավարտել է Բուդապեշտի համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ստանալով արխիվարիուսի (դիվանապահ) մասնագիտություն։ 1955 թվականին Դյորդ Սաբադը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969 թվականին՝ դոկտորական ատնախոսութուն։ 1956 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում, 1970 թվականին՝ պրոֆեսորի, իսկ 1994 թվականին նա դարձել է Բուդապեշտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Դյորդ Սաբադն զբաղվել է Հունգարիայի տնտեսագիտական ու սոցիալական պատմության, բուրժուական վերափոխումների առանձնահատկությունների ուսումնասիրությամբ, ապա ազգային ու դեմոկրատական շարժման հարցերով։
1982 թվականին Դյորդ Սաբադն ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1998 թվականին՝ իսկական անդամ։ 1985-1990 թվականներին նա եղել է հունգարա-լեհական պատմական հանձնաժողովի նախագահը։
1945-1946 թվականներին անդամակցել է Մանր սեփականատերերի անկախ կուսակցությանը։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ընթացքում ընտրվել է Բուդապեշտի համալսարանի հեղափոխական կոմիտեի անդամ։ Հեղափոխության ճնշումից հետո ենթարկվել է հետապնդումների, սակայն նրա դեմ քրեական գործ չի հարուցվել։ Հասարակական-քաղաքական կյանք վերադարձել է միայն 1987 թվականին։
Դյորդ Սաբադը եղել է Հունգարիայի դեմոկրատական ֆորումի հիմնադիրներից մեկը։ 1989 թվականին ընտրվել է կուսակցության նախագահության անդամ, կուսակցության աշխատանքներին մասնակցել է մինչև 1994 թվականը։
1990 թվականի մայիսին Դյորդ Սաբադն ընտրվել է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր և նախագահի տեղակալ, իսկ երեք ամիս անց դարձել է Ազգային ժողովի նախագահ։ Հունգարիայի դեմոկրատական ֆորումի կազմալուծումից հետո՝ 1996 թվականին, միացել է Հունգարիայի դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը։ Վերջինս իր գործունեությունն ավարտել է 1999 թվականին, իսկ 2001 թվականին Դյորդը Սաբադը որոշել է հեռանալ քաղաքականությունից։
Դյորդ Սաբադը մահացել է 2015 թվականի հուլիսի 3-ին Բուդապեշտում[5]։
Պարգևներ
խմբագրել- «Ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (2000)
- Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի մրցանակ (1965, 1973)
- Եվրոպայի խորհրդի մրցանակ (1991)
- Իշտվան Սեչենիի մրցանակ (2006)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 National Assembly Parliamentary Information System
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 PIM identifier
- ↑ «Szabad György». www-archiv.parlament.hu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 19 հոկտեմբերի, 2016-ին.
- ↑ Gyorgy Szabad: Historian who survived the Holocaust and took part in the talks that led to the end of Hungarian communism
Գրականություն
խմբագրել- MTI Ki Kicsoda 2009, Magyar Távirati Iroda Zrt., Budapest, 2008, 1017. old., ISSN 1787-288X
Արտաքին հղումներ
խմբագրել- Szabad György 1996-os országgyűlési életrajza
- György Szabad passed away, index.hu, 3 հուլիսի, 2015 (հունգարերեն)
- Szabad György
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Սաբադ» հոդվածին։ |