Դյուլա Յուհաս
Դյուլա Յուհաս (հունգ.՝ Juhász Gyula, ապրիլի 4, 1883[1][2][3], Սեգեդ, Հունգարիա - ապրիլի 6, 1937[1][3], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, Բաումգարտեն մրցանակի դափնեկիր։
Դյուլա Յուհաս հունգ.՝ Juhász Gyula | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 6, 1937[1][3] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սեգեդ, Հունգարիա |
Գերեզման | Q54580163? |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1906) |
Անդամակցություն | Dugonics Társaság? |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Դյուլա Յուհաս Վիքիքաղվածքում | |
Gyula Juhász Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴյուլա Յուհասը ծնվել է Սեգեդում։ 1902 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը, այնուհետև՝ Բուդապեշտի համալսարանը։ 1912 թվականին լատիներեն է դասավանդել դպրոցում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական շարժման կողմնակից. Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1899 թվականին Սեգեդի թերթերում։
Տառապել է դեպրեսիայով։ Մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Առաջինը փորձ արել է 1907 թվականի փետրվարի 9-ին[4]։ 1928 թվականին նրան նշանակվել է ամսական թոշակ։ 1929 թվականին առաջիններից է եղել, ով ստացել է Բաումգարտեն մրցանակ։ 1930-ական թվականներին բուժվել է հոգեբուժարանում։ 1937 թվականին ինքնասպանություն է գործել[5]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործական սկզբնական շրջանում («Բանաստեղծներ», 1907, «Վերջին այգեկութ», 1918, «Իմ կյանքը», 1925) հետևել է դեկադենտներին, սակայն այդ ժամանակ էլ նրան բնորոշ են եղել հայրենասիրական և սոցիալական մոտիվները։ Բուրժուա-դեմոկրատական, ապա նաև սոցիալիստական հեղափոխությունների տարիներին (1918-1919) Յուհասը հանդես է եկել իբրև իմպերիալիզմի հակառակորդ։ Իր բանաստեղծությունների ժողովածուներում կերտել է հունգար աշխատավոր ու բանվոր մարդու հավաքական կերպարը, արտահայտել է նրա ապրումներն ու ակնկալիքները[6]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Դյուլա Յուհասի կենսագրականը(հունգարերեն)
- ↑ Валерий Исакбаев. «ЗАВИСИМОСТИ ИЗВЕСТНЫХ ЛЮДЕЙ». Официальный сайт психотерапевта Валерия Исакбаева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Հունգար բանաստեղծներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
Արտաքին հղումներ
խմբագրելԴյուլա Յուհասի ստեղծագործությունների թարգմանությունը Մ. Ցեսարսկու կողմից
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։ |