Դոկտոր Մորոյի կղզին (անգլ.՝ The Island of Dr. Moreau, 1896), Հերբերտ Ուելսի ֆանտաստիկական վեպը, պատմում է Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը բնակեցված է կենդանիներ-զոհերով՝ կենդանահերձության փորձարկումների համար, որի արդյունքում զոհերն ընդունում են կիսամարդկային տեսք։

Դոկտոր Մորոյի կղզին
անգլ.՝ The Island of Doctor Moreau
ՀեղինակՀերբերտ Ուելս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՀրաշալի այցելություն
ՀաջորդԲախտի անիվներ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԱնգլիա
Հրատարակման տարեթիվ1896
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/h-g-wells/the-island-of-doctor-moreau
 The Island of Doctor Moreau Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Մեծ գիտնականը և կենդանահերձը չի կարող իր կարողությունները իրականացնել Լոնդոնում, և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի ու գազանային փորձարկումների համար նա աքսորվում է կղզի, որտեղ իրագործվում է իր կյանքի երազանքը՝ կենդանիներին փոխակերպում է մարդ-գազանների։ Արարածներից մեկը սպանում է իրենց ստեղծողին, և մարդ-գազանները հետզհետե վերադառնում են իրենց կենդանական վիճակին։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Հրեշների կղզին» ֆիլմում ագահ Ռեկեմը մինչ գանձերին հասնելը տեղական բնակչության հետ կենդանահերձման աշխատանքներ է տանում։ Արդյունքում նրանք դառնում են երկկենցաղներ. միայն այդ տեսքով նրանք կկարողանային խորտակված քաղաքից հանել գանձերը։
  • «Սիմփսոններ» մուլտսերիալի 14-րդ եթերաշրջանում «Treehouse of Horror XIII» էպիզոդում միկրո-էպիզոդներից մեկը իրենից ներկայացնում է հումոր Ուելսի ստեղծագործության վրա (ավելի ճիշտ՝ 1932 թվականի էկրանավորմանը) և կրում է «Դոկտոր Հիբերտի կղզին» անվանումը, որտեղ խելագար բժիշկը Սպրինգֆիլդի բնակիչներին վերածնում է կենդանիների։ Այսպիսով՝ Հոմեր Սիմփսոնը դառնում է ծովացուլ, Մարջ Սիմփսոնը՝ հովազ։
  • Mass Effect 3 համակարգչային խաղում տիեզերանավի օդաչու Ջեֆ «Ջոկեր» Մորոն, իր ենթադրյալ հիշողություններում ռազմականացված ծայրահեղական «Ցերբեր» կազմակերպության զինվորների հետ մարտում պայքարելով ողջ տիեզերքի մարդկության իրավունքի համար այսպիսի մի արտահայտություն է անում՝ «Ճիշտ այդպես։ Դուք իմ բժշկի կղզին ափ դուրս եկաք»։
  • Վերջին սուզանավը անիմեում նույնպես բացակայում է այս ստեղծագործության հղումը։ Հարավային բևեռում գիտնական Զորնդայկը մարդ-գազանների ռասսա է ստեղծել։ Փորձելով փոխզիջման հասնել մարդկանց և մարդ-գազանների կենցաղի համար, Զորնդայկը մահանում է, որից հետո մարդ-գազանները որոշում են ընդհանուր ոչինչ չունենեալ մարդկանց հետ և աստիճանաբար վերադառնում են կենդանական վիճակի։
  • «Սև որբուկը» կանադական գիտաֆանտաստիկ սերիալի 2-րդ եթերաշրջանում գիրքը մի անգամ չէ, որ հիշատակվել է Իտան Դունկանի կողմից, իսկ սեզոնի վերջին էպիզոդում հերոսուհիներից մեկի համար գիրքը հուշում հանդիսացավ։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Մորոյի կղզին» հոդվածին։