Դոմիան Կոզաչկովսկի
Դոմիան Կոզաչկովսկի (ուկրաիներեն՝ Доміа́н Іва́нович Козачко́вський, նոյեմբերի 13, 1896, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1967, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ուկրաինացի դերասան, ռեժիսոր։ ՈւԽՍՀ-ի ժողովրդական արտիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1896 |
Ծննդավայր | Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 17, 1967 (70 տարեկան) |
Մահվան վայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1914 թվականից եղել է Պոլտավայի, Կիևի, Խարկովի, Լվովի թատրոնների դերասան։ Խաղացել է «Բերեզիլ» թատրոնի բեմում։ Ուկրաինայի դրամատիկական դերասանների միության անդամ էր։ Նա նոր Պոլտավյան թատրոնի հիմնադիրներից մեկն էր։ Ներկայացումներ է բեմադրել 1924 թվականին հիմնադրված Ուկրաինական դրամատիկիկական դերասանների միության հիման վրա 1924 թվականին հիմնադրված Պոլտավայի «Ռուխ» թատրոնում և Պոլտավայի ուկրաինական դրամատիկական միությունում։ 1945-1953 թվականներին նա Լվովի Օպերայի թատրոնի դերասան էր (հետագայում` Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն)։ Հետո նա եղել է Լվովի Մ. Զանկովեցկայայի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թաղված է Լվովում գտնվող Լիչակովի գերեզմանատանը։
Դերեր թատրոնում
խմբագրելԿոզաչովսկու ամպլուան եղել են կատակերգական դերերը։
- Գուսկա-Ն. Կուլիշի «Ինչպես մահացավ Գուսկան» կատակերգության մեջ
- Ռասպլուև- Ա. Վ. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսում
Դերեր կինոյում
խմբագրելԿինոյում սկսել է նկարահանվել 1954 թվականից
- 1954 թ.- Նազար Ստոդոլյա
- 1956 թ.- Կա այսպիսի տղա
- 1956 թ.- Արյունոտ լուսաբացը
- 1960 թ.- Մարդկային արյունը ջուր չէ
- 1961 թ.- Դմիտրի Գորիցվիտ
- 1962 թ.- Բարև, Գնատ
Պարգևներ
խմբագրել- 1960 թվականի նոյեմբերի 24-Լենինի շքանշան
Գրականություն
խմբագրել- Мистецтво України: Біографічний довідник / Упорядники: А. В. Кудрицький, М. Г. Лабінський. За редакцією А. В. Кудрицького. — К.: «Українська енциклопедія» ім. М. П. Бажана, 1997. — 700 с. — ISBN 5-88500-071-9. — С. 306.(ուկր.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 157. — ISBN 978-966-8955-00-6