Դոմինիկ Հաշեկ
Դոմինիկ Հաշեկ (չեխ.՝ Dominik Hašek, հունվարի 29, 1965), չեխ նախկին հոկեյիստ, դարպասապահ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 16 մրցաշրջան անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Չիկագո Բլեքհոքս» «Բաֆալո Սեյբրզ» «Օտտավա Սենատորզ» և «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ակումբներում։ Հանդես է եկել նաև ռուսական «Սպարտակում», ինչպես նաև բազմաթիվ այլ չեխական ակումբներում։ Հոկեյի ազգային լիգայում ելույթներ ունենալու տարիներին համարվել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը։
Հաշեկը «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» կազմում 2006-07 մրցաշրջանում | |
Ծնվել է | Դոմինիկ Հաշեկ Dominik Hašek հունվարի 29, 1965 (60 տարեկան) Պարդուբիցե, Չեխոսլովակիա |
---|---|
Մականուն | Գերիշխող (Dominator) |
Ազգություն | Չեխ |
Հասակ | 1,85 մ |
Քաշ | 75 կգ |
Դիրք | Դարպասապահ |
Բռնվածք | Ձախ |
Նախկին ակումբներ | ELH ՀԱ Պարդուբիցե ՀԱ Դուկլա Յիհլավա ՀԱ Յիհլավա NHL Չիկագո Բլեքհոքս Բաֆալո Սեյբրզ Օտտավա Սենատորզ Դետրոյթ Ռեդ Ուինգս KHL ՀԱ Սպարտակ Մոսկվա |
Ազգային հավաքական | Չեխիա Չեխոսլովակիա |
NHL դրաֆթ | 1983 / 199-րդ ընտր. |
Դրաֆթի ակումբ | Դետրոյթ Ռեդ Ուինգս |
Ակտիվ շրջան | 1980–2011 |
1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում Հաշեկն արժանացել է 6 Վեզինայի գավաթի, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող դարպասապահին։
«Ռեդ Ուինգսի» կազմում 2002 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը՝ դառնալով տվյալ մրցանակին արժանացած եվրոպացի առաջին մեկնարկային հոկեյիստը։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության տափօղակով հոկեյի ազգային հավաքականում՝ նվաճելով ոսկե մեդալ 1998 թվականի Նագանոյի և բրոնզե մեդալ 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում։
Բազմաթիվ առիթներով կանադացի նշանավոր հոկեյիստ Ուեյն Գրեցկին Հաշեկին նկարագրել է որպես «լավագայն հոկեյիստը խաղում»[1]։
Մրցանակներ և ձեռքբերումներ
խմբագրելԳավաթներ
խմբագրել- Ջորջ Վեզինայի գավաթ՝ 6 (1994, 1995, 1997, 1998, 1999, 2001)
- Ուիլյամ Մ. Ջենինգսի գավաթ՝ 2 (1994, 2001)
- Լեստեր Բ. Փիրոսոնի գավաթ՝ 2 (1997, 1998)
- Հարթի հիշատակի գավաթ՝ 2 (1997, 1998)[2]
Առաջնություններ
խմբագրել- Սթենլիի գավաթ՝ 1 (2002)[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուիգի, Լարի (1988 թ․ մարտի 23). «Կրքոտ թե՞ անկիրք». «Սպորտինգ նյուզ».(անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Հոկեյի երկրպագուներ»(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը NHL.com կայքում(անգլ.)
- Էջը Հոկեյի համացանցային բազայում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Հաշեկ» հոդվածին։ |