Դոմինոյի տեսություն (անգլ.՝ The domino theory), 1950-1960-ական թվականներին տիրապետող արտաքին քաղաքական տեսություն։ Էությունը կայանում էր հետևյալում․ եթե որևէ պետություն տարածաշրջանում ընկնում է կոմունիզմի ազդեցության տակ, տարածաշրջանային մյուս պետությունները կենթարկվեն դոմինոյի էֆեկտին[1]։ Դոմինոյի տեսությունը օգտագործվում էր ԱՄՆսառըպատերազմյան արտաքին քաղաքականությունը իրականացնելիս՝ աշխարհի տարբեր կետերում ներխուժումները արդարացնելու համար։ Չնայած ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը երբեք չի օգտագործել «դոմինոյի տեսություն» հասկացությունը, նա ներկայացրեց դրա էությունը 1954 թվականի ապրիլի 7 -ին Հնդկաչին թերակղզու վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ։

Դոմինոյի տեսությունը Ասիայում
Վերջապես հասկացե՛ք, թե ինչ է նշանակում ընկնող դոմինոյի սկզբունքը։ Եթե ունեք կանգնեցված դոմինոների շարք և շրջում եք առաջինը, ապա շատ արագ ընկնում է նաև վերջինը։ Այսինքն, ապաինտեգրացման սկզբանվորումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ[2]։

Պատմություն

խմբագրել

1945 թվականին ԽՍՀՄ -ը իր ազդեցությունը տարածեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեծ մասի վրա[3], որը Ուինսթոն Չերչիլը մեկանաբանեց հետևյալ կերպ․

  Բալթիկ ծովում Ստետինից մինչև Ադրիատիկ ծովում Տրիեստ «Երկաթե վարագույր» է տարածվել մայրցամաքի երկայնությամբ։ Եզրագծից այն կողմ ընկած են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հնագույն երկրները։ Վարշավա, Պրահա, Բելգրադ, Բուխարեստ և Սոֆիա․ այս հռչակավոր քաղաքները և նրանց բնակչությունը գտնվում են մի տարածքում, որը ես ստիպված եմ անվանել Խորհրդային ոլորտ, որտեղ ամեն ինչ այս կամ այն ձևով ենթակա են ոչ միայն խորհդրային, այլև Մոսկվայի աճող ազդեցությանը[4]։  

1946 թվականի Իրանի ճգնաժամից հետո ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը հռչակեց նոր քաղաքականության սկզիբը, որ հայտնի է Թրումանի դոկտրին[5] անունով։ Դոկտրինով նախատեսվում էր ֆինանսական աջակցություն ցույց տալ Հունաստանին քաղաքացիական պատերազմի ընթացքում և Թուրքիային Երկրորդ համաշխարահային պատերազմից հետո՝ ակնկալելով, որ սա կկանխեր կումունիզմի մուտքը դեպի Արևմտյան Եվրոպա[6][7]։ Համարվում էր, որ կոմունիզմի տարածումը ԽՍՀՄ -ից դուրս հանդիսանում է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար[8]։ Կեննանը ևս ընդգրկված էր Թրումանի վարչակազմում, որն էլ մտահղացել էր Մարշալի պլանը[9], որը սկսվել էր 1947 թվականին՝ Արևմտյան Եվրոպայի երկրներին նյութական աջակցություն ցույց տալու համար[10], որի նպատակն էր բացառել ԽՍՀՄ-ի ազդեցության տարածումը տարածաշրջանի երկրներում[11]։ 1949 թվականին կոմունիստների աջակցությունը վայելող և Մաո Ցզեդունի գլխավորած կառավարությունը պաշտոնապես հաստատվեց Չինաստանում։ Վերջինս անվանվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[12]։ Նոր կառավարությունը հաստատվեց Չինաստանի քաղաքացիական պատերազմի[13](1927-1949) արդյունքում, երբ Ազգայնակաների կառավարությունը պարտության մատնեց Ժողովրդական ազատագրման բանակին։ Ստեղծվեցին երկու կառավարություններ. Կոմունիստական Չինաստանը (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) բուն երկրում և Ազգայնական Չինաստանը (Չինաստանի ՀանրապետությունԹայվանում։ Կոմունիստների իշխանության գալը աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկրում Արևմուտքում դիտարկվեց որպես խոշոր ստրատեգիական պարտություն[14] ԱՄՆ-ը խզեց դիվանագիտկան հարաբերությունները Չիասնտանի հետ կոմուսնիստների իշխանության գալուց հետո[13]։ Կորեան նույնպես մասամաբ ենթարկվում էր Խորհրդային ազդցությանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` հարավից բաժանված լինելով 38-րդ միջօրեականով, որտեղ տեղակայվել էին ամերիկյան զորքերը։ Մինչև 1948 թվականը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող Սառը պատերազմի արդյունքում Կորեան բաժանվեց երկու մասի` առանձին կառավարություններով, որոնք երկուսն էլ հանդես էին գալիս որպես պետության օրինական կառավարություներ։ 1950 թվականին սկսվեցին ռազմական գործողություններ Կոմունիստական և Հանրապետական Կորեաների միջև։ Շուտով մարտերի մեջ ընդգկվեցին կոմունսիտներին սատարող չինական բանակները և հանրապետական Կորեային աջակցող ԱՄՆ-ի և 15 դաշնակիցների բանակները։ Չնայած Կորեկան պատերազմը պաշտոնապես երբեք չավարտվեց, ռազմական գործողությունները դադարեցվեցին 1953 թվականին կնքված զիանդադարի արդյուքնում, որով Կորեան մնաց բաժանված երկու պետությունների։ 1954 թվականի մայիսին Վիեթ Մինը` կոմունիստական և ազգայնական բանակը, պարտության մատնեց ֆրանսիական զորքերին Դիեն Բիեն Փհուի ճակատամարտում և ստանձնեց Հյուսիսային Վիետնամի վերահսկողությունը[15]։ Պարտությունը հարկադրեց Ֆրանսիային ամբողջությամբ զորքերը դուրս բերել Ֆրանսիական Հնդկաչին անունով հայտնի տարածքից[16]։ Հնդկաչինի առաջին պատերազմի ավարտից` հետո Ժնևի կոնֆերասի արդյունքում նախկին ֆրանսիական ազդեցության գոտին բաժանվեց չորս անկախ պետությունների (Հյուսիսային Վիետնամ, Հարավային Վիետնամ, Կամբոջայի թագավորություն և Լաոսի թագավորություն)[17]։ Նախագահ Դուայթ Էյզենահուերը առաջին էր, որ կումունսիատկան վտանգի տակ գտնվող երկրներին նկարագրեց որպես դոմինոներ 1954 թվականի ապրիլի 7-ի մամլո ասուլսի ժամանակ` պատասխանելով Հնդկաչինի վերաբերյալ լրագրողների հարցերին[18]։ Եթե կոմունսիտները կարողանային վերահսողություն հաստատել Հնդկաչինի մնացած հատվածի վրա, Էյզենահուերը պնդում էր, որ տեղական խմբերը պետք է ստանան ռազմական և նյութական զգալի աջացկություն վերաստանձնելու մինչպատերազմյան Բիրմայի, Թաիլանդի, Մալայզիայի և Ինդոնեզիայի վերահսկողությունը։ Ենթադրվում էր, որ դա կտար աշխարահագրական և տնտեսական առավելություն, կդարձներ Ճապոնիան, Թայվանը, Ֆիլիպինները, Ավստրալիան և Նոր Զելանդիան առաջնագծի պաշտպանվող պետություններ` քաղաքականապես կոմունիզմին հակադրվելու համար։ Էյզենհաուերի դոմինոյի տեսությունը արտացոլում էր միայն 1954 թվականի Հարավարևելյան Ասիայի պատկերը. նա չհանգեց դոմինոյի ընդհանրացված տեսության, որն արեցին նրա հաջորդները։ Ջոն Ֆ. Քենեդիի վարչակազմը իրականացրեց Վիետնամի ներխուժումը 1960-ական թվականների սկզբին, գլխավորապես նպատակ ուենալով կանխել Հարավային Վիետնամի «դոմինոն» ընկնելուց։ Երբ Քենեդին եկավ իշխանության, կար մտահոգություն, որ Լաոսում կոմուսնտների առաջնորդ Պատետ Լաոն կարող էր աջակցել Վիեթ Կոնգին, և նրանք կկարողանային վերցնել նաև Լաոսի վերահսկողությունը։

Դոմինոյի տեսության շահեկան փաստարկումներ

խմբագրել

Դոմինոյի տեսության ամիջական վկայությունը 1975 թվականին Հարավարևելյան Ասիայի երեք երկրներում (Հարավային Վիետնամ, Լաոս, Կամբոջա) կոմունսիտական իշխանության տարածումն էր, որը հաջորդել էր Վիետնամական պատերազմին։ Պետք է նշել, որ կոմունսիտներն անհաջող փորձեր էին կատարել նաև Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում հաստատվելու համար։ Անհաջողությունը պայմանվորված էր նրանով, որ ամբողջ ուշադրությունը կենտորնացրել էին Վիետնամի վրա։ Մի շարք գործիչներ պնդում են, որ ԱՄՆ-ի` Հնդկաչին կատարած ներխուժման շնորհիվ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցաիացիայի (անգլ.՝ Association of Southeast Asian Nations,ASEAN) երկրները ժամանակ շահեցին տնտեսական զարգացում ապահովելու համար, ինչն էլ կանխեց դոմինոյի էֆեկտի հետագա տարածումը[19]։ 1975 թվականին ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի և Հենրի Կիսինջերի հետ հանդիպման ժամանակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն մատնանշեց, որ ԱՄՆ-ի օգնությունը անհրաժեշտ է շարունակել սկսված բարեփոխումները ավարտին հասցնելու համար, հակառակ դեպքում կառաջանան անհնազանդություններ և անհնար կլինի փակել կոմունիզմի ճանապարհը[20]։

Դոմինոյի տեսության որոշ կողմանկիցներ կոմունսիտական կառավարությունների պատմությունը նկարագրում էին որպես օգնություն հարևան պետություներում կոմունիստական հեղափոխություններ իրականացնելու համար։ Օրինակ, Չինաստանը զորքերով և նյութապես աջակցեց Հյուսիսային Վիետնամի բանակին, իսկ ԽՍՀՄ-ը տարամադրեց տանկեր և ծանր զինտեխնիկա։ ԽՍՀՄ-ը մեծապես աջակցեց նաև Ինդոնեզիայի կոմունսիտական ուժերին հատկապես 1958 թվականի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Քաղաքական հայտնի տեսաբան Նոմ Չհոմսկին գրել է, որ հավատում է, որ դոմինոյի տեսությունը մոտավերապես է ճշգրիտ, գրելով, որ կոմունսիտական և սոցիալիստական շարժումները տարածվեցին ավելի աղքատ երկրներում, քանի որ կոմունիստները բերում էին տնտեսական բարելավումներ այն երկրներում, որտեղ գալիս էին իշխանության։ «Ինչքան պետությունը աղքատ է և թույլ, այն ավելի վտանագավոր օրինակ է»,― գրել է նա։ Չհոմսկին այն բնորոշել է որպես «լավ օրինակի սպառնալիք»[21]։

Դոմինոյի տեսության հակընդդեմ փաստեր

խմբագրել

Դոմինոյի տեսության ամենաակնհայտ հակընդդեմ վկայությունը կոմունզիմի ձախողումն էր Թաիլանդում, Ինդոնեզիայում և տարածաշրջանի այլ երկրներում 1975 թվականի Վիետնամի պատերազմից հետո։ Դոմինոյի տեսությունը հաշվի չէր առել վիետնամանական խնդրի էությունը։ Հո Շի Մինին համարելով ԽՍՀՄ-ի և Չիաստանի քաղաքական զինվոր` ամերկյան արտաքին քաղաքականության կերտողները չկարողացան ըմբռնել, որ Հոյի և նրա աջակիցների նպատակը սահմանափակվում էր Վիետնամի անկախությամբ. նրանք միտված չէին կոմունիզմ տարածելուն։

Միանշանակ չի կարելի ասել, որ տարածաշրջանի կոմունսիտները միաբան էին և իրար աջակից։ Կոմունիստկան Վիետնամը և Կոմունիստական Կամբոջան տարաձայնություններ ունեին դեռևս ամենասկզբից։ Լարված էին Չինաստանի և ԽՍՀՄ-ի հարաբերություները գաղափարական տարաձայնություների պատճառով։ Ե'վ Կամբոջան, և' Լաոսը ընդունեցին կոմունիստական իշխանությունը Վիետնամական պատերազմի անմիջական պատճառով, որը տարածվել էր պետության սահմաններից դուրս և ընդգրկել էր տարածաշրջանը։ ԱՄՆ-ի և Հարավային Վիետնամի ուժերը նպաստում էին հակամարտության ընդլայմանը և տարածմանը։ Դա ակնառու էր, երբ նրանք հարձակվեցին Կամբոջայի վրա Վիեթ Կոնգի ռազամական բազաները ոչնչացնելու նպատակով։ Տեսության հակառակորդները փաստարկում էին նաև, որ դոմինոյի տեսությունը ճիշտ չի ներկայացրել քաղաքացիական դիմադրության իրական էությունը, որը հրահրել էին ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ռեժիմները մարդու իրավունքերի զանգվածային խախտումների, պետական կոռուպցիայի պատճառով։

Կոմունիզմի դրսևորումներ Հարավարևելյան Ասիայից դուրս

խմբագրել

Որոշ մասնագետներ նշում են, որ չնայած դոմինոյի տեսությունը ձախողվեց տարածաշրջանային առումով, բայց ընդհանուր առմամբ կար կոմունիզմի գլոբալ ալիք, որի արդյունքում Լենինյան-մարքսիստական ուժերը իշխանության եկան Բենինում, Եթովպիայում, Գվինեա Բիսսաուում, Մադագասկարում, Կապե Վերդեում, Մոզամբիկում, Անգոլայում, ԱՖղանստանում, Գրենադայում և Նիկարագուայում 1970-ական թվականների ընթացքում։ Այս շարքում կարելի է ներառել նաև Արգենտինայի հեղափոխական ալիքը Չե Գևարայի գլխավորությամբ[22][23]։ Դոմինոյի տեսությունը հետագայում ևս կրառվեց ԱՄՆ քաղաքականության մեջ։ 1977 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտպանեց Սալավադոր Ալլենդեի ռեժիմի ամերկյան ապակայունացման քաղաքականությունը Չիլիում` հենվելով դոմինոյի տեսության վրա։ Նա ներկայացրեց, որ կոմունիստական Չիլին և Կուբան ստեղծում էին «կարմիր սենդվիչ», որով կներփակեին Լատինական Ամերիկան իրենց մեջ[24]։ 1980-ական թվականներին դոմինոյի տեսությունը դարձյալ օգտագործվեց այս անգամ արդարացնելու համար նախագահ Ռոնալդ Ռեյգանի Կենտրոնական Ամերիկա (Կարիբյան ավազան) կատարած ներուժումները (Գրենադայի ներխուժում

Այլ կիրառություններ

խմբագրել
 
Դոմինոյի տեսության կիրառումը Արաբական գարնան ժամանակ:

Ամերիկյան որոշ վերլուծաբաններ հղում են կատարել Մերձավոր Արևելքում Իսլամական կրոնապետության և լիբերալ ժողովրդավարության հնարավոր տարածմանը` որպես դոմինոյի տեսության դրսևորման երկու տարբեր հավանական տարբերակներ։ Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը և արևմտյան ուրիշ պետություններ աջակցում էին Իրաքին` զգուշանալով Իրանի արմատական կրոնապետության տարածումից տարածաշրջանում։ 2003 թվականին Իրաք ներխուժելը նեոկոնստրուկտիվիզմի որոշ ներկայացուցիչներ մեկնաբանեցին, որ ժողովովրդավարական կառավարության հաստատումը երկրում կնպաստի ժողովրդավարության և ազատականության տարածմանը Մերձավոր Արևելքում։ Սա անվանվեց «հետադարձ դոմինոյի տեսություն» (անգլ.՝ "reverse domino theory")[25] կամ «դեմոկրատական դոմինոյի տեսություն» (անգլ.՝ "democratic domino theory")[26]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Leeson, Peter T.; Dean, Andrea (2009). «The Democratic Domino Theory». American Journal of Political Science. 53 (3): 533–551.
  2. «The Quotable Quotes of Dwight D. Eisenhower». National Park Service. 2013 թ․ դեկտեմբերի 5.
  3. Mark Kramer (2010 թ․ ապրիլի 30). «STALIN, SOVIET POLICY, AND THE CONSOLIDATION OF A COMMUNIST BLOC IN EASTERN EUROPE, 1944-1953» (PDF). Stanford University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  4. «The Iron Curtain: Winston S. Churchill, "The Sinews of Peace," speech, 1946». The International Churchill Society. 2017.
  5. Daniel S. Margolies (2012). A Companion to Harry S. Truman. books.Google.com. էջեր 372, 373. ISBN 978-1444331417.
  6. «The Truman Doctrine, 1947». United States Department of State Office of the Historian, Bureau of Public Affairs. 2013 թ․ դեկտեմբերի 5.
  7. «Kennan and Containment, 1947». United States Department of State Office of the Historian, Bureau of Public Affairs. 2013 թ․ դեկտեմբերի 5.
  8. George F. Kennan (1947 թ․ հուլիս). «The Sources of Soviet Conduct». Foreign Affairs.
  9. John Lukacs (2009). George Kennan: A Study of Character. Yale University Press. ISBN 978-0300143065.
  10. Senem Üstün; The Turkish Yearbook of International Relations (1997). «TURKEY AND THE MARSHALL PLAN: STRIVE FOR AID» (PDF). Ankara University. էջեր 31–52. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  11. «The Truman Doctrine and the Marshall Plan». United States Department of State Office of the Historian, Bureau of Public Affairs. 2013 թ․ դեկտեմբերի 5.
  12. «Mao Zedong outlines the new Chinese government». History (U.S. TV channel). 2013 թ․ դեկտեմբերի 5.
  13. 13,0 13,1 «The Chinese Revolution of 1949». United States Department of State Office of the Historian, Bureau of Public Affairs.
  14. Rogue Regimes: Terrorism and Proliferation, pg. 230, Raymond Tanter, Macmillan, 1999
  15. University of Central Arkansas. «11. French Indochina/Vietnam (1941-1954)». uca.edu.
  16. «1954 DIEN BIEN PHU». Northern Virginia Community College].
  17. «1954: Peace deal ends Indo-China war». BBC. 1954 թ․ հուլիսի 21.
  18. «President Eisenhower's Press Conference of April 7, 1954». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  19. Yew, Lee Kuan (2000). From Third World to First: The Singapore Story - 1965-2000. New York: Harper Collins. էջ 467,573. ISBN 0-06-019776-5.
  20. Ford, Kissinger, Singapore Prime Minister Lee Kuan Yew - May 8, 1975 (Gerald Ford Library), pg. 7
  21. "The Threat of a Good Example" Արխիվացված 2015-07-24 Wayback Machine, Noam Chomsky
  22. "Rough Draft of History: 'All Right, Let's Get the @#!*% Out of Here'" Արխիվացված 2005-11-26 Wayback Machine, Richard Gott, August 11, 2005
  23. "Another Vietnam?", Max Boot, The Wall Street Journal, August 24, 2007
  24. The Last Years of the Monroe Doctrine, 1945-1993, p. 133 Gaddis Smith
  25. "The War and the Peace" Արխիվացված 2007-06-24 Wayback Machine, Robert Wright, Slate, April 1, 2003
  26. Reynolds, Paul (2003 թ․ ապրիլի 10). «The 'democratic domino' theory». BBC News.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինոյի տեսություն» հոդվածին։