Դոնարա Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դոնարա Տաճատի Ալեքսանյան (սեպտեմբերի 28, 1929, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։
Դոնարա Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1947) |
Մասնագիտություն | պարուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Ծնողներ | հայր՝ Տաճատ Ալեքսանյան |
Պարգևներ և մրցանակներ |
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Տաճատ Ալեքսանյանի դուստրն է, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Ալեքսանյանի քույրը։
Կենսագրություն
խմբագրել1947 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1948-1972 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի, 1972-1989 թվականներին` դերուսույց։
Լավագույն դերապարերից են՝ Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Նունե (Արամ Խաչատրյանի «Գայանե»), Չմշկիկ («Խանդութ»), Հուր («Երեք արմավենի», երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.