Դոնարա Մկրտչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դոնարա Մկրտչյան, (օրիորդական ազգանունը՝ Փիլոսյան, ապրիլի 20, 1941[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2011[1], Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ դերասանուհի։
Դոնարա Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1941[1] |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 2011[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Գերեզման | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Ժանրեր | Կինեմատոգրաֆիա և թատրոն |
Ամուսին(ներ) | Մհեր Մկրտչյան |
Երեխա(ներ) | Նունե, Վահագն |
Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը։
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ 1963-1982 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել շուրջ տասը՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլ ներկայացումներում։
Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում՝ «Շրթներկ համար 4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»։ Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով։ 1982 թվականին հրավիրվել է ծննդավայրի թատրոն, որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում։
Քսան տարուց ավել գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին։ Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից։ Մահացել է Սևանի հոգեբուժարանում[2]։