Դովեղ
Դովեղ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 2 կմ արևելք[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դովեղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | ||
Գյուղապետ | Գնել Կիրակոսյան | ||
ԲԾՄ | 720 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 534[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դովեղցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղի անվան ծագման տարբեր բացատրություններ կան։ Մի վարկածով հնում բնակավայրի անվանումը Դավեղ է եղել, այսինքն` դեպի վեր։ Դովեղը հարևան ադրբեջանցիները անվանել են Բալաքենդ, այսինքն՝ փոքր շեն։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դովեղի մշտական բնակչությունը կազմել է 534, առկա բնակչությունը՝ 523 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է Արցախից։
Դովեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 351 | 370 | 506 | 514 | 525 | 576 | 642 | 602 | 534[1] |
Իրականում այսօր գյուղում բնակվում է 500-ից պակաս մարդ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մասամբ այգեգործությամբ։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղի տարածքում կան ֆելզիտի հանքավայրեր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴովեղից 4 կմ հարավ-արևելքում գտնվում է XVI-XIX դարերի Սուրբ Սարգիս վանական համալիրը, իսկ 6 կմ հարավ՝ XVI-XVII դարերի «Արի գեղ» գյուղատեղին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 65.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.