Դորիս Անդերսոն

կանադացի քաղաքական գործիչ

Դորիս Հիլդա Անդերսոն (CC OOnt, անգլ.՝ Doris Hilda Anderson[3][4], ծննդյան անունը` Հիլդա Դորիս Բաք, նոյեմբերի 10, 1921(1921-11-10), Կալգարի, Ալբերտա, Կանադա - մարտի 2, 2007(2007-03-02)[1], Տորոնտո, Կանադա[5]), կանադացի հեղինակ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ։

Դորիս Անդերսոն
Ծնվել էնոյեմբերի 10, 1921(1921-11-10)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
Մահացել էմարտի 2, 2007(2007-03-02)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԱլբերտայի համալսարան, Crescent Heights High School? և Mount Royal University?
Մասնագիտությունվիպասան, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԿանադայի լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Դորիս Անդերսոնը ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգի Մեդիսին Հատ քաղաքում։ Սովորել է Crescent Heights ավագ դպրոցում, 1945 թվականին Ալբերտայի համալսարանից ստացել է արվեստի բակալավրի աստիճան[6]։ 1957 թվականին ամուսնացել է իրավաբան Դեյվիդ Անդերսոնի հետ։

1957-1977 թվականներին Անդերսոնը եղել է Chatelaine ամսագրի խմբագիր, Եռակողմ հանձնաժողովի անդամ[7]։ 1974 թվականին դարձել է Կանադայի շքանշանակիր։ 2002 թվականին խրախուսվել է որպես Companion[8]:

1978 թվականին Տորոնտոյում Էգլինթոն ընտրական տարածքում հատուկ ընտրությունների ժամանակ Անդերսոնը Կանադայի Համայնքների պալատում որպես լիբերալ անհաջողության մատնվեց։ 1979 թվականին նա նշանակվեց Կանանց հարցերով Կանադայի խորհրդատվական միության նախագահ։ Նա աշխատանքներ է տարել կանանց իրավունքները Կանադայի Սահմանադրությունում և Իրավունքների և ազատության խարտիայում (բաժին 28) ներգրավելու համար։ 1982-1984 թվականներին եղել է Կանանց կարգավիճակի ազգային գործող կոմիտեի նախագահ։

1984-1993 թվականներին Անդերսոնը եղել է «Տորոնտոյի աստղի» սյունակագիր, 1992-1996 թվականներին` Էդուարդ արքայազնի կղզու համալսարանի ռեկտոր, 1998 թվականին՝ Օնտարիոյի մամլո Խորհրդի նախագահ։

Կյանքի վերջին տարիներին Անդերսոնի առողջական վիճակը վատթարացել է. 2001 թվականին ունեցել է սրտի անբավարարություն, 2006 թվականին Կոստա Ռիկա այցելելուց հետո բազմաթիվ այլ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ 2007 թվականի փետրվարին Անդերսոնը տեղափոխվել է Տորոնտոյի Սուրբ Մայքլ հիվանդանոց, որտեղ մահացել է մարտի 2-ին, 85 տարեկան հասակում` թոքային ֆիբրոզից[5]։

Ընտրված գործեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20070304143138/http://www.theglobeandmail.com:80/servlet/story/RTGAM.20070302.wdorisandersonobit0302/BNStory/Entertainment/home
  2. https://cfc-swc.gc.ca/commemoration/gg/recip-laure/index-fr.html
  3. Anderson, Doris. «1». Rebel Daughter, an autobiography. էջ 9.
  4. «Doris Anderson». Celebrating women's achievements. Library and archives Canada. 2005 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 18-ին.
  5. 5,0 5,1 Martin, Sandra (2007 թ․ մարտի 2). «Women's rights champion Doris Anderson dies at 85». Globe and Mail. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
  6. «Anderson, Doris Hilda». The Canadian Encyclopedia. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին. Note that this reference claims a 1925 birth year, contrary to other sources indicating 1921.
  7. augustreview.com - list for 1973
  8. [Office of the Governor General of Canada. Order of Canada citation. Queen's Printer for Canada http://archive.gg.ca/honours/search-recherche/honours-desc.asp?lang=e&TypeID=orc&id=22]

Արտաքին հղումներ

խմբագրել