Դունայի պալատ (հունգ.՝ Duna Palota), նոր բարոկկո ոճով համերգային դահլիճ, որը գտնվում է Բելվարոշում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի պատմական շրջանում։ Կառուցվել է 1883-1885 թվականներին ճարտարապետ Վալմոշ Ֆրեունդի նախագծով։ Պալատը հայտնի է եղել որպես Լիպոտվարոշ կազինո, բայց ոչ որպես մոլեխաղերի անցկացման վայր, այլ որպես ազնվական զվարճանքների ակումբ։ Այստեղ անցկացվում էին մշակութային միջոցառումներ, հատկապես նրա առաջնակարգ դահլիճում իրենց համերգներն են տվել Բելա Բարտոկը, Զոլտան Կոդայը, Անտոնին Դվորժակը։ 1951 թվականից շինությունում իր մշակութային միջոցառուներն է անցկացնում Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Դունայի պալատը նաև Դունայի սիմֆոնիկ նվագախմբի տուն է համարվում[1]։

Դունայի պալատ
Տեսակedifice? և շենք
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտի V շրջան
Ճարտարապետական ոճնեոբարոկկո
Տարողություն294
ՍեփականատերՀունգարիա
Հիմնադրված է1897
Բացված1897
ՃարտարապետVilmos Freund?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

Դունայի պալատը կառուցվել է 1885 թվականին Հունգարիայի հազարամյակի տոնակատարությունը նշելու համար Բուդապեշտի ընդարձակման լայնածավալ նախագծով։ 1896 թվականին նշվել են այդ տոնակատարությունները և Ֆրանց Յոզեֆ I-ը լի էր իր հին դիրքը արտացոլող հեղինակավոր քաղաք ստեղծելու վճռականությամբ։ Պալատը կառուցվել է ճարտարապետ Վիլմոշ Ֆրեունդի նախագծով՝ կապալառու Գեզա Մարկուշի հետ համագործակցությամբ։ Ի սկզբանե ողջ շենքը զարդարված էր բարոկկո եկեղեցիներին հատուկ ոսկեգույն մոտիվներով[1]։ Լիպոտվարոշ կազինոյի առաջին նախագահը Մաքս Ֆալկն էր։

Շինությունը իր ներկայիս տեսքն է ստացել 1941 թվականին։ 1895 թվականից մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը Դունայի պալատը հասարակության համար բաց էր բազմաբնույթ միջոցառումների համար։ Պատերազմի ժամանակ այն դատարկվել է, քանի որ գտնվում էր խորհրդային զորքերի (Պեշայի կողմից) և գերմանական զորքերի միջև (Բուդայի կողմից) ճակատային գծում։

Պատերազմի վերջում գերմանական զինվորականները պայթեցնում են Հունգարիայի մայրաքաղաքի երկու կողմերը միավորող բոլոր կամուրջները; Այդ պատճառով Դունայի պալատի շրջանում կարելի է տեսնել մի քանի ժամանակակից շինություն՝ ներառյալ Sofitel և Intercontinental հյուրանոցները։

Ներկայումս Դունայի պատերի ներսում սիմֆոնիկ նվագախմբի համերգներին զուգահեռ անցկացվում են նաև այլ մշակութային միջոցառումներ։

Վիտրաժ ռեստորանի վրա

խմբագրել

Պատերազմից հետո կոմունիստական իշխանությունները ազգայնացրել են պալատը, և նրանց կառավարման օրոք շինության մեջ մտցվել են փոփոխություններ։ Պատշգամբը, առաստաղը և աստիճանները վերակառուցվել են կաղնու օգտագործմամբ։ Միայն ռեստորանի աստիճանների վերևում գտնվող վիտրաժն է մնացել անվնաս։ Այն ստեղծվել էր Միկշի Ռոթոյի կողմից և անվանվել Kenyérünnep (նոր հացի տոն)։ Նրա կենտրոնում պատկերված է նոր թխված հացը ձեռքին կին։ Նրա վերին ձախ անկյունում հունգարացի զինվորը պահում է դրոշը, իսկ նրա կողքին գտնվում են կարմիր դրոշով երկու աշխատավոր կանայք։

Շագանակագույն սրահ

խմբագրել

Շագանակագույն սրահը, որը երբեմն ծառայել է որպես ծխասենյակ, հիմա կոնֆերանս դահլիճ է։ Այստեղ Բելա Բարտոկը նեկայացրել է իր «Կապույտ Մորուքի դղյակը» օպերան։ Բեմականացումը ճանաչվել է բեմի համար ոչ պիտանի, ինչը զարմանալի է, քանի որ այն կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից էր։ Վերջերս հարուստ զարդարված սենյակը օգտագործվել է որպես նկարահանման դեկորացիա։ Օրինակ, այստեղ է նկարահանվել «Էվիտա» ֆիլմի մի դրվագ, որտեղ գլխավոր դերում խաղացել է Մադոննան։ Այն ծառայել է որպես այն սենյակի դեկորացիան, որտեղ հերոսուհին բաժանվել է իր սիրեկան Խուանից։

Թատերական դահլիճ

խմբագրել

Պալատի գլխավոր տեսարժան վայրերից է գմբեթավոր առաստաղով գեղեցիկ թատերական դահլիճը։ Այն Հունգարիայի միակ գմբեթավոր թատրոնն է։ Գմբեթը զարդարված է Լայոշ Մարկի նկարներով[2] և ոսկե զարդանախշերով, որոնք հատուկ են բարոկկո եկեղեցիներին։

Թատերական դահլիճում գործում է նաև 19-րդ դարի օդորակման համակարգ, որը նման է Հունգարիայի խորհրդարանի շենքում գործողին։ Պատի վրա գտնվող թունելները սառը օդը դուրս են քաշում նկուղից՝ ճնշման պարզ ցրման շնորհիվ։ Ներկայումս այն համալրվում է ժամանակակից օդորակման համակարգով։

Սեչենյիի սենյակ

խմբագրել

Սեչենյիի սենյակը, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից, գտնվում է շքամուտքային աստիճանների դիմաց։ Այն առանձնանում է մարմարյա սյուներով, բուխարիով, հայելիով, կեսոնե ոսկե առաստաղով և փայտե պատերով[3]։ Այն կոչվել է Իշտվան Սեչենյիի՝ հունգարացի ականովոր քաղաքական գործիչ-բարեփոխիչի և 19-րդ դարի առաջին կեսի գրողի պատվին։ Ինչպես Դունայի պալատի շինությունների մեծ մասը, Սեչենյիի սենյակը ևս կարելի է վարձակալել մասնավոր միջոցառումների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Hungaria Koncert:Danube Palace». Վերցված է 19 апреля 2019-ին.
  2. «Danube Palace Budapest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 19 апреля 2019-ին.
  3. «Szechenyi room interior (Hungarian)». Վերցված է 19 апреля 2019-ին.