Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դու (այլ կիրառումներ)

Դու (ֆր.՝ Doubs), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։ 1999 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 499 062 մարդ, ինչը 51-րդ ցուցանիշն է։

Դու
Doubs
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էԲուգունդիա – Ֆրանշ Կոնտե
ՎարչկենտրոնԲեզանսոն
Ամենաբարձր կետMont d'Or?
Օրենսդրական մարմինgeneral council of Doubs?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն547 096 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն51
Տարածք5 234
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՅուրա, Բելֆորի տարածք, Վերին Սոն, Նևշատել, Յուրա և Վո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-25
Անվանված էDoubs?
doubs.fr

Պատմություն

խմբագրել

Անտիկ ժամանակներում Դուի տարածքում բնակվում էին կելտական սեքվաններ ցեղերը։ Ավանդույթի համաձայն, քրիստոնեությունն այստեղ է թափանցել Ֆերեոլ և Ֆերյուս Բեզանսոնցի եղբայրների քարոզների շնորհիվ, ովքեր սպանվեցին 212 թ.:

 
Հռոմի սրբազան կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը գավառն ստացել է 1477 թ. ամուսնության շնորհիվ։

XI դարում կայսեր կամքով այստեղ կազմավորվեց Բուրգունդիա կոմսությունը, այնուհետև, XIV դարում, այն միացավ Ֆրանսիային։ 1477 թ. տարածքն անցնում է Հաբսբուրգներին, չնայած Լյուդովիկոս XI-ի ռազմական միջամտությանը։

Դուն 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։

  • Դու դեպարտամենտի կարգային թիվն է՝ 25։

Աշխարհագրական տվյալներ

խմբագրել

Իր անունն ստացել է Դու գետից։ Բնաշխարհը պայմանավորված է Յուրա լեռների մոտ գտնվելով։ Գտնվում է նախկին Ֆրանշ-Կոնտե գավառի տարածքում։ Երեք կողմերից Դու դեպարտամենտը շրջապատում են Յուրա, Վերին Սոն, Բելֆոր տարածք դեպարտամենտը, արևելքից սահմանակից է Շվեյցարիայի Վե, Նևշատել և Յուրա կանտոններին։ Տարածքը 5 234 կմ² է։

Քաղաքականություն

խմբագրել

Գերագույն խորհրդի նախագահը Կլոդ Ժաներոտն է, ով ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը։

Կուսակցություն Տեղեր
Սոցիալիստական կուսակցություն 16
Ժողովրդական շարժման միություն 13
Բազմազան ձախ 3
Բազմազան աջ 2
Դեմոկրատական շարժում 1
Կանաչներ 1

Զբոսաշրջություն

խմբագրել

Դու դեպարտամենտում տուրիզմը հիմնականում ունի «ընտանիքային բնույթ»։ Նրանց համար Սեն-Պուեն լճի ափերին կազմակերպված են հանգստի մի քանի մարզական կենտրոն, որտեղ կարելի է զբաղվել այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են՝ լեռնային հեծանվավազքը, դահուկավազքը, ձիարշավները, նավակներով ձկնորսությունը։ Նաև հնարավորություն կա զբաղվելու քարանձավների ուսումնասիրությամբ։

 
Օսել քարանձավը

Զբոսաշրջային եկամուտը կազմում է Դու դեպարտամենտի եկամուտների համարյա 40%-ը, որը համարժեք է ամբողջ Ֆրանսիայի նույն բնույթի եկամտի 1%-ը։ Տուրիզմի բնագավառում կա ավելի քան 15000 աշխատատեղ։

 
Լո գյուղը Ֆրանսիայում ամենագեղեցիկներից մեկն է։

Նաև Դու դեպարտամենտում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնցից ամենանշանավորներն են Բեզանսոնի ամրոցը, թագավորական Արկ-է-Սանան աղի գործարանը, Ժու դղյակը, Լո գյուղը, Մոնբելյար դղյակը և այլն։ Ճանաչողական տուրիզմը կողմնորոշված է դեպի ժամացույցների պատրաստման հետ կապված ժողովրդական արհեստները, ինչպես նաև՝ պատմական տեսարժան վայրերը։

Խոհանոց

խմբագրել

Դու դեպարտամենտում խոհանոցն զբաղեցնում է կարևոր տեղ, մասնավորապես, այստեղ է արտադրվում հայտնի Կոմտե պանիրը և հնարավորություն է ստեղծված այցելելու այն մառանները, որտեղ այս պանիրը հասունանում է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դու (դեպարտամենտ)» հոդվածին։