Դպրոցականների ճանապարհը

«Դպրոցականների ճանապարհը» (ֆր.՝ Le chemin des écoliers), Իտալիա-Ֆրանսիա համատեղ նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ ըստ Մարսել Էմեի համանուն վեպի։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1959 թվականի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայում[4]։

Դպրոցականների ճանապարհը
ֆր.՝ Le Chemin des écoliers
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա
Թվականսեպտեմբերի 23, 1959[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորMichel Boisrond?[2]
Սցենարի հեղինակԺան Օրենշ և Պիեռ Բոս[3]
ԴերակատարներԱլեն Դելոն, Բուրվիլ, Charles Bouillaud?, Christian Lude?, Claude Castaing?, Françoise Arnoul?, Գաբի Բասետ, Անրի Կուտե, Jean Brochard?, Ժան Կլոդ Բրիալի, Լինո Վենտուրա, Lucien Desagneaux?, Մադլեն ԼեԲո, Marcel Bernier?, Marcel Rouzé?, Մարտին Ավե, Micheline Luccioni?, Պոլետ Դյուբո, Պիեռ Կոլե, Pierre Mondy?, Սանդրա Միլո, Lise Delamare?[3] և Hans Verner?[3]
ՕպերատորՔրիստիան Մատրաս
ԵրաժշտությունՊոլ Միսրակի
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունGaumont
Տևողություն81 րոպե

Սյուժե

խմբագրել

«Դպրոցականների ճանապարհը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի հյուսիսում, որը բռնազավթել էր Գերմանիան։ Գլխավոր հերոս Անտուանը սովորում է դպրոցում և բոլորը նրան համարում են տակավին երեխա։ Սակայն նա արդեն մեծ է ու ինքնուրույն։ Անտուանն ունի նաև սիրուհի՝ Իվետա անունով․ վերջինս մեծահասակ, ամուսնացած կին է, որի ամուսինը գտնվում է համակենտրոնացման ճամբարում։ Որպեսզի գումար վաստակեն, Անտուանն ու ընկերը՝ Պոլը, սկսում են «սև շուկայում» սննդամթերքի առևտրով զբաղվել և լավ էլ վաստակում են։ Անտուանը ստիպված է զգուշանալ իր չափազանց ազնիվ հորից և երկակի կյանք վարել․ լինել ինչպես սովորական բարձրդասարանցի, այնպես էլ հաջողակ գործարար մարդ։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ալեն Դելոն Անտուան Միշու, ավագ դպրոցական
Բուրվիլ Շառլ Միշու, Անտուանի հայրը
Ժան-Կլոդ Բրիալի Պոլ Տիերսելեն, Անտուանի ընկերը
Լինո Վենտուրա Տիերսելեն, Պոլի հայրը, ճաշարանատեր և «սև շուկայի» գործարար
Ֆրանսուազա Առնուլ Իվետա Գրանմեզոն, Անտուանի ընկերուհին
Պիեռ Մոնդի Լուլու, Անտուանի և Պոլի ընկերը
Պոլետտ Դյուբրո Էլեն Միշու, Անտուանի մայրը
Մարտին Ավե Պիերետտա Միշու, Անտուանի քույրը
Միշլին Լյուսիոնի Սոլանժ, Շառլ Միշուի քարտուղարը
Քրիստիան Լյուդ Օլիվյե, Շառլ Միշուի օգնականը
Ժան Բրոշար Մ․ Կուտելիե
Գաբի Բասսետ Լյուսետտ, Պոլի քույրը
Կլոդ Կաստեն Դոմինիկ, Տիերսելենի օգնականը
Մադլեն Լեբո Ֆլորա, Պոլի նախկին ընկերուհին
Սանդրա Միլո Օլգա, մարմնավաճառ
Շառլ Բույո Տիերսելենի կրպակի գնորդ (տիտրերում նշված չէ)
Պիեռ Կոլլե ժանդարմ (տիտրերում նշված չէ)
Անրի Կուտե կամավորներ հավաքագրող մարդ (տիտրերում նշված չէ)
Ժաք Դեսանիո գնորդ (տիտրերում նշված չէ)
Մարսել Ռուզե բարեգործ (տիտրերում նշված չէ)
Հանս Վերներ գերմանացի սպա (տիտրերում նշված չէ)
Սիլվեն Ռոզենբերգ «Չու», Իվետայի դուստրը

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր՝ Միշել Բուարոն
  • Պրոդյուսեր՝ Ռալֆ Բաում
  • Սցենար՝ Ժան Օրանշ, Պիեր Բոստ
  • Օպերատոր՝ Քրիստիան Մատրա
  • Կոմպոզիտոր՝ Պոլ Միզրակի

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել