Դրախտ (վեպ)
Դրախտ (ヘヴン, Hevun), ճապոնացի գրող Միեկո Կավակամիի՝ 2009 թվականին հրատարակած վեպը[2], որի անգլերեն թարգմանությունը լույս է տեսել 2021 թվականին։ Դա Կավակամիի՝ անգլերեն հրատարակված երկրորդ գիրքն է[3]։
Հեղինակ | Mieko Kawakami?[1] |
---|---|
Տեսակ | shirokuban? և գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն[1] |
Նկարազարդող | Seiichi Suzuki? |
Երկիր | Ճապոնիա |
Հրատարակիչ | Կոդանսյա |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 1, 2009 |
OCLC | 436079069 |
Պարգև(ներ) | |
Կայք | shop.kodansha.jp/bc/books/topics/heaven/ |
Վերնագիրը վերաբերում է մի նկարի, որին վեպի հերոսներից մեկը՝ Կոջիմա անունով մի աղջիկ, նոր անուն է տվել[4]։
Նախապատմություն
խմբագրելԿավակամին իր անձնական կայքում մեջբերել է 19-րդ դարի գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատությունը՝ որպես Դրախտ վեպը գրելու մտահղացումը ներշնչած դրդիչ։
Բովանդակություն
խմբագրելՎեպի գործողությունները ծավալվում են Ճապոնիայում, 1991 թվականին։ Պատմողը 14-ամյա տղա է, ում աջ աչքը շիլ է, և որին բռնության են ենթարկում արական սեռի այլ սովորողներ։ Մյուս կերպարները նրան անվանում են «Աչքերով»[5] (ճապոներեն ロンパリ, Ռոնպարի[6], ակնարկելով այն հանգամանքը, որ մի աչքը նայում է Լոնդոնին, մյուսը՝ Փարիզին[7] )։ The New York Times--ից Նադյա Շպիգելմանը բնորոշում է «Աչքերովին»՝ որպես մի տափակ կերպարի։ Ոչ լրագրողուհու աշխատանքում, ոչ էլ վեպում չի բացահայտվում նրա օրինական, իսկական անունը։ Վեպի առաջին գլուխը փաստագրում է այն բուլինգային բռնությունը, որին նա ենթարկվում է[8]։
Կոջիմա (コジマ) անունով և «Հազմատ» մականունով մի աղջիկ, նույնպես 14 տարեկան[8], բուլինգի է ենթարկվում աշակերտուհիների կողմից[5]։ Նրա մայրը լքել էր ամուսնուն՝ Կոջիմայի հորը և ամուսնացել ավելի հարուստ մի տղամարդու հետ, իսկ հայրը մնացել էր ավելի աղքատ միջավայրում[9]։ Կոջիման ձգտում է ընկերանալ «Աչքերովին»՝ թույլ տալով նրան կարդալու իր գրառումները։ Կոջիման նախընտրում է չլողանալ[9], ունի ոչ մաքուր հագուստ և իր մազերը պահում է գզգզված վիճակում[10]։ Աչքերովը և Կոջիման հավատում են, որ իրենք հակազդում են իրենց ահաբեկմանը` թույլ տալով, որ դա տեղի ունենա իրենց հետ։ Կոջիման կարծում է, որ բուլինգը նպաստում է իր մաքրվելուն և իմաստավորում է իրեն[11], ինչի հետ գրքի հեղինակը համաձայն չէ և այն բնորոշում է որպես Կոջիմային հասցված վնաս. Ազգային հանրային ռադիոյի (NPR) ներկայացուցիչ Լիլի Մեյերը նշում է, որ Կավակամին համակրում է Կոջիմային։ Հոր հետ ունեցած հարազատության պատճառով Կոջիման միտումնավոր կերպով ընդունում է աղքատ մարդու արտաքինը, և գիրքը բացահայտում է, որ մոր հարստանալուց հետո նա դադարում է լոգանք ընդունել։ Հետագայում՝ գրքի վերջին մասերում նա սովամահ է լինում։ Նա հավանություն չի տալիս «Աչքերովի»՝ վիրահատվելու վիճակը շտկելու մտադրությանը։ Thu-Huong Ha-ն The Washington Post- ում բուլինգի մասին Կոջիմայի տեսակետը բնորոշում է որպես «մի տեսակ կրոնական, բարոյախոսական»։ Իսկ Մեյերը պնդում է, որ Կոջիման նման է Ֆրենի Գլասին, և որ նա ներքև է քաշում «Աչքերովին»՝ չկարողանալով ապահովել «իսկական բարեկամություն կամ համերաշխություն»։
Նինոմիան (二ノ宮), որը վեպում հանդես է գալիս որպես գլխավոր կռվարար, դասարանի բոլոր սովորողներից ամենաբարձր գնահատականներն ունի։ Մերվե Էմրեն Նինոմիային նկարագրում է որպես «գեղեցիկ, հանրաճանաչ»։ Մոմոզը (百瀬), ով հանդես է գալիս որպես Նինիմոյայի օգնական, ասում է Կոջիմային, որ կռվարարները բռնություն են գործադրում այն պատճառով, որ կարողանում են դա անել։ Հան Մոմոզեի տեսակետը բնորոշում է որպես «նիհիլիստական»[11]։
Դիպաշարի առաջ գնալուն զուգընթաց՝ բուլինգի ինտենսիվությունն աճում է[12] Կոջիմայի ելույթից հետո «Աչքերովը» մերժում է Կոջիմայի համոզմունքները և որոշում դիմակայել իրեն տանջող-չարչարողին[8]։
Ժամանակահատվածի բերումով՝ վեպը չի ներկայացնում կիբեռհարձակումը։
Ընդունելություն
խմբագրել2010 թվականին վեպն արժանացել է Մուրասակի Շիկիբու մրցանակին[13]։ Անգլերեն թարգմանությունը 2022 թվականին առաջադրվել է Միջազգային Բուքեր մրցանակի[14]։
Կարծիքներ
խմբագրելՇպիգելմանը հայտարարել է, որ անգլերեն տարբերակը «անբասիր թարգմանված է», իսկ ավարտը նա բնորոշել է որպես «շնչասպառ անող»[5]
Հան ասել է, որ գրքի մասերը կարծես «տանջանքի պոռնո» լինեն[11]։
Kirkus Reviews-ը այն բնորոշել է որպես «անսպասելի դասական», իսկ շարադրանքը՝ «ապշեցուցիչ նրբագեղ»[12]։
Էմրեն հայտարարել է, որ վեպը «մեզ ցույց է տալիս, թե ինչպես մտածել բարոյականության մասին՝ որպես շարունակական, դրամատիկ գործունեության», մի բան, որն ստեղծագործության «բուն կախարդանքն» է։
Մեյերը գրել է, որ Դրախտը «ավելի պարզ» է, քան Կրծքերն ու ձվերը (Կավակամիի Natsu Monogatari- ի անգլերեն տարբերակի վերնագիրն է) և որ դա «դեռահասների թշվառության հում, ցավոտ և քնքուշ դիմանկարն է», որը «շատ հավանական է, որ քեզ լացացնի»[8]։
Տես նաև
խմբագրել- Իջիմե
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://thebookerprizes.com/the-booker-library/books/heaven
- ↑ Meyer, Lily (2021 թ․ մայիսի 25). «A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'». NPR. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Spiegelman, Nadja (2021 թ․ մայիսի 25). «Bullied and Shunned, They Found a New Way to See the World». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Ha, Thu-Huong (2021 թ․ մայիսի 25). «Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Spiegelman, Nadja (2021 թ․ մայիսի 25). «Bullied and Shunned, They Found a New Way to See the World». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Spiegelman, Nadja (2021-05-25). "Bullied and Shunned, They Found a New Way to See the World". The New York Times. Retrieved 2021-11-29.
- ↑ «ヘヴン». Kodansha. 2009 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին. «僕の斜視を「ロンパリ」と嗤い、[...]»
- ↑ Stewart, Jack (2013 թ․ ապրիլի 9). Outrageous Japanese: Slang, Curses and Epithets (Japanese Phrasebook). Tuttle Publishing. էջ PT 14. ISBN 9781462902521.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Meyer, Lily (2021 թ․ մայիսի 25). «A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'». NPR. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Meyer, Lily (2021-05-25). "A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'". NPR. Retrieved 2021-11-29.
- ↑ 9,0 9,1 Davíd, Soleil (2021 թ․ հուլիսի 19). «Punishment Is Coming: On Mieko Kawakami's "Heaven"». Los Angeles Review of Books. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Heaven». Kirkus Reviews. 2021 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Ha, Thu-Huong (2021 թ․ մայիսի 25). «Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Ha, Thu-Huong (2021-05-25). "Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning". Washington Post. Retrieved 2021-11-29.
- ↑ 12,0 12,1 «Heaven». Kirkus Reviews. 2021 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին."Heaven". Kirkus Reviews. 2021-03-03. Retrieved 2021-11-29.
- ↑ Kosaka, Kris (2021 թ․ մայիսի 27). «Mieko Kawakami's 'Heaven': The world as seen through the eyes of bullied children». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «The 2022 International Booker Prize». The Booker Prizes. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.