Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա (այլ կիրառումներ)

Դրակուլա։ Մեռած և գոհ (անգլ.՝ Dracula: Dead and Loving It), ռեժիսոր Մել Բրուքսի կինոկատակերգությունը, որը Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի նմանակումն է։ Գլխավոր դերում Լեսլի Նիլսենն է։

Դրակուլա։ Մեռած և գոհ
անգլ.՝ Dracula: Dead and Loving It
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Իտալիա
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, կինոնմանակում, վամպիրների մասին ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԴրակուլա
Թվական1995
Լեզուգերմաներեն և անգլերեն
ՌեժիսորՄել Բրուքս[1][2][3]
ՊրոդյուսերՄել Բրուքս
Սցենարի հեղինակՄել Բրուքս
ԴերակատարներԼեսլի Նիլսեն[2][4], Փիթեր ՄաքՆիկոլ[2][4], Սթիվեն Վեբեր[4], Էմի Յասբեկ[4], Լիզեթ Էնթոնի[4], Էյվերի Շրայբեր[4], Հարվի Կորման[4], Մել Բրուքս[2][3][4], Քլայվ Ռևիլ[4], Էնն Բենքրոֆթ[4], Էցիո Գրեջո[4], Մեթյու Պորետտա[4], Դարլա Հոն, Չակ Մաքքեն[5], Դևիդ ԴեԼուիս[5], Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի[5], Գրեգ Բինքլի[5], Մայք Քոնորս, Մարկ Բլենքֆիլդ, Քարեն Ռո, Չառլի Կալլաս, Մեգան Քևենա[5], Քերոլ Արթուր[5] և Վինս Գրանթ[5]
ԵրաժշտությունՀամմի Ման
ՄոնտաժԱդամ Ուեյս
Պատմվածքի վայրԼոնդոն և Տրանսիլվանիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունCastle Rock Entertainment, Gaumont-British Picture Corporation և Brooksfilms
Տևողություն88 րոպե

Սյուժե

խմբագրել

Ռենֆիլդը ուղևորվում է Տրանսիլվանիա՝ կոմս Դրակուլայի մոտ, ով հիպնոսով նրան դարձնում է իր ստրուկը, ինչից հետո հեռանում է Տրանսիլվանիայից և գնում Կարֆաքս աբբայություն։

Նրա առաջին զոհը դառնում Լյուսին։ Դրակուլան նրա մոտ է գնում երկու անգամ։ Առաջին անգամ կոմսը ներս է մտնում լուսամուտից՝ չղջիկի տեսքով։ Աղջիկը կորցնում է արյան կեսը և չի կարողանում տեղից վեր կենալ։ Հետո պրոֆեսոր Վան Հելսինգի խորհրդով նրան տեղափոխում են ուրիշ սենյակ և այն պատում սխտորով։ Դրակուլան բաց է թողնում Ռենֆիլդին և պատվիրում է հավաքել սխտորը, բայց նա մատնում է իրեն։ Արդյունքում, Դրակուլան ինքն է հիպնոսի միջոցով ստիպում աղջկան դուրս գալ և սպանում է նրան։ Նույնը նա ցանկանում է անել Մինայի հետ։ Այդ ընթացքում Լյուսին վերակենդանանում է և սկսում է վամպիրի կյանքով ապրել։ Բարեբախտաբար պրոֆեսորը Հարկերի հետ սպանում են նրան։ Հենց այդ գիշեր Դրակուլան իրագործում է իր նենգ ծրագիրը։ Երկար և տանջալից վերլուծությունից հետո կոմսը առևանգում է Մինային, ինչից հետո կծում է նրան։ Առավոտյան Վան Հելսինգը հայտնաբերում է Մինայի վզի խայթոցի տեղերը։

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս պարահանդես կազմակերպել։ Պարահանդեսի ժամանակ հանկարծ բացում են հայելիները և հասկանում, որ Դրակիլան վամպիր է։ Կոմսը Մինայի հետ փախչում է լքված մատուռ։ Ռենֆիլդը նրան անզգուշությամբ անվանում է «տիրակալ»։ Անհամոզիչ սուտը չի հաջողվում և նա բանտ է ընկնում։ Նրան բաց են թողնում, Ռենֆիլդը առանց հետ նայելու վազում է դեպի մատուռ։ Դրակուլան խեղդում է նրան և հեռանում։ Ստյուարդը, Հարկերը և Վան Հելսինգը հասնում են։ Սկսվում է մի փոքրիկ կռիվ, որում կոմսը համարյա հաղթում է մարդկանց։ Հանկարծ սկսվում է արևածագը, պրոֆեսորը բացում է լուսամուտը և ստիպում վամպիրին թաքնվել։ Հետո Ռենֆիլդը բացում է տանիքի դիտանցքը, փորձելով փրկել «տիրոջը», սպանում է։ Ավելի ուշ նա հավաքում է մոխիրը և դրա վրա ժպտացող երես նկարում։

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել