Դևալվացիա
Դևալվացիա, դրամական միավորի ոսկու պարունակության օրենսդրական պակասեցում կամ օտարերկրյա տարադրամի նկատմամբ նրա պաշտոնական կուրսի իջեցում։ Դևալվացիայի են դիմում ինֆլյացիայի պայմաններում դրամաշրջանառությունը կայունացնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան երկրներում անց է կացվել ավելի քան 400 դևալվացիա, որից ամենանշանակալին ամերիկյան դոլլարի 1972 թվականին դևալվացիան Է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 353)։ |