Դևիդ Էդուարդ Հյուզ
Դևիդ Էդուարդ Հյուզ (անգլ.՝ David Edward Hughes, մայիսի 16, 1831[1][2], Bala, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 22, 1900[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1880)։
Դևիդ Էդուարդ Հյուզ David Edward Hughes | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1831[1][2] Bala, Գվինեդ, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունվարի 22, 1900[1][2] (68 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Bardstown? և Bowling Green? |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ, գյուտարար, ֆիզիկոս, երաժշտագետ և ուսուցիչ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Spalding Hall? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Աննա Մերիլ Չադբորն Մորի Հյուզ |
David Edward Hughes Վիքիպահեստում |
1838 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Օժտված լինելով երաժշտական բացառիկ ընդունակություններով՝ 1850 թվականին Հյուզը դարձել է Բարդսթաունի քոլեջի (Կենտուքի նահանգ) երաժշտության պրոֆեսոր, իսկ 1851 թվականին՝ նաև ֆիզիկայի պրոֆեսոր։ 1855 թվականին ստացել է տառատպիչ հեռագրական ապարատի առաջին արտոնագրերը։ 1856 թվականից Հյուզի ապարատը սկսել է օգտագործվել ԱՄՆ-ում, իսկ 1862 թվականից՝ Եվրոպայում։ 1867 թվականին Հյուզը տեղափոխվել է Լոնդոն։ Հյուզը նաև ածխային միկրոֆոնի (1878), ինդուկտիվ կշեռքի (1879) և ձայնաչափի (1879) գյուտարարն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Էդուարդ Հյուզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 440)։ |