Դևիդ Միտչել
Դևիդ Սթիվեն Միտչել (անգլ.՝ David Stephen Mitchell, հունվարի 12, 1969[1][2][3][…], Ainsdale, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), անգլիացի արձակագիր։ Նրա ստեղծագործություններից երկուսն ընդգրկված եմ Բուքերյան մրցանակաբաշխության կարճ ցուցակում։
Դևիդ Միտչել անգլ.՝ David Mitchell | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ David Stephen Mitchell |
Ծնվել է | հունվարի 12, 1969[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ainsdale, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4] |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, թարգմանիչ, text writer, դերասան, կոմպոզիտոր, սցենարիստ, ուսուցիչ և կինոսցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քենթի համալսարան և Hanley Castle High School? |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա[1][5], ֆանտաստիկ գրականություն[5], ֆենթեզի և դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Ghostwritten?, Number9dream?, Ամպային ատլաս, Black Swan Green?[6] և The Thousand Autumns of Jacob de Zoet? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | davidmitchellbooks.com |
David Mitchell (writer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄիտչելը ծնվել է Մերսիսայդ կոմսության (Անգլիա) Սաուտպորտ քաղաքում։ Միտչելը Քենթի համալսարանում սովորել է ամերիկյան և անգլերեն գրականություն։ Նա մեծացել Է Մալվերնում (Ուոքսթերշիր)։ Մարզվելուց հետո նա մեկ տարի ապրել է Սիցիլիայում, ապա տեղափոխվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք և դասավանդել անգլերեն՝ Ճապոնայի ուսանողներին[8]։ Նա 8 տարի հետո կնոջ՝ ճապոնուհի Կեյկոյի և երկու երեխաների հետ վերադարձել է Անգլիա։ Միտչելը իր էսեներից մեկում գրել է.
Ես գիտեի, որ մանկուց ուզում եմ գրող դառնալ։ Երբ 1994 թվականին ապրում էի Ճապոնիայում, շատ հաճախ շեղվում էի դրանից։ Ես հավանաբար գրող կդառնայի, անկախ նրանից, թե որտեղ էի ապրում, բայց կդառնայի արդյո՞ք այն նույն գրողը, եթե վերջին 6 տարիներն անցկացնեի Լոնդոնում, Քեյփթաունում, նավթային պլատֆորմի վրա կամ կրկեսում։ Սա իմ պատասխանն է ինքս ինձ[9]։ - Միտչել
|
Գործունեություն
խմբագրելՄիտչելի առաջին վեպը՝ «Գրական ուրվականը» (անգլ.՝ Ghostwritten), որը թողարկվել է 1999 թվականին հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ Օկինավայից մինչև Մոնղոլիա և մինչև Նյու Յորք. 9 հեքիաթասաց պատմում են պատմություններ, որոնք կապվում և հատվում են միմյանց։ Գիրքը արժանացել է Ջոն Լուելին Ռիսի մրցանակի[Ն 1]:
Նրա հաջորդ երկու աշխատանքները՝ «Երազ № 9» (անգլ.՝ number9dream, 2001 թվական) և «Ամպամած ատլաս» (անգլ.՝ Cloud Atlas, 2004 թվական) ընդգրկվել են Բուքերյան մրցանակի ցուցակում։ 2003 թվականին Միտչելը՝ ըստ «Գրանտա» ամսագրի (անգլ.՝ Granta), դասվել է բրիտանացի լավագույն երիտասարդ գրողների շարքին։ 2007 թվականին ընդգրկվել է «Թայմ» ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից շարքի մեջ[10][11]։
Նրա հաջորդ վեպը «Սև կարապի մարգագետին» (անգլ.՝ Black Swan Green) վեպն է, որը հրապարակվել է 2006 թվականին և ընդգրկվել է Բուքերյան մրցանակի մեծ ցուցակում։ 2010 թվականին լույս է տեսել Միտչելի հինգերորդ վեպը՝ «Հակոբ դե Զուտի հազարավոր աշուննները» (անգլ.՝ The Thousand Autumns of Jacob de Zoet):
Միտչելն այժմ ընտանիքի հետ ապրում է Կորկում (Իռլանդիա)։ 2012 թվականին Միտչելի «Ամպային ատլաս» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։ 2016 թվականի մայիսին «Ինձանից գնում է այն, ինչ դու ժամանակ ես անվանում» (անգլ.՝ From Me Flows What You Call Time) վեպի ձեռագիրը հանձնել է Ապագայի գրադարանին՝ դառնալով այդ գեղարվեստական նախագծի երկրորդ մասնակիցը։
Նշումներ
խմբագրել- ↑ Միտչելի առաջին վեպը ՝ Գրական ուրվականը մրցանակի է արժանացել 35 տարեկանից ցածր հեղինակ լավագույն բրիտանական գիրք անվանակարգում։
Մատենագրտություն
խմբագրել- 1999 թվական Գրական ուրվական (անգլ.՝ Ghostwritten)
- 2001 թվական Երազ №9 (անգլ.՝ number9dream)
- 2004 թվական Ամպի ատլաս (անգլ.՝ Cloud Atlas)
- 2006 թվական Սև կարապի նշանի տակ (անգլ.՝ Black Swan Green)
- 2010 թվական Հակոբ դե Զուտի հազարավոր աշուննները (անգլ.՝ The Thousand Autumns of Jacob de Zoet)
- 2014 թվական Ոսկորային ժամացույց[12] (անգլ.՝ The Bone Clocks)
- 2015 թվական Սոված տուն (անգլ.՝ Slade House)՚
- 2014 թվական Ինձանից գնում է այն, ինչ դու ժամանակ ես անվանում[12]
Ռուսերեն հրատարակություններ
խմբագրել- Երազ №9 (number9dream)[13]
- Ամպային ատլաս (անգլ.՝ Cloud Atlas)[14]
- Գրական ուրվական (անգլ.՝ Ghostwritten)[15]
- Հակոբ դե Զուտի հազարավոր աշուննները (անգլ.՝ The Thousand Autumns of Jacob de Zoet)[16]
- Սև կարապի նշանի տակ (անգլ.՝ Black Swan Green)[17]
- Հասարակ մահկանացուներ (անգլ.՝ The Bone Сlocks)[18]
- Սոված տուն (անգլ.՝ Slade House)[19]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford — ISSN 3049-7612
- ↑ 5,0 5,1 5,2 Fantastic Fiction — 1999.
- ↑ Record #85328187 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 7,0 7,1 https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=-44096&Niveau=bio
- ↑ Begley, Interviewed by Adam (2010). «The Art of Fiction No. 204» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Penguin Random House». PenguinRandomhouse.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Hemon, Aleksandar. «The Transformative Experience of Writing for "Sense8"». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 12,0 12,1 «New David Mitchell novel out next autumn». www.thebookseller.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: Text "The Bookseller" ignored (օգնություն) - ↑ Mitchell, David (David Stephen) (2007). «Son no. 9 : [roman]». Domino. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին. / пер. М. Нуянзина. — М.: Эксмо, 2007. — 576 с. — 5000 экз
- ↑ Mitchell, David (David Stephen) (2013). «Oblachnyĭ atlas». Domino. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.пер. Георгий Яропольский. — М.: Эксмо, 2007. — 704 с. — 5000 экз.
- ↑ Mitchell, David (David Stephen); Митчелл, Дэвид. (2009). «Literaturnyĭ prizrak». "Domino". Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին. пер. Ирина Климовицкая. — М.: Эксмо, 2009. — 608 с. — 4000 экз
- ↑ Mitchell, David (David Stephen),. «Tysi︠a︡cha oseneĭ I︠A︡koba de Zuta». Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) --- М.: Эксмо, 2013. էջ 672 - ↑ Mitchell, David. «Luzhok Chernogo Lebedi︠a︡». Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին. / пер. Т. П. Боровиковой --- М.: Эксмо, 2014. --- էջ 480
- ↑ Mitchell, David (David Stephen),; Дэвид Митчелл,. «Prostye smertnye». Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) / пер. И.А.Тогоева. — М.: Эксмо, 2016. — 736 с. — 5000 экз. - ↑ Mitchell, David (David Stephen),. «Golodnyĭ dom». Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) пер. А. Питчер. — М.: ООО Издательская группа "Азбука-Аттикус"/ Иностранка, 2016. — 320 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Grammar, Style, and Usage». Writing Explained (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- «David Mitchell». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}
: Text "The Man Booker Prizes" ignored (օգնություն) - «BBC - Get Writing - - A2652554 - Playing with Structure». web.archive.org. 2008 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- Mitchell, David (2009 թ․ սեպտեմբերի 2). «Character Development by David Mitchell». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- Митчелл, Дэвид. «Дэвид Митчелл. Тысяча осеней Якоба де Зута (The Thousand Autumns of Jacob de Zoet). Перевод Алексея Егорова». Сетевая Словесность. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- «Писатель Дэвид Митчелл: "В России я будто попал в рассказ Чехова"». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Միտչել» հոդվածին։ |