Դևիդ Ֆինչեր
Դևիդ Ֆինչեր (անգլ.՝ David Andrew Leo Fincher, օգոստոսի 28, 1962[1][2][3][…], Դենվեր, ԱՄՆ[4]), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր։ Առաջադրվել է երկու «Օսկար» մրցանակի։ «Սոցիալական ցանցը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։
Դևիդ Ֆինչեր David Fincher | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1962[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ashland High School? |
Երկեր | Սոցիալական ցանց, Խաղաթղթե տնակ և Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Դոնյա Ֆիորենտինո (1990-1995) |
Ծնողներ | հայր՝ Jack Fincher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆելիքս Իմոգեն (ծնվել է 1994 թ. ապրիլի 25) |
David Fincher Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖինչերը ծնվել է 1962 թ. օգոստոսի 28-ին Դենվերում (Կոլորադո, ԱՄՆ)։ Երբ Ֆինչերը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սան Ասլեմո (Կալիֆոռնիա)։ Պատանի հասակում Ֆինչերը տեղափոխվեց Էշլանդ (Օրեգոն), որտեղ նա ավարտեց Էշլանդի ավագ դպրոցը։ Ազդվելով «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմից (Butch Cassidy and the Sundance Kid)՝ նա սկսեց ութ տարեկանում նկարահանել ֆիլմեր 8 մմ-անոց խցիկով։ Տասնութ տարեկանում գնաց աշխատելու Ջոն Քորթիի Korty Films ընկերությունում։ Ֆինչերը 1983 թ. ընդունվեց աշխատանքի Ջորջ Լուկասի Industrial Light & Magic (ILM) ընկերությունը, որտեղ նա մասնակցում էր Twice Upon a Time, «Աստղային պատերազմներ։ Մաս VI - Ջեդայի վերադարձը», «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի վանքը» ֆիլմերի ստեղծմանը։ 1984 թ. նա հեռացավ ILM-ից՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերության (American Cancer Society) համար գովազդ նկարահանելու, որում նա ցույց տվեց մոր արգանդի մեջ ծխող երեխայի։ Դա անմիջապես գրավեց Լոս Անջելեսի պրոդյուսերների ուշադրությունը, և 1985 թ. Ֆինչերին հնարավորություն տրվեց որպես ռեժիսոր նկարահանելու «Կենդանի թմբուկի ձայնը» վավերագրական ֆիլմը, որը երաժիշտ Ռիք Սպրինգֆիլդի մասին էր։ Նա գովազդներ է նկարահանել Revlon, Converse, Nike, Pepsi, Sony և Levi's ընկերությունների համար։ 1986 թ. նա աշխատանքի է ընդունվում Propaganda Films ստուդիայում, որտեղ սկսեց նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և գովազդներ։ Ֆինչերի նման շատ ուրիշ ռեժիսորներ, ինչպիսիք են Մայքլ Բեյը, Սեմուել Բայերը, Դևիդ Քելլոգը, Էնթոնի Ֆուքուան, Սպայք Ջոնսը, Գոռ Վերբինսկին, մինչև խաղարկային ֆիլմեր նկարահանելը մշակում էին իրենց տաղանդը Propaganda Films-ում։ Ֆինչերը տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի ("Express Yourself", "Vogue", "Oh Father" և "Bad Girl"), Բիլլի Իդոլի ("Cradle of Love"), Փաուլա Աբդուլի ("(It's Just) The Way That You Love Me", "Straight Up", "Forever Your Girl" և "Cold Hearted"), Աերոսմիթի ("Janie's Got a Gun"), Ռոլինգ Ստոունսի ("Love Is Strong"), Ռոյ Օրբիսոնի ("She's a Mystery to Me"), Նայն Ինչ Նեյլսի ("Only"), Ռիք Սպրինգֆիլդի ("State Of The Heart"), Ջորջ Մայքլի ("Freedom '90"), Մայքլ Ջեքսոնի ("Who Is It") և այլոց համար։ 1992 թ. Ֆինչերը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ուրիշը 3», որը լավ արձագանքներ չունեցավ։ Սակայն 2008 թ. նկարահանած «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը ներկայացվեց «Օսկար»-ի 13 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում)։ Իսկ «Սոցիալական ցանցը» ֆիլմը ամերիկյան մամուլում ոչ մի վատ արձագանք չունեցավ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանումը | Հայերեն անվանումը |
---|---|---|
2014 | Gone Girl | Կորածը |
2011 | The Girl with the Dragon Tattoo | Վիշապի դաջվածքով աղջիկը |
2010 | The Social Network | Սոցիալական ցանց |
2008 | The Curious Case of Benjamin Button | Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը |
2007 | Zodiac | Զոդիաք |
2002 | Panic Room | Սարսափի սենյակ |
1999 | Fight Club | Մարտական ակումբ |
1997 | The Game | Խաղը |
1995 | Se7en | Յոթ |
1992 | Alien³ | Օտարը 3 |
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրել- "Dance This World Away", Rick Springfield (1984)
- "Celebrate Youth", Rick Springfield (1984)
- "Bop Til You Drop", Rick Springfield (1984)
- "Shame", The Motels (1985)
- "Shock", The Motels (1985)
- "Celebrate Youth", Rick Springfield (1985)
- "All The Love", The Outfield (1986)
- "Every Time You Cry", The Outfield (1986)
- "One Simple Thing", Stabilizers (1986)
- "She Comes On", Wire Train (1987)
- "Should She Cry", Wire Train (1987)
- "Endless Nights", Eddie Money (1987)
- "Downtown Train", Patty Smyth (1987)
- "I Don't Mind At All", Bourgeois Tagg (1987)
- "Notorious", Loverboy (1987)
- "Love Will Rise Again", Loverboy (1987)
- "Johnny B", The Hooters (1987)
- "Storybook Story", Mark Knopfler (1987)
- "Can I Hold You", Colin Hay (1987)
- "No Surrender", The Outfield (1987)
- "Say You Will", Foreigner (1987)
- "Don't Tell Me The Time", The Motels (1987)
- "Tell It To the Moon", The Motels (1988)
- "Heart of Gold", Johnny Hates Jazz (1988)
- "Englishman in New York", Sting (1988)
- "Shattered Dreams" (second version), Johnny Hates Jazz (1988)
- "Get Rhythm", Ry Cooder (1988)
- "Most of All", Jody Watley (1988)
- "Roll With It", Steve Winwood (1988)
- "(It's Just) The Way That You Love Me" (version 1988), Paula Abdul (1988)
- "Holding On", Steve Winwood (1988)
- "Heart", Neneh Cherry (1989)
- "Bamboleo" (second version), Gypsy Kings (1989)
- "Straight Up", Paula Abdul (1989)
- "Most Of All", Jody Watley (1989)
- "Real Love", Jody Watley (1989)
- "Bamboleo" (third version), Gypsy Kings (1989)
- "She's a Mystery to Me", Roy Orbison (1989)
- "Forever Your Girl", Paula Abdul (1989)
- "Express Yourself", Madonna (1989)
- "The End of the Innocence", Don Henley (1989)
- "Cold Hearted", Paula Abdul (1989)
- "(It's Just) The Way That You Love Me" (version 1989), Paula Abdul (1988)
- "Oh Father", Madonna (1989)
- "Janie's Got a Gun", Aerosmith (1989)
- "Vogue", Madonna (1990)
- "Cradle of Love", Billy Idol (1990)
- "L.A. Woman", Billy Idol (1990)
- "Freedom '90", George Michael (1990)
- "Bad Girl", Madonna (1993)
- "Who Is It?", Michael Jackson (1993)
- "Love Is Strong", The Rolling Stones (1994)
- "6th Avenue Heartache", The Wallflowers (1996)
- "Judith", A Perfect Circle (2000)
- "Only", Nine Inch Nails (2005)
- "Suit & Tie", Ջասթին Թիմբերլեյք և Ջեյ Զի (2013)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de (գերմ.) — 2005.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12030466X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://dfwcritics.com/awards/2010-2/
- ↑ http://www.academie-cinema-membre.org/FichiersExternes/Presse/Documents/2023/palmares-officiel-cesar-2023.pdf
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ֆինչեր» հոդվածին։ |