Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)
Եզնիկ Կողբացու փողոց, փողոց հին Երևանի Շահարի թաղում։ Տեղակայված է Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցին զուգահեռ հարավ֊արևմուտք հյուսիս֊արևելք առանցքի վրա։ Սկիզբ է առել հարավային կողմում Առևտրային հրապարակում տեղակայված քարվանսարաներից, անցել Նազարովսկայա, Բեհբութովսկայա, Ցարսկայա, Թարխանովսկայա փողոցների միջով և ավարտվել Բժշկական (ներկայիս՝ Թումանյան) փողոցում՝ հասնելով քաղաքի հյուսիսային այգիներին[1]։ Ներկայումս կրում է հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական-եկեղացական գործիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու անունը։
Եզնիկ Կողբացի | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Մովսես Խորենացու փողոց |
Ավարտ | Թումանյան փողոց |
Անվանում
խմբագրելՔարվանսարայի փողոցը կապել է Շահարի թաղի բնակելի թաղամասերը քարվանսարաների ու խանութների հետ, այդտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հետագայում փողոցը կոչվել է Մելիք֊Աղամալյանի (1913), Րաֆֆու (1920), Թումանյանի (1933), Տեր֊Գաբրիելյանի (1961)՝ ի պատիվ քաղաքական, պետական, կուսակցական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանի, իսկ 1991 թվականից Եզնիկ Կողբացու անունով[1]։
Պատմություն
խմբագրելՔարվանսարայի փողոցում են գտնվել Պետական բանկի էրիվանյան մասնաճյուղը, որ տեղակայված է եղել Ցարսկայա (ներկայիս՝ Արամի) փողոցի անկյունում (Արամի 54), իգական գիմնազիան, որ տեղասկայված է եղել վարձով տրվող շենքերում, Պուշկինի քաղաքային ուսումնարանը, ինչպես նաև Ա․ Կիրակոսյանի մասնավոր ուսումնարանը։ Քարվանսարայի և Նազարովսկայա փողոցների անկյունում է գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին[1]։
Փողոցի հիմնական մասը եղել են սեփական տներ։ Դրանցից էին Էմին Տեր-Գրիգորյանի տունը, որը ծառայել է նաև Երևանի հայտարարություններ թերթի խմբագրություն (N41), վաճարականներ Հ․ Թադևոսյանի և Մնացականյան եղբայրների տները (N22), Բոշնաղյանի տունը (N42), բժիշկ և քաղաքային հիվանդանոցի առաջին տնօրեն Սիմոնյանի տունը (N20), գործարանատեր Օհանյանի տունը (N45): Բնակելի շենքերը կառուցված են եղել հիմնականում տուֆից և աղյուսից։ Դրանց դեկորատիվ դետալներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն երանգը փողոցի ճարտարապետա֊գեղարվեստական ձևավորման և առտահայտչականության մեջ[1]։
Տվյալներ
խմբագրելՀամաձայն 1906-1911 թթ հատակագծի՝ փողոցի երկարությունը Շարիաթի փողոցից մինչև Բժշկական (ներկայումս՝ Թումանյան) փողոց եղել է 790 մ, լայնությունը՝ 10,5 մ[1]։
Ներկայումս սկսվում է Մովսես Խորենացու փողոցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում Ամիրյան, Փավստոս Բուզանդի, Արամի, Պուշկինի, Հին Երևանցու փողոցները, հասնում Թումանյան փողոց։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրելՓողոցում են գտնվում.
- «Վիլլա Դելենդա» հյուրանոցը (նախկինում՝ Մնացականյան եղբայրների բնակելի տուն պատմամշակութային շինությունը)
- Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
- Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատը («Կիլիկիա» մարզադահլիճ)
- Երևանում Իտալիայի հյուպատոսությունը
- «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը (խորհրդային տարիներին այդ շենքում տեղակայված էր Հայպետֆիլհարմոնիան)
Պատկերասրահ
խմբագրել-
Եզնիկ Կողբացու և Ամիրյան փողոցների խաչմերուկը
-
Մնացականյան եղբայրների բնակելի տունը
-
Վթարային պատմական կառույց Եզնիկ Կողբացի-Փավստոս Բուզանդ փողոցների հատման վայրում
-
Ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ Ռաֆիկ Խաչատրյանի հուշատախտակը Եզնիկ Կողբացու 83 շենքի պատին
-
Տեսարան դեպի Կողբացի փողոց ու Արարատ սար
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։