Եթովպական գրականություն
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Եթովպական գրականություն, բազմալեզու։ Եթովպիայի ժողովուրդներն ստեղծել են բազմաժանր բանահյուսություն՝ առակ, հեքիաթ, առած, որոնցում արտացոլվել է սոցիալական անարդարությունը, ծաղրվել ագահությունն ու ժլատությունը, ձաղկվել անազնվությունն ու եսասիրությունը։
Գրականությունը 5-14-րդ դարերում
խմբագրելԵթովպիան հռչակված է եղել իր բանասացներով՝ ազմարներով, որոնք հորինել են լիրիկական, կենցաղային և այլ ևրգեր։ Բանահյուսության հիմքի վրա զարգացել է ժամանակակից գեղարվեստական գրականությունը։ Եթովպիայում գիրն ու վիմագրությունը երևացել են մեր թվարկությունից առաջ 5-րդ դար։ 5-14-րդ դարերում գրականությունը եղել է հույնբյուզանդական եկեղեցու ազդեցության տակ։ 14-15-րդ դարերում ընթացել է պատմական ժամանակագրության ուղիով։
15-17-րդ դարերում
խմբագրելՄինչև 17-րդ դարի սկիզբը առավելապես զարգացել է հին եթովպական գեեզ լեզվով, որը ծաղկում է ապրել 1434-1468 ժամանակ։ Այդ ժամանակաշրջանի նշանավոր բանաստեղծներից է Գևորգ Հայը՝ «Արգանոնե-Մարիամ» հիմների (նվիրված աստվածամորը) հեղինակը։ 17-րդ դարում պատմական ստեղծագործություններն ու հերոսական երգերը գրվել են ամհարերենով՝ ժամանակակից Եթովպիայի պետական լեզվով։
19-20-րդ դարերում
խմբագրել19-րդ դարում ստեղծվել է Թեոդորոս 2-ը (1855-1868) և Իոննիս 4-ը (1868-1889) նեգուսների կայսրության ժամանակագրությունը։ 20-րդ դար գրողներ Աֆեորկ Գեբրե Իեսուսը, Խիրույ Վոլդե Սելասիեն, Ալեկու Թայեն և ուրիշներ ստեղծել են նոր ամհարական գրականություն։ Իտալա-ֆաշիստական օկուպացիայից ազատագրվելուց հետո Եթովպիայում լույս են տեսել վեպեր, վիպակներ, պիեսներ, պոեմներ, բանաստեղծություններ։ ժամանակակից ամհարական արձակում դեմոկրատական ուղղությունը գլխավորում է Հադեսե Լիբենը։ 1850-ական թվականներին ծնունդ առած դրամատուրգիան ամհարական գրականության կարևոր մասն է կազմում (Գիտմաչեու Տեկլե Խավարյաթ, Մեկոնին Էնդուլկաչեու, Բիրխանու Դինկե)։ Զարգանում է նաև աիգրայ, գալլա լեզուներով գրականությունը։ 9-րդ դարի ճարտարապետությունը, կերպարվեստը Եթովպիայի տարածքում հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի արվեստի հուշարձաններ։ ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը ծաղկման են հասել Ակսումում․ ակսումյան ստելլաները համաշխարհային մշակույթի նշանավոր հուշարձաններից են։ Տայտնի են Լալիբելայի ժայռափոր տաճար-եկեղեցիները (12-րդ դար)։ 1950-ական թվականներից զարգանում է ժամանակակից ճարտարապետությունը և քաղաքաշինությունը (գլխավորապես Աղիս Աբհբայումյ։ Մինչև 19-րդ դարը գեղանկաըչությունը հիմնականում պաշտամունքային բնույթի էր (եկեղեցական որմնանկարչություն, սրբանկարչություն, գրքի մանրանկարչություն)։ Ավելի ուշ տեղ է գրավել նաև աշխարհիկ թեմատիկան (գլխավորապես մարտանկարչությունը)։ Ավանդական գեղանկարչությանը բնորոշ է ոճավորումը։ ժամանակակից գեղանկարչությունը իր արտացոլումն է գտել հայտնի նկարիչներ Ալե Ֆելլեգե Սելամի, Աֆնորկ տևկլեի, Գեբրե Մարիամ Վագայեի և ուրիշների գործերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 491)։ |