Եժի Անջեևսկի
Եժի Անջեևսկի (լեհ.՝ Jerzy Andrzejewski, օգոստոսի 19, 1909[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4][3] - ապրիլի 19, 1983[3][5][6], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]), լեհ արձակագիր, սցենարիստ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կյանքի իրական հոգևոր արժեքների որոնումն է։ Նրա մի քանի վեպեր և վիպակներ էկրանավորվել են։
Եժի Անջեևսկի լեհ.՝ Jerzy Andrzejewski | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4][3] |
Վախճանվել է | ապրիլի 19, 1983[3][5][6] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | սցենարիստ, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, լրագրող և վիպասան |
Լեզու | լեհերեն[3] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Ashes and Diamonds? |
Անդամակցություն | Լեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich? |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Marek Keller? |
Զավակներ | Agnieszka Andrzejewska?[8] |
Jerzy Andrzejewski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱռաջին խոշոր ստեղծագործությունը «Սրտի համերաշխություն» (1938) վիպակն է, որը գրել է կաթոլիկականության բարոյականության ազդեցությամբ։ 1945 թվականին Չեսլավ Միլոշի հետ աշխատել է Վլադիսլավ Շպիլմանի մասին սցենարի վրա, որը գրաքննության կողմից ձևափոխվում է, և Միլոշն իր անունը որպես սցենարիստ հանում է։ Գրողների ճանապարհները բաժանվում են, հետագայում Միլոշը Անջեևսկուն իր «Ստրկացված բանականություն» (1953) տրակտատում ներկայացնում է Ալֆա-բարոյախոսի նկարագրով։ 1950-ական թվականներին Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության շարքերը։ Զբաղեցնում է ղեկավար պաշտոններ Լեհաստանի գրողների միությունում։
«Մոխիր և ալմաստ» (1948) վեպում նկարագրում է Լեհաստանում խորհրդային իշխանության առաջին տարիների դասային պայքարի էթիկայի խնդիրները։ «Խավարը ծածկում է երկիրը» (1957), որը գրվել է Ստալին մահից անմիջապես հետո, և «Դրախտի դարպասներ» (1960) պատմական ստեղծագործություններում հումանիստական ոգով բարձրացնում է մարդկային գոյության խնդիրներ։ «Idzie skacząc po górach» (1963) վեպը ժամանակի բուրժուական արվեստի պարոդիան է։
1955-1961 թվականներին եղել է «Syrena» կինոստուդիայի գրական ղեկավարը։ 1960-ական թվականներին ընդդիմադիր էր պաշտոնական քաղաքականությանն ու գաղափարաբանությանը։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցել է Աշխատավորների պաշտպանության կոմիտեին, ակտիվ կողմնակից է եղել «Solidarność» շարժմանը։
Եժի Անջեևսկին հայերեն
խմբագրել- Մոխիր և ալմաստ (վեպ), Ե., Սովետական գրող, 1988, 342 էջ։ Թարգմ.՝ Վարդգես Բաբայան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 99. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 4,0 4,1 4,2 Анджеевский Ежи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000009939&find_code=SYS&local_base=ARS10
- ↑ 6,0 6,1 6,2 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://filmpolski.pl/fp/index.php?osoba=1179095
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Անջեևսկի» հոդվածին։ |