Ելենա Բուլգակովա
Ելենա Սերգեևնա Բուլգակովա (ռուս.՝ Еле́на Серге́евна Булга́кова, օրիորդական ազգանունը՝ Նյուրենբերգ (ռուս.՝ Нюренберг, առաջին ամուսնության ընթացքում՝ Նայոլովա (ռուս.՝ Неёлова), երկրորդ ամուսնու ազգանունով՝ Շիլովսկայա (ռուս.՝ Шиловская), հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1893[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 18, 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի երրորդ կինը, նրա գրական ժառանգությունը պահպանողը։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հերոսուհու հիմնական նախատիպը[4]։ Ելենա Բուլգակովայի ավագ քույրն է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի աշխատակցուհի Օլգա Բոկշանսկայան (1891-1948), որը եղել է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անձնական քարտուղարը։
Ծնվել է | հոկտեմբերի 21 (նոյեմբերի 2), 1893[1] |
---|---|
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 18, 1970[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q4266343? |
Ուշագրավ աշխատանքներ | Վարպետը և Մարգարիտան[2] |
Ամուսին | Միխայիլ Բուլգակով[3] |
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանք
խմբագրելԵլենա Սերգեևնան ծնվել է 1893 թվականի հոկտեմբերի 21-ին Ռիգայում։ Պահպանվում է այն տունը (Ֆելինսկայա փողոց, տուն 1), որտեղ նա ապրել է մանկության տարիներին[5][6]։ Հայրը՝ մկրտված հրեա Սերգեյ Մարկովիչ Նյուրենբերգը (1864-1933)[5][7] (այդ ազգանունը Ելենան հաճախ գրել է Նյուրնբերգ (ռուս.՝ Нюрнберг) ձևով), եղել է ուսուցիչ, ապա հարկային տեսուչ, լրագրող, տպագրել նյութեր Ռիգայի թերթերում։ Մայրը՝ Ալեքսանդրա Ալեքսանդրովնան (օրիորդական ազգանունը՝ Գորսկայա, 1864-1956), եղել է ուղղափառ հոգևորականի դուստր։ Ելենա Սերգեևնայն ունեցել է քույր՝ Օլգան (1891-1948) և երկու եղբայր՝ Ալեքսանդրը (1890-1964) և Կոնստանտինը (1895-1944)[8]։
1902-1911 թվականներին Ելենա Սերգեևնան սովորել է Ռիգայի Լոմոնոսովի իգական գիմնազիայում[9]։
1912 թվականին 19-ամյա Ելենայի ձեռքը խնդրել է բանակային սպա, պորուչիկ Բոկշանսկին։ Ելենան նրան համոզել է ամուսնանալ իր ավագ քրոջ՝ Օլգայի հետ։
1915 թվականին Ելենան ու Օլգան փորձել են աշխատանքի ընդունվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ Արդյունքում թատրոնում մնացել է Օլգան, իսկ Ելենան, ըստ իր ինքնակենսագրության, որպես քարտուղար աշխատել է իր հոր մոտ։ 1917 թվականին նրա ծնողները վերադարձել են Ռիգա[10]։
1918 թվականի դեկտեմբերին Ելենա Սերգեևնան ամուսնացել է Յուրի Նայոլովի (1865-1918) հետ, որը եղել է հայտնի ողբերգակ դերասան (հետագայում նույնքան հայտնի անարխիստ) Մամոնտ Դալսկու որդին[11]։ Զինվորական սպա Յուրի Նայոլովը 1919 թվականին ընդունվել է 16-րդ բանակ, որը գործում էր Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Արևմտյան ռազմաճակատի կազմում, որտեղ կատարել է բանակի հրամանատար Նիկոլայ Սոլոգուբի քարտուղարի (համհարզ) պարտականությունները։
Այդ ժամանակ էլ համհարզ Նայոլովն ու իր կինը՝ Ելենա Սերգեևնան, ծանոթացել են Եվգենի Շիլովսկու հետ, որը կատարել է նույն 16-րդ բանակի շտաբի պետի պարտականությունները։ Մոտ մեկ տարի անց 16-րդ բանակի շտաբի՝ 1920 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանով Յուրի Նայոլովը անցել է Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տնօրինության տակ, իսկ նույն թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Հարավային ռազմաճակատ։ Ելենա Սերգեևնայի հետ նրա ամուսնությունը լուծարվել է, և 1921 թվականին Ելենան դարձել է Շիլովսկու կինը։ Շուտով ծնվել է նրանց որդին՝ Եվգենին (1921-1957), իսկ 1926 թվականին՝ Սերգեյը (1926-1977)[8]։
Չնայած խորհրդային խոշոր ռազմահրամանատարի կնոջ փայլուն կարգավիճակին՝ Ելենա Սերգեևնան գոհ չի եղել իր կյանքից։ 1923 թվականի նոյեմբերին քրոջը՝ Օլգային ուղղված նամակում նա խոստովանել է.
Երբեմն ես այնպիսի տրամադրություն եմ ունենում, որ չգիտեմ, թե ինչ է ինձ հետ կատարվում, ես զգում եմ, որ այսպիսի խաղաղ ընտանեկան կյանքը բոլորովին ինձ համար չէ։ Տանն ինձ ոչինչ չի հետաքրքրում, ես ուզում եմ կյանք, ես չգիտեմ, թե ուր փախչեմ, բայց շատ եմ ուզում... Իմ մեջ արթնանում է նախկին «ես»-ը՝ կյանքի, աղմուկի, մարդկանց, հանդիպումների հանդեպ սիրով... Ես մնում եմ մենակ իմ մտքերի, հնարածների, երևակայության, չծախսած ուժերի հետ։ Եվ ես կամ (վատ տրամադրությամբ) նստում եմ բազմոցին ու մտածում, մտածում անվերջ, կամ էլ, եթե փողոցում ու իմ հոգում արևն է փայլում, միայնակ թափառում եմ փողոցներում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Иногда на меня находит такое настроение, что я не знаю, что со мной делается, я чувствую, что такая тихая семейная жизнь совсем не по мне. Ничего меня дома не интересует, мне хочется жизни, я не знаю, куда мне бежать, но очень хочется <…>. Во мне просыпается моё прежнее «я» с любовью к жизни, к шуму, к людям, к встречам. <…> Я остаюсь одна со своими мыслями, выдумками, фантазиями, неистраченными силами. И я или (в плохом настроении) сажусь на диван и думаю, думаю без конца, или — когда солнце светит на улице и в моей душе — брожу одна по улицам.
— [8]
Ծանոթություն Բուլգակովի հետ
խմբագրելԱստվածնե՜ր իմ, աստվածներ։ Իսկ ի՞նչ էր պետք այդ կնոջը։ Ի՞նք էր պետք այդ կնոջը, որի աչքերում միշտ մի տեսակ անըմբռնելի կրակ էր վառվում, ի՞նչ էր պետք մի աչքը թեթևակի շիլ այդ վհուկին, որն այն գարնանը միմոզաներով պճնվեց։ Չգիտեմ։ Ինձ հայտնի չէ։ Ակներևաբար, կինը ճիշտ էր ասում, նրան պետք էր նա՝ վարպետը, և ոչ ամենևին գոթական առանձնատունը, ոչ առանձին այգին, ոչ էլ դրամը[12]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Боги, боги мои! Что же нужно было этой женщине?! Что нужно было этой женщине, в глазах которой всегда горел какой-то непонятный огонёчек, что нужно было этой чуть косящей на один глаз ведьме, украсившей себя тогда весною мимозами? Не знаю. Мне неизвестно. Очевидно, она говорила правду, ей нужен был он, мастер, а вовсе не готический особняк, и не отдельный сад, и не деньги.
— [13]
1929 թվականի փետրվարի 28-ին՝ Բարեկենդանի օրը, ենթադրաբար նկարիչ Մոիսեենկոյի մոսկովյան տանը Ելենա Սերգեևնան ծանոթացել է այդ ժամանակ արդեն հայտնի գրող, լրագրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի հետ։ Ելենա Սերգեևնան այդ հանդիպումը ներկայացրել է հետևյալ կերպ.
«Դա եղել է 29 թվականի փետրվարին՝ Բարեկենդանին։ Ինչ-որ ծանոթներ կազմակերպել էին նրբաբլիթների հյուրասիրություն։ Ոչ ես էի ուզում գնալ այնտեղ, ոչ էլ Բուլգակովը, որն ինչ-որ պատճառով որոշել էր, որ այդ տուն ինքը չի գնա։ Սակայն ստացվեց այնպես, որ այդ մարդիկ կարողացան հետաքրքրել հրավիրյալների կազմով և՛ նրան, և՛ ինձ։ Դե, ինձ, իհարկե, նրա ազգանունը... Կարճ ասած, մենք հանդիպեցինք և իրար կողքի էինք։ Դա եղել է արագ, արտասովոր արագ, ամեն դեպքում, իմ կողմից, սեր ամբողջ կյանքի համար»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Это было в 29-м году в феврале, на масляную. Какие-то знакомые устроили блины. Ни я не хотела идти туда, ни Булгаков, который почему-то решил, что в этот дом он не будет ходить. Но получилось так, что эти люди сумели заинтересовать составом приглашённых и его, и меня. Ну, меня, конечно, его фамилия… В общем, мы встретились и были рядом. Это была быстрая, необычайно быстрая, во всяком случае, с моей стороны, любовь на всю жизнь».
1961 թվականի փետրվարին Ելենա Սերգեևնան եղբորն ուղղված նամակում ավելացրել է հետևյալ մանրամասները.
Օրերս կլինի ևս մեկ 32-ամյա հոբելյան՝ Միշայի հետ իմ ծանոթության օրը։ Դա եղել է բարեկենդանին, ընդհանուր ծանոթներից մեկի մոտ։ ....Մենք նստած էինք միասին, ....իմ թևքի վրա բացվել էին ինչ-որ կապեր, ....ես ասացի, որ նա կապի։ Եվ նա հետո միշտ հավատացնում էր, որ այդտեղ էլ եղել է կախարդանքը, այդ ժամանակ էլ ես նրան կապեցի ամբողջ կյանքի համար։ ....Այդ ժամանակ էլ մենք պայմանավորվեցինք հաջորդ օրը գնալ դահուկներով սահելու։ Եվ սկսվեց։ Դահուկներից հետո՝ «Շրջափակման» գլխավորը, դրանից հետո՝ դերասանական ակումբ, որտեղ նա Մայակովսկու հետ խաղում էր բիլիարդ... Մի խոսքով, մենք հանդիպում էինք ամեն օր, և ի վերջո ես խնդրեցի ու ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնա, ուզում եմ քունս առնել, և որ Միշան չզանգի ինձ հաջորդ օրը։ Եվ վաղ պառկեցի, գրեթե ժամը 9-ին։ Գիշերը (ժամը մոտ երեքին էր, ինչպես պարզվեց հետո) Օլենկան, որը դեռ հավանության չէր արժանացնում դա, իհարկե, արթնացրեց ինձ. գնա, քեզ քո Բուլգակովը կանչում է հեռախոսի մոտ։ .... Ես մոտեցա. «Հագնվեք ու դուրս եկեք սանդղամուտք»,– խորհրդավոր կերպով ասաց Միշան և ոչինչ չբացատրելով՝ միայն կրկնում էր այդ բառերը։ Այդ ժամանակ նա ապրում էր Բոլշայա Պիրոգովսկայայում, իսկ մենք Բոլշայա Սադովայայում՝ Մալայա Բրոննայայի անկյունում, մի առանձնատանը, որը տեսել էր Նապոլեոնին, բուխարիներով, ներքևում խոհանոցով, կլոր պատուհաններով, .... մի խոսքով .... միմյանցից հեռու։ Իսկ նա կրկնում է՝ դուրս եկեք սանդղամուտք։ Օլենկայի փնթփնթոցների ներքո ես հագնվեցի .... և դուրս եկա սանդղամուտք։ Լուսինը լուսավորում էր սարսափելի վառ, Միշան նրա լույսի տակ սպիտակ կանգնած է սանդղամուտքի մոտ։ Բռնեց ձեռքս ու իմ բոլոր հարցերին ու ծիծաղին ի պատասխան մատը դնում է բերանին ու լռում... Առաջնորդում է փողոցով, տանում Հայրապետական լճակների մոտ, հասցնում մի ծառի ու ասում՝ ցույց տալով նստարանը. «Այստեղ նրանք տեսան նրան առաջին անգամ»։ Եվ նորից՝ մատը բերանին, նորից լռություն... Հետո գարուն եկավ, ապա ամառ, ես գնացի Եսենտուկի մեկ ամսով։ Նամակներ էի ստանում Միշայից, որոնցից մեկում կար չորացած վարդ և լուսանկարի փոխարեն միայն նրա աչքերը՝ կտրված լուսանկարից... 29 թվականի աշնանից, երբ ես վերադարձա, մենք սկսեցինք նրա հետ գնալ Լենինյան գրադարան, նա այդ ժամանակ գիրք էր գրում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)На днях будет ещё один 32-летний юбилей — день моего знакомства с Мишей. Это было на масленой, у одних общих знакомых. <…> Сидели мы рядом, <…> у меня развязались какие-то завязочки на рукаве, <…> я сказала, чтобы он завязал мне. И он потом уверял всегда, что тут и было колдовство, тут-то я его и привязала на всю жизнь. <…> Тут же мы условились идти на следующий день на лыжах. И пошло. После лыж — генеральная «Блокады», после этого — актёрский клуб, где он играл с Маяковским на биллиарде… Словом, мы встречались каждый день и, наконец, я взмолилась и сказала, что никуда не пойду, хочу выспаться, и чтобы Миша не звонил мне сегодня. И легла рано, чуть ли не в 9 часов. Ночью (было около трёх, как оказалось потом) Оленька, которая всего этого не одобряла, конечно, разбудила меня: иди, тебя твой Булгаков зовёт к телефону. <…> Я подошла. «Оденьтесь и выйдите на крыльцо», — загадочно сказал Миша и, не объясняя ничего, только повторял эти слова. Жил он в это время на Бол. Пироговской, а мы на Бол. Садовой, угол Мал. Бронной, в особнячке, видевшем Наполеона, с каминами, с кухней внизу, с круглыми окнами, затянутыми сиянием, словом, дело не в сиянии, а в том, что далеко друг от друга. А он повторяет — выходите на крыльцо. Под Оленькино ворчание я оделась <…> и вышла на крылечко. Луна светит страшно ярко, Миша белый в её свете стоит у крыльца. Взял под руку и на все мои вопросы и смех — прикладывает палец ко рту и молчит… Ведёт через улицу, приводит на Патриаршие пруды, доводит до одного дерева и говорит, показывая на скамейку: «Здесь они увидели его в первый раз». И опять — палец у рта, опять молчание… Потом пришла весна, за ней лето, я поехала в Ессентуки на месяц. Получала письма от Миши, в одном была засохшая роза и вместо фотографии — только глаза его, вырезанные из карточки… С осени 29 года, когда я вернулась, мы стали ходить с ним в Ленинскую библиотеку, он в это время писал книгу <…>
1968 թվականի հոկտեմբերին Ելենա Սերգեևնան Բուլգակովի կենսագիրներից մեկին պատմել է. «1929 թվականի ամռանը ես մեկնեցի բուժվելու Եսենտուկիում։ Միխայիլ Աֆանասևիչը գրում էր ինձ այտեղ հիանալի նամակներ, ուղարկում կարմիր վարդի թերթեր, բայց ես այդ ժամանակ պետք է ոչնչացնեի բոլոր այդ նամակները, ես չէի կարող դրանք պահել։ Նամակներից մեկում ասվում էր. «Ես նվեր եմ պատրաստել Ձեզ համար, Ձեզ արժանի...» Երբ ես վերադարձա, նա ինձ մեկնեց այդ տետրը...»[Ն 1]
Նրանց հարաբերությունները զարգացել են սրընթաց կերպով։ Ելենա Սերգեևնան հաճախ է եղել Բուլգակովների տանը, մտերմացել Միխայիլ Բուլգակովի երկրորդ կնոջ՝ Լյուբով Բելոզերսկայայի հետ։ 1930 թվականի մարտին Ելենա Սերգեևնան Բուլգակովին օգնել է տպագրել ու ըստ հասցեների տեղ հասցնել ԽՍՀՄ Կառավարությանն ուղղված հայտնի նամակը։
1930 թվականի վերջին կամ 1931 թվականի սկզբին Ելենա Սերգեևնայի ամուսինը՝ Եվգենի Ալեքսանդրովիչ Շիլովսկին, իմացել է Բուլգակովի հետ նրա սիրային կապի մասին։ 1931 թվականի փետրվարի 5-ին «Սպիտակ գվարդիա» վեպի վերջին թերթին Միխայիլ Բուլգակովը գրել է. «Տեղեկանք։ Ճորտատիրական իրավունքը վերացվել է ... թվականին» (ռուս.՝ «Справка. Крепостное право было уничтожено в … году»)։ Համարվում է, որ հենց այդ օրն է նա ծանր խոսակցություն ունեցել Շիլովսկու հետ, երբ Բուլգակովը խոստացել է այլևս չտեսնվել Ելենա Սերգեևնայի հետ։ Մեկուկես տարի անց նա այդ տողին ավելացրել է. «Դժբախտությունը պատահեց 25.II.1931» (ռուս.՝ «Несчастье случилось 25.II.1931»), որը եղել է Ելենա Սերգեևնայի հետ նրա վերջին (ինչպես իրենք էին կարծում այդ ժամանակ) տեսակցության օրը։
Նրանք չեն տեսնվել 15 ամիս։ 1932 թվականի հունիսին Բուլգակովն ու Ելենա Սերգեևնան հանդիպել են «Մետրոպոլ» ռեստորանում Ֆեոդոր Միխալսկու օգնությամբ։ Երկուսն էլ հասկացել են, որ շարունակում են սիրել միմյանց։ Ելենա Սերգեևնան երեխաների հետ մեկնել է Լեբեդյան, որտեղից նամակ է գրել ամուսնուն՝ խնդրելով «բաց թողնել» իրեն։ Եվգենի Ալեքսանդրովիչը երկար լռությունից հետո պատասխանել է. «Ես քեզ վերաբերվել եմ ինչպես երեխայի, սխալ եմ եղել...»։ Պահպանվել է Բուլգակովի՝ Շիլովսկուն ուղղված նամակի տեքստը (հայտնի չէ, թե արդյոք ուղարկվել է այն). «Թանկագին Եվգենի Ալեքսանդրովիչ, ես հանդիպել եմ Ելենա Սերգեևնայի հետ նրա հրավերով, և մենք բացատրվել ենք նրա հետ։ Մենք սիրում ենք միմյանց այնպես, ինչպես սիրում էինք նախկինում։ Եվ մենք ուզում ենք...»։ Ելենա Սերգեևնայի՝ ամուսնուն Սոչի ուղարկված նամակում Բուլգակովն ավելացրել է. «Թանկագին Եվգենի Ալեքսանդրովիչ, անցեք մեր երջանկության կողքով...» (ռուս.՝ «Дорогой Евгений Александрович, пройдите мимо нашего счастья…»)։ Շիլովսկին պատասխանել է. «Միխայիլ Աֆանասևիչ, այն, ինչ ես անում եմ, անում եմ ոչ թե Ձեզ, այլ Ելենա Սերգեևնայի համար»։»
Ելենա Սերգեևնան բաժանվել է ամուսնուց։ Հիվանդագին ու ծանր է եղել երեխաների հարցը. ավագը՝ 10-ամյա Եվգենին, մնացել է հոր հետ, իսկ կրտսերը՝ 5-ամյա Սերյոժան, մոր հետ տեղափոխվել է Բուլգակովի տուն (Բոլշայա Պիրոգովսկայա, 35Ա)։
1932 թվականի սեպտեմբերի 3-ին Շիլովսկին գրել է Ելենա Սերգեևնայի ծնողներին, որոնք գտնվում էին Ռիգայում. «Թանկագին Ալեքսանդրա Ալեքսանդրովնա և Սերգեյ Մարկովիչ։ Երբ Դուք ստանաք այս նամակը, մենք Ելենա Սերգեևնայի հետ արդեն չենք լինի այր ու կին։ Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք այն, ինչ պատահել է։ Ես ոչնչի մեջ չեմ մեղադրում Ելենա Սերգեևնային և կարծում եմ, որ նա վարվել է ճիշտ ու ազնվորեն։ Մեր ամուսնությունը, որն այնքան երջանիկ էր անցյալում, հասել է իր բնական ավարտին։ Մենք սպառել ենք մեկս մյուսիս՝ յուրաքանչյուրս մյուսին տալով այն, ինչին ինքն ունակ էր, և հետագայում (նույնիսկ եթե չսկսվեր այս ամբողջ պատմությունը) կլիներ միապաղաղ համատեղ կյանք ավելի շատ ըստ սովորության, քան իսկապես փոխադարձ տարվածությամբ այն շարունակելով։ Եթե Լյուսիի մոտ ծնվել է լուրջ ու խորը զգացմունք այլ մարդու նկատմամբ, նա ճիշտ է վարվել, որ չի զոհել այն։ Մենք լավ ենք ապրել մի շարք տարիներ և շատ երջանիկ ենք եղել։ Ես անսահման երախտապարտ եմ Լյուսիին այն մեծ երջանկության համար, որ ժամանակին նա տվել է ինձ։ Ես պահում եմ ամենալավ ու լուսավոր զգացմունքները նրա ու մեր ընդհանուր անցյալի հանդեպ։ Մենք բաժանվում ենք որպես ընկերներ։ Իսկ Ձեզ ես ուզում եմ ասել հրաժեշտի պահին, որ ես անկեղծորեն ու ջերմագին սիրել եմ Ձեզ՝ որպես Լյուսիի ծնողների, որը դադարել է իմ կինը լինելուց, բայց մնացել է ինձ մոտ ու թանկագին մարդ։ Ձեզ սիրող Ժենյա Մեծ»։
Կյանքը Բուլգակովի հետ և նրա մահվանից հետո
խմբագրել1932 թվականի հոկտեմբերի 3-ին Բուլգակովը բաժանվել է իր երկրորդ կնոջից՝ Լյուբով Բելոզերսկայայից և հոկտեմբերի 4-ին ամուսնացել Ելենա Սերգեևնայի հետ։ Միխայիլ Բուլգակովի առաջին կինը՝ Տատյանա Նիկոլաևնա Լապա-Կիսելգոֆը, պատմել է, որ Բուլգակովը բազմիցս իրեն ասել է. «Ես պետք է ամուսնանամ երեք անգամ»։ Իբր թե դա նրան խորհուրդ է տվել Ալեքսեյ Տոլստոյը, որը երեք անգամ ամուսնանալը համարել է գրական հաջողության բանալին։ Իսկ Ելենա Սերգեևնան պատմել է, թե իբր Կիևում գուշակուհին Բուլգակովին ասել է, որ նա ամուսնանալու է երեք անգամ։ Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ իրենց ամուսնությունը համարել են կանխորոշված։
1933 թվականի մարտի 14-ին Բուլգակովը Ելենային տվել է երաշխավորագիր հրատարակչությունների ու թատրոնների հետ իր ստեղծագործությունների վերաբերյալ պայմանագրեր կնքելու, ինչպես նաև հեղինակային հոնորարներ ստանալու համար։ Ելենա Սերգեևնան մեքենագրել է Բուլգակովի՝ 1930-ական թվականների բոլոր ստեղծագործությունները նրա թելադրելով։
Ամուսնությունից մեկ տարի անց Ելենա Սերգեևնան ամուսնու խնդրանքով սկսել է վարել օրագիր՝ շարունակելով յոթ տարի՝ մինչև Միխայիլ Բուլգակովի կյանքի վերջին օրերը։ Օրագրի ընթերցումից պարզ է դառնում, որ Ելենա Սերգեևնայի ու Բուլգակովի կյանքում չի եղել ոչ մի վեճ։ Ելենա Սերգեևնան եղել է ոչ միայն Բուլգակովի իսկական ընկերն ու սիրելին, այլև նրա մուսան, գրական քարտուղարն ու կենսագիրը, նվիրված ու անխոնջ աշխատակցուհին։
Ելենա Սերգեևնան իր կյանքը նվիրել է ամուսնուն ու նրա աշխատանքին։ Մեքենագրել է նրա թելադրելով, մեքենագրել նրա ձեռագրերը, խմբագրել դրանք, կազմել պայմանագրեր թատրոնների հետ, բանակցություններ վարել անհրաժեշտ մարդկանց հետ, զբաղվել թղթակցությամբ։ Նրա շնորհիվ է պահպանվել Բուլգակովի արխիվը. բազմաթիվ ձեռագրեր, որ պահպանվում էին եզակի օրինակով, նա հասցրել է մեքենագրել։ Նրա շնորհիվ Բուլգակովի մահից հետո լույս են տեսել նրա կյանքի օրոք չտպագրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից ամենագլխավորը «Վարպետը և Մարգարիտան» վեպն է։
1952[Ն 2] թվականին Ելենա Սերգեևնան ամուսնու գերեզմանին տեղադրել է «գողգոթա» քարը, որը գտնվել էր Նիկոլայ Գոգոլի շիրմի վրա գերեզմանատնից Դանիլով վանքի տեղափոխումից հետո։ Նիկոլայ Գոգոլի մահվան հարյուրամյա տարելիցի առթիվ նրա գերեզմանին տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակն է Նիկոլայ Տոմսկին, իսկ «գողգոթան» տեղափոխվել էր Նովոդևիչյան գերեզմանատան պահեստային հատված։ Ընդ որում՝ Բուլգակովի գերեզմանը գտնվում է իր սիրելի ուսուցչի՝ Նիկոլայ Գոգոլի շիրմի մոտ (արանքում Կոնստանտին Ստանիսլավսկու գերեզմանն է)։
Վլադիմիր Լակշինի հուշերը Ելենա Սերգեևնայի «Հուշեր Միխայիլ Բուլգակովի մասին» գրքից.
Նախքան 50-ական թվականների սկիզբը Բուլգակովի գերեզմանի վրա չկար ոչ խաչ, ոչ էլ քար, այլ միայն խոտերի ուղղանկյուն անմոռուկներով ու երիտասարդ ծառեր, որ տնկված էին գերեզմանաբլուրի անկյուններում։ Սալաքարի կամ քարի որոնումներով Ե. Ս. այցելել է թրաշորդների սարայ ու ընկերացել նրանց հետ (նա ընդհանրապես հեշտությամբ էր շփվում հասարակ մարդկանց՝ ներկարարների, սվաղողների հետ)։ Մի անգամ տեսնում է խորը փոսում՝ մարմարի կտորների, հին հուշարձանների մեջ, փայլում է հսկայական սև ծակոտկեն քար։ «Իսկ ի՞նչ է սա»։ – «Գողգոթա»։ – «Ինչպե՞ս Գողգոթա»։ Բացատրում են, որ Դանիլովյան վանքում Գոգոլի գերեզմանի վրա եղել է Գողգոթան խաչով։ Հետո, երբ Գոգոլի տարելիցի առթիվ 1952 թվականին պատրաստել են նոր հուշարձան, «Գողգոթան» անպետքության համար նետել են փոսը։
«Ես գնում եմ»,- առանց մտածելու ասել է Ե. Ս.։ «Դա կարելի է,- պատասխանում են նրան,- բայց ինչպե՞ս այն բարձրացնել»։ «Արեք ինչ պետք է, ես ամեն ինչի համար կվճարեմ... Պետք կլինեն կամրջակներ, պատրաստեք փայտյա կամրջակներ սարայից մինչև գերեզմանը... Պետք են տասը բանվորներ, թող լինեն տասը բանվորներ...»
Գրողի եղբորը՝ Նիկոլայ Բուլգակովին (1898-1966) ուղղված նամակում, որը գրվել է 1962 թվականի սեպտեմբերի 7-ին, Ելենա Սերգեևնան գրել է. «Ես անում եմ ամեն ինչ, ինչն իմ ուժերի ներածին չափով է, նրա համար, որ չկորչի նրա կողմից գրված ոչ մի տող, որ անհայտ չմնա նրա արտասովոր անձը։ ...Դա իմ կյանքի նպատակն է, իմաստը։ Ես նրան շատ բան եմ խոստացել մահվանից առաջ, և հավատում եմ, որ ես կկատարեմ այդ բոլորը»։
Բուլգակովի ստեղծագործական ժառանգության հետ կապված աշխատանքից բացի Ելենա Սերգեևնան զբաղվել է նաև թարգմանություններով (գլխավորապես ապրուստի միջոցներ վաստակելու համար)։ Նա ֆրանսերենից թարգմանել է Գուստավ Էմարի, Ժյուլ Վեռնի վեպերը և Անդրե Մորուայի «Լելիա, կամ Ժորժ Սանդի կյանքը» գիրքը։
1961 թվականին բանասեր Աբրամ Վուլիսը գրել է աշխատանք խորհրդային երգիծաբանների մասին ու հիշատակել «Զոյայի բնակարանի» ու «Բոսորագույն կղզու» հեղինակին։ Վուլիսն իմացել է, որ գրողի այրին դեռ կենդանի է և կապ է հաստատել նրա հետ։ Անվստահության սկզբնական շրջանից հետո Ելենա Սերգեևնան նրան տվել է կարդալու «Վարպետը և Մարգարիտան» վեպի ձեռագիրը։ Ցնցված Վուլիսը իր տպավորություններով կիսվել է բազմաթիվ մարդկանց հետ, ինչից հետո գրական Մոսկվայում լուրեր են տարածվել մեծ վեպի մասին։ Դա հանգեցրել է նրան, որ վեպն առաջին անգամ տպագրվել է «Մոսկվա» ամսագրում 1966-1967 թվականներին (տպաքանակը՝ 150 հազար օրինակ)[16]։ Այնուամենայնիվ, չնայած վեպի տպագրության գործում Վուլիսի ունեցած դերի նման ներկայացմանը, այդ հարցում վճռորոշ դերակատարում են ունեցել Կոնստանտին Սիմոնովն ու Ելենա Բուլգակովան, որոնք ծանոթ էին դեռ 1942 թվականի տաշքենդյան ձմեռվանից[17]։ Ելենա Բուլգակովան կատարել է հսկայական տեքստաբանական աշխատանք՝ վեպը նախապատրաստելով տպագրության համար։
Ելենա Սերգեևնա Բուլգակովան մահացել է 1970 թվականի հուլիսի 18-ին, 77 տարեկանում՝ ապրելով իր երեք ամուսիններից ու ավագ որդուց՝ Եվգենիից ավելի երկար։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ Միխայիլ Բուլգակովի կողքին։
Ելենա Բուլգակովայի և Սեմյոն Լյանդրեսի կողմից 1967 թվականին կազմված «Հուշեր Միխայիլ Բուլգակովի մասին» ժողովածուն լույս է տեսել միայն վերակառուցման տարիներին՝ իր երկու հեղինակների մահվանից հետո՝ 1988 թվականին «Советский писатель» հրատարակչությունում։
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://web.archive.org/web/20120616000343/http://www.belousenko.com/books/memoirs/bulgakova_dnevnik.htm
- ↑ 2,0 2,1 https://www.proquest.com/openview/f1813d1871591ca03194c391d1114bf2/1?
- ↑ https://doi.org/10.4324%2F9780203987414
- ↑ Булгаковская энциклопедия: Маргарита
- ↑ 5,0 5,1 Лидия Яновская Записки о Михаиле Булгакове. — Тель-Авив: Moria, 1997. — ISBN 965-339-012-0 Записки о Михаиле Булгакове. — 3-е изд.. — Москва: Текст, 2007. — С. 239—318. — ISBN 978-5-7516-0660-2
- ↑ Русские Латвии. Елена Булгакова
- ↑ Тайны булгаковской Маргариты
- ↑ 8,0 8,1 8,2 Яновская Л. Елена Булгакова, её дневники, её воспоминания, Вступительная статья к изд.: Дневник Елены Булгаковой. — М.: Книжная палата, 1990. — ISBN 5-7000-0179-9
- ↑ Энциклопедия, 1998, էջ 118
- ↑ Энциклопедия, 1998, էջ 118—119
- ↑ Энциклопедия, 1998, էջ 119
- ↑ Մ. Բուլգակով, Վարպետը և Մարգարիտան, Երևան, 1985։
- ↑ М. А. Булгаков. Мастер и Маргарита.
- ↑ Булгаковская энциклопеция
- ↑ Лакшин В. Я. Елена Сергеевна рассказывает… // Воспоминания о Михаиле Булгакове. — М.: Советский писатель, 1988. — С. 420.
- ↑ Георгий Меликянц. Страсти по «Мастеру». К истории публикации романа Михаила Булгакова. // газета «Культура», № 14 (7373), 10 апреля 2003 года.
- ↑ Лидия Яновская Последняя книга, или Треугольник Воланда. — М.: ПРОЗАиК, 2013. — 752 с. — ISBN 978-5-91631-189-1, глава «Я Булгакова»
Գրականություն
խմբագրել- Яновская Л. М. Творческий путь Михаила Булгакова. — М.: Советский писатель, 1983.
- Булгаков М. А. Письма. Жизнеописание в документах. — М.: Современник, 1989.
- Чудакова М. О. Жизнеописание Михаила Булгакова. — 2-е изд., доп. — М.: Книга, 1988.
- Соколов Б. В. Булгаковская энциклопедия. — М. : Локид; Миф, 1998. — 592 с. — (Ad Marginem). — ISBN 5-320-00143-6.