Ելենա Քալանթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելենա Վլադիմիրի Քալանթարյան (հունիսի 16, 1890, Չերկիզովո (քաղաքատիպ ավան, Պուշկինսկի շրջան), Պուշկինսկի շրջան, Մոսկվայի մարզ[1] - մայիսի 30, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային հելմինթոլոգ։ ՀԽՍՀ-ում գիտական հելմինթոգիայի հիմնադիրը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Ծնվել է | 1890 |
---|---|
Ծննդավայր | Չերկիզովո |
Մահացել է | 1963, |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Մ. Սեչենովի անվան բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | հելմինթոլոգ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1951) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1915 թվականին ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ 1915-1921 թվականներին աշխատել է Թիֆլիսում։ 1923-1955 թվականներին եղել է Երևանի տրոպիկական ինստիտուտի հել մինթոլոգիայի բաժնի վարիչ։ 1944-1950 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեկան։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում ճիճվաբանության, երկրամասային ախտաբանության, էնտերոբիոզի և տենիիդոզների (հատկապես տրիխոստրոնգիլոզների, հիմենոլեպիդոզի) հարցերի ուսումնասիրությանը[2]։ Քալանթարյանն առաջինն է նկարագրել Trichos-trongylus ax, ei (1924) և իր անունով կոչված Skrijabini Kalantarian (1932) մակաբույծ որդերի տեսակները։ Քալանթարյանն առաջարկել է հելմինթների ձվիկների հետազոտության նոր (կոպրոօվոսկոպիկ) մեթոդ (1927), որը կոչվում է իր անունով[3]։
Մահ
խմբագրելՄահացել է 1963 թվականին Եևանում։ Թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանատանը[4]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)
- Լենինի շքանշան
Երկեր
խմբագրել- Հայաստանի ազգաբնակության հելմինտոֆաունայի ուսումնասիրությունը։ (Արտատպված Հ. Ս. Խ. Հ. Պետ. Համալսարանի գիտական տեղեկագրի N 1-ից)։ Քալանթարյան,1925[5]։
- Մարդու ճիճուները, Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի.Առողջապահության ժողովրդական կոմիսարիատՍՍՆ համաճարակագիտական բաժին։ Երևան։ Տպ. Հայպոլիգրաֆի առաջին, 1926[6]։
- Մարդու ճիճուները։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի. ՀՍԽՀ Առժողկոմատ, 2-րդ տպագրություն, Երևան։ Տպ. Պետհրատի, 1931[7]։
- Ասկարիդը և պայքարը նրա դեմ։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի; Բեկզադյան, Ա.: Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ։ Երևան։ Հայպետհրատ, 1953[8]։
- Մարդու ճիճուները և նրանցից պաշտպանվելու միջոցները։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի։ Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ, Երևան։ Հայպետհրատ, 1949[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Ելենա Քալանթարյանի աշխատանքները haygirk.nla.am կայքում».
- ↑ Гарибджанян, С. Г. (1991 թ․ հունվարի 5). «Елена Владимировна Калантарян (к 100-летию со дня рождения)». Փորձարարական և կլինիկական բժշկություն. 31 (1): 94–95. ISSN 0514-7484.(չաշխատող հղում)
- ↑ «The memorial of Qalantaryan Elena (Ելենա Քալանթարյան Վլադիմիրի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1925). Հայաստանի ազգաբնակության հելմինտոֆաունայի ուսումնասիրությունը։ Արտատպված Հ. Ս. Խ. Հ. Պետ. Համալսարանի գիտական տեղեկագրի N 1-ից. Երևան: Տպ. Տպագրական Տրեստի երկրորդ.
- ↑ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1926). Մարդու ճիճուները. ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարիատի հանրամատչելի գրադարան. Առողջապահության ժողովրդական կոմիսարիատ. Յերեվան: Տպ. Հայպոլիգրաֆի առաջին.
- ↑ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1931). Մարդու ճիճուները. Սան-լուսավորության գրադարան. ՀՍԽՀ Առժողկոմատ (2-րդ տպագրություն ed.). Յերևան: Տպ. Պետհրատի.
- ↑ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1953). Բեկզադյան, Ա (ed.). Ասկարիդը և պայքարը նրա դեմ. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1949). Մարդու ճիճուները և նրանցից պաշտպանվելու միջոցները. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |