Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինա
Ելիզավետա Բորիսովնա Ալեքսանդրովա-Զորինա (ռուս.՝ Елизаве́та Бори́совна Алекса́ндрова-Зо́рина, մարտի 22, 1984[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, հրապարակախոս, բլոգեր։
Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինա | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բլոգեր, հրապարակախոս, լրագրող, արձակագիր և գրող |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին | Dmitri Plax? |
Կենսագրություն
խմբագրելԵլիզավետա Ալեքսանդրովան ծնվել է 1984 թվականին Լենինգրադում, մեծացել Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում՝ Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ։ Ներկայումս ապրում է Մոսկվայում[2][3]։ Սովորել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[4]։ 2005 թվականից համագործակցում է տարբեր գրական հանդեսների հետ։ Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Մոսկվա», «Սիբիրյան կրակներ», «ՌԴ-ն այսօր», «Նոր ամսագիր» (ԱՄՆ), «Բալտիկա» (Էստոնիա), «Գրական ամսագիր», «Դարյալ», «Պորտֆոլիո» (Կանադա), ամսագրերում, «Քաղաքական-գրագիտություն», «Ռուսական գրքակազմ» ամսագրերում, «Գրական թերթ»-ում, «Ռուսական ծաղկեպսակ Սլոբոդան Միլոշևիչին» և այլ ժողովածուներում[5]։ Որպես հեղինակ և սյունակագիր հանդես է եկել ռուսական մի շարք հրատարակություններում, այդ թվում՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում[6], «Ազատություն» ռադիոկայանում[7], «Gazeta.Ru»[3][8] առցանց հրատարակությունում, ինչպես նաև նորվեգական մի շարք հրատարակություններում, այդ թվում՝ Klassekampen[9] և Aftenposten[10]: Ալեքսանդրովա-Զորինան հավատարիմ է աթեիզմին և ծայրահեղ ձախ հայացքներին[3], կոմունիստ է[5][11]։
Մատենագիտություն
խմբագրելՆա վեց գեղարվեստական գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվում են «Էքսմո» հրատարակչության կողմից «Ապստամբ» հեղինակային շարքում։ Նրա գեղարվեստական գրականությունը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ուկրաիներեն, էստոներեն և հինդի լեզուներով[3][12]։
Քննադատություն
խմբագրելՀեղինակը փայլուն հրապարակախոս է, քննադատում է ժամանակակից ռուսական կյանքի թերությունները և ոչ պակաս փայլուն գրող, ով վստահ աշխատում է «կախարդական ռեալիզմի» ժանրում։ - «Երեկոյան Մոսկվա»[13]
|
Լիզան զարմանալի գրող է։ Նա ստեղծեց իր ինքնատիպ աշխարհը, որը բավականին տեղ է գտել ռուսական գրականության ավանդույթներում։ - Բեռնար Վերբեր[13]
|
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելԱնվանակարգեր
խմբագրել- 2012 թվական - «Փոքրիկ մարդը» վեպի համար «Դեբյուտ» մրցանակի կարճ ցուցակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://webservices.nlr.ru/semweb/?method=afnlr&query=NLR10%3A%3ARU%5CNLR%5CAUTH%5C7799272
- ↑ «Елизавета Александрова-Зорина». Гражданский литературный форум России. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Елизавета Александрова-Зорина - Колумнисты». Газета.Ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Россия глазами молодых писателей - Елизавета Александрова-Зорина, Наталья Перова - Книжное казино». Эхо Москвы. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Биография и книги автора Александрова-Зорина Елизавета». RuLit. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Авторы». Московский комсомолец. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Информация об авторе». Радио «Свобода». Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Авторы». Газета.Ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Aleksandrova-Zorina, Jelizaveta (2018 թ․ հուլիսի 18). «Russland i krig med seg selv» (նորվեգերեն). Klassekampen. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Aleksandrova-Zorina, Jelizaveta (2017 թ․ նոյեմբերի 30). «Russland er på randen av nervesammenbrudd» (նորվեգերեն). Aftenposten. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Елизавета Александрова-Зорина». Литературный альманах «Ликбез». 2012. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Александрова-Зорина, Елизавета (2016 թ․ մարտի 2). «Приговор». Лиterraтура. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 13,0 13,1 «Александрова-Зорина Елизавета Борисовна книги и биография, отзывы и цитаты». «Эксмо». Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Об издательском деле и книжном бизнесе». Библиотека им. В. А. Жуковского. 2016. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Шепелева, Татьяна (2016 թ․ հուլիսի 29). «Елизавета Борисовна Александрова-Зорина». Централизованная библиотечная система Канавинского района. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Журнал "Звезда" вручил ежегодные премии за лучшие публикации». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Багречевская, Александра (2017 թ․ հուլիսի 1). «Елизавета Александрова-Зорина: «Обидно, что в России нет больших литературных фестивалей»». Охтинский пресс-центр. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.