Ելք (ֆիլմ, 2015)
«Ելք» (գերմ.՝ Der Auftritt), 2015 թվականի ռուսական-գերմանական կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Միխայիլ Ուչիտելևի կողմից` իր իսկ սցենարով։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ՝ «կարճամետրաժի անկյունում»[1]։
Երկիր | Գերմանիա |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2015 |
Ռեժիսոր | Միխայիլ Ուչիտելև |
Պրոդյուսեր | Միխայիլ Ուչիտելև |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Ուչիտելև |
Դերակատարներ | Էլինա Ամրոմինա Ալեքսանդր Ալեքսեև Ալեքսեյ Մորոզով Տատյանա Ռաբոկոն Արտուր Խարիտոնենկո |
Օպերատոր | Միխայիլ Կոտիդի Ալեքսանդր Սոլովյով Ալեքսանդր Մազուր |
Երաժշտություն | Վինչենցո Բելինի Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկ Միխայել Կրաուշ |
Կինոընկերություն | Mikhail Uchitelev Film und Videoproduktion |
Տևողություն | 33 րոպե |
Բյուջե | 312000 եվրո |
IMDb | ID 2182400 |
Սինոպսիս
խմբագրելՊատմությունը, որը պատմվում է ֆիլմում, տեղի է ունենում արևելյան Եվրոպայում՝ 1941 թվականի աշնանը։ Օպերային թատրոնի տնօրեն ռուսացած գերմանացի Գուստավը թատրոնի նկուղում թաքցնում է պրիմադոննա Էդիտին (Էլինա Ամրոմինա), որը եվրոպական արմատներ ուներ։ Քաղաքի հրեաներին արտաքսելուց և մասսայաբար ոչնչացնելուց հետո, ֆաշիստական պարետը փնտրում է թաքնված հրեաներին, և լինելով օպերային երաժշտության սիրահար, հատկապես եռանդով էր փնտրում հրեա-երաժիշտներին։ Նրա ցանկում համար առաջինը թատրոնի պրիմադոննա Էդիտն էր։ Իմանալով, որ պրիմադոննային թաքցնում են թատրոնում, նա Գուստավին վերջնագիր է ներկայացնում. «կամ Ձեր կողմից թաքցրած հրեուհին 24 ժամվա ընթացքում պետք է իմ առանձնասենյակում լինի, կամ Դուք, պարոն տնօրեն, կգնդակահարվեք»։ Էդիտը և Գուստավը, յուրաքանչյուրն իր համար փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել...
Դերասաններ
խմբագրել- Էլինա Ամրոմինա - Էդիտ Գոլդշմիդտ
- Ալեքսանդր Ալեքսեև - Գուստավ, թատրոնի տնօրենը
- Ալեքսեյ Մորոզով - Ալեքսանդր, տենոր
- Տատյանա Ռյաբոկոն - գրիմարար
- Արտուր Խարիտոնենկո - ՍՍ-ի կոմենդանտ
Գնահատականներ
խմբագրելԵլքը հիմնականում ստացավ դրական գնահատականներ։ Մասնավորապես Գիշերային Պետերբուրգը ցույց է տալիս, որ 33 րոպե բավարար է զարգացնելու իրական պատմական ողբերգություն՝ հերոսներին կանգնեցնելով բարդ բարոյական ընտրության առաջ[2][3]։ Նատալյա Էֆենդիևան Jüdische Rundschau աշխատանքի մասին տվեց դրական գնահատական և ֆիլմի գունային լուծումները համեմատեց Կարավաջոյի աշխատանքների հետ[4]։ Սլաք թերթը նշեց, որ պատմությունը մատուցված է շատ անձնական և հուզիչ[5]։ Ֆիլմը պաշտոնապես ներկայացվել է ռուսական պավիլյոնում Կաննի 68-րդ փառատոնի շրջանակներում։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվեց Proficinema-ում[6] և Ռոսկինո կայքում[7]։ Հարցազրույցներ հրապարակվեցին նաև Լիտերատուրնայա Ռոսսիյա[8] -ում և Էտաժախ-ում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Der Auftritt». Cannes Short Film Corner. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «"Я хотел исследовать трагедию любви к человеку в условиях бесчеловечного режима..."». Вечерний Петербург. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «В поисках выхода из безвыходного положения». Еврейская Панорама. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Ausweg aus einer ausweglosen lage». Jüdische Rundschau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ «"Выход" будет в Каннах». Газета Стрела. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «В Российском павильоне прошла презентация Global Russians». Proficinema. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «В Российском павильоне прошла презентация Global Russians». Роскино. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Наш фильм это - гимн театру». Литературная Россия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Элина Амромина: Наш фильм это - гимн театру». Этажи. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.