Եկատերինա Բլավատսկայա
Եկատերինա Դմիտրևնա Բլավատսկայա (ռուս.՝ Екатерина Блаватская Дмитриевна, նոյեմբերի 20, 1911, Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն), ռուս խորհրդային ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։
Ծնվել է | նոյեմբերի 20, 1911 (113 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ակնաբույժ |
1933 թվականին ավարտել է Կուբանի բժշկական ինստիտուտը։ 1943 թվականից աշխատում է Երևանում։ 1945 թվականից դասավանդում է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1962 թվականից՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ակնաբանության ամբիոնի վարիչ։ Բոգոտայի Բարակերի ինստիտուտի ակնաբանների ընկերության թղթակից անդամ (1967)։ Բլավատսկայայի աշխատանքները նվիրված են աչքի տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, եղջերաթաղանթի պատվաստման հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։ |